https://arm.sputniknews.ru/20230220/19-amja-zintsarajvoghy-mahacel-e-ijevanum-glukhn-e-vnasvats-eghel-qkn-manramasner-e-hajtnum-55598294.html
19-ամյա զինծառայողը մահացել է Իջևանում, գլուխն է վնասված եղել. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
19-ամյա զինծառայողը մահացել է Իջևանում, գլուխն է վնասված եղել. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Sputnik Արմենիա
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք զինծառայողներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ 20.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-20T12:02+0400
2023-02-20T12:02+0400
2023-02-20T12:09+0400
հայաստան
զինծառայող
հհ քննչական կոմիտե
մահ
զենք
կրակոց
իջևան
https://cdn.am.sputniknews.ru/img/2187/79/21877930_0:32:1600:932_1920x0_80_0_0_9feaaed2f4c33c139a638e88bde5ab3b.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը, ըստ նախնական տեղեկությունների, մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ՀՀ պաշտպանության նախարարությունը զինծառայողի մահվան մասին հայտնել էր երեկ` նշելով, որ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել դեռևս չպարզված հանգամանքներում։Հայկ Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, որը տեղի է ունեցել մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում):Իրականացվում է նախաքննություն: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք զինծառայողներ։ Քրեական վարույթի շրջանակում նշանակվել է դիակի դատաբժշկական, համալիր ձգաբանական, հետքաբանական, ինչպես նաև այլ փորձաքննություններ։Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ զինծառայողի մահվան հանգամանքները, այդ թվում նաև դեպքին նախորդող շրջանում զինծառայողների շրջանում ոչ կանոնադրային հարաբերության հնարավոր դրսևորումների առկայությունը պարզելու ուղղությամբ։
իջևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2187/79/21877930_90:0:1510:1065_1920x0_80_0_0_032df3b722b6ee43da8b0b1be7612cd2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զինծառայող, հհ քննչական կոմիտե, մահ, զենք, կրակոց, իջևան
հայաստան, զինծառայող, հհ քննչական կոմիտե, մահ, զենք, կրակոց, իջևան
19-ամյա զինծառայողը մահացել է Իջևանում, գլուխն է վնասված եղել. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
12:02 20.02.2023 (Թարմացված է: 12:09 20.02.2023) Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք զինծառայողներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը, ըստ նախնական տեղեկությունների, մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
ՀՀ պաշտպանության նախարարությունը
զինծառայողի մահվան մասին հայտնել էր երեկ` նշելով, որ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել դեռևս չպարզված հանգամանքներում։
Հայկ Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, որը տեղի է ունեցել մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում):
«ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն՝ ծնված 2004թ-ին, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի տարածքում, նույն օրը՝ ժամը 12։45-ի սահմաններում, հայտնաբերվել է գլխի շրջանի հրազենային վիրավորումով։ Վերջինս մահացած վիճակում ընդունվել է Իջևանի բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տվյալների` Հ.Պ.-ն մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված մենահատ կրակոցից ստացած վնասվածքի հետևանքով»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրությունում։
Իրականացվում է նախաքննություն: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք զինծառայողներ։ Քրեական վարույթի շրջանակում նշանակվել է դիակի դատաբժշկական, համալիր ձգաբանական, հետքաբանական, ինչպես նաև այլ փորձաքննություններ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ զինծառայողի մահվան հանգամանքները, այդ թվում նաև դեպքին նախորդող շրջանում զինծառայողների շրջանում ոչ կանոնադրային հարաբերության հնարավոր դրսևորումների առկայությունը պարզելու ուղղությամբ։