https://arm.sputniknews.ru/20230218/mjunkhenum-erakvoghm-handipum-klini-blinkeni-pashinjani-ev-alievi-mijev-55534078.html
Մյունխենում եռակողմ հանդիպում կլինի Բլինկենի, Փաշինյանի և Ալիևի միջև
Մյունխենում եռակողմ հանդիպում կլինի Բլինկենի, Փաշինյանի և Ալիևի միջև
Sputnik Արմենիա
Եռակողմ հանդիպումը նախատեսվում է այսօր` ժամը 16։35–ին։ 18.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-18T11:40+0400
2023-02-18T11:40+0400
2023-02-18T12:44+0400
նիկոլ փաշինյան
էնթոնի բլինկեն
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/17/48760419_0:129:1670:1068_1920x0_80_0_0_884b3be57d7605f5710fc726de37b25d.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այսօր Մյունխենում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը:Հավելենք, որ այսօր երեկոյան էլ Մյունխենում տեղի կունենա պանելային քննարկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Վրաստանի Հանրապետության Իրակլի Ղարիբաշվիլիի ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդտի մասնակցությամբ` «Շրջելով լեռները. անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրով:Հիշեցնենք` Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով կլինի Գերմանիայում։ Մյունխենում նա ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հանցավորության դեմ պայքարի հարցեր քննարկել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ։ Համաժողովի շրջանակում Փաշինյանը հանդիպել է նաև Իրաքի Հանրապետության վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում շփում է ունեցել նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարՀելգա Շմիդտի հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/17/48760419_93:0:1577:1113_1920x0_80_0_0_991220480865e3541cf01da85c964beb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, էնթոնի բլինկեն, իլհամ ալիև
նիկոլ փաշինյան, էնթոնի բլինկեն, իլհամ ալիև
Մյունխենում եռակողմ հանդիպում կլինի Բլինկենի, Փաշինյանի և Ալիևի միջև
11:40 18.02.2023 (Թարմացված է: 12:44 18.02.2023) Եռակողմ հանդիպումը նախատեսվում է այսօր` ժամը 16։35–ին։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այսօր Մյունխենում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է
ԱՄՆ պետքարտուղարությունը:
Հանդիպումը տեղի կունենա Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, Երևանի ժամանակով 16։35–ին։
Հավելենք, որ այսօր երեկոյան էլ Մյունխենում տեղի կունենա պանելային քննարկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Վրաստանի Հանրապետության Իրակլի Ղարիբաշվիլիի ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդտի մասնակցությամբ` «Շրջելով լեռները. անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրով:
Հիշեցնենք`
Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով կլինի Գերմանիայում։ Մյունխենում նա
ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հանցավորության դեմ պայքարի հարցեր
քննարկել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ։ Համաժողովի շրջանակում Փաշինյանը
հանդիպել է նաև Իրաքի Հանրապետության վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում շփում է ունեցել նաև Եվրահանձնաժողովի նախագահ
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարՀելգա Շմիդտի հետ։