https://arm.sputniknews.ru/20230217/erevani-kentrvonum-krakvocner-ardzakats-32-amja-tghamardy-hajtnabervel-ev-dzerbakalvel-e-55517630.html
Երևանի կենտրոնում կրակոցներ արձակած 32-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
Երևանի կենտրոնում կրակոցներ արձակած 32-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
Sputnik Արմենիա
Հանցանքը կատարելու մեջ կատարվող անձի մոտ հայտնաբերվել է 2 ատրճանակ, որոնք լիցքավորված են եղել փամփուշտներով, եղել է նաև դեղնականաչավուն զանգվածով 1 փաթեթ։ 17.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-17T19:00+0400
2023-02-17T19:00+0400
2023-02-17T19:01+0400
կրակոց
երևան
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35938008_0:84:1600:984_1920x0_80_0_0_0fa72ac8113436113b1f7d12cdd5b85d.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Երևանի Սևանի փողոցում 37-ամյա տղամարդու ուղղությամբ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության պատճառով կրակոցներ արձակած 32-ամյա երիտասարդը 7 օր անց հայտնաբերվել և ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 10-ին, որի մասին ժամը 18։50-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ ծնկահոդի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել 37-ամյա տղամարդ:«Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, փետրվարի 17-ին, ժամը 16։05-ին, Արարատ-Երևան ճանապարհի հյուրատներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 32-ամյա տղամարդուն: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 2 ատրճանակ, որոնցից մեկը լիցքավորված էր 8, մյուսը՝ 4 փամփուշտով, երկու փամփուշտ և դեղնականաչավուն զանգվածով 1 փաթեթ: Կազմված փաստաթղթերը, հայտնաբերվածը և 32-ամյա տղամարդը ներկայացվել են նախաքննական մարմին»,– ասված է հաղորդագրությունում։Քրեական վարույթը շարունակվում է: Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել. առևտրի կենտրոնի տնօրենը վիրավոր էՀիշեցնենք, որ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 10-ին, ժամը 18։30-ի սահմաններում Սևանի փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունից հետո հիվանդանոց տեղափոխվածի «Տոյոտա» մակնիշի մեքենայի ուղղությամբ կրակոցներ էր արձակել 32-ամյա երիտասարդը, ինչից հետո իր «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայով դիմել էր փախուստի:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35938008_88:0:1512:1068_1920x0_80_0_0_42754e0490b72a3c1d7a5730bf746e9a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրակոց, երևան, ձերբակալություն
կրակոց, երևան, ձերբակալություն
Երևանի կենտրոնում կրակոցներ արձակած 32-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
19:00 17.02.2023 (Թարմացված է: 19:01 17.02.2023) Հանցանքը կատարելու մեջ կատարվող անձի մոտ հայտնաբերվել է 2 ատրճանակ, որոնք լիցքավորված են եղել փամփուշտներով, եղել է նաև դեղնականաչավուն զանգվածով 1 փաթեթ։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Երևանի Սևանի փողոցում 37-ամյա տղամարդու ուղղությամբ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության պատճառով կրակոցներ արձակած 32-ամյա երիտասարդը 7 օր անց հայտնաբերվել և ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 10-ին, որի մասին ժամը 18։50-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ ծնկահոդի հրազենային վնասվածքով
բուժօգնության է դիմել 37-ամյա տղամարդ:
«Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, փետրվարի 17-ին, ժամը 16։05-ին, Արարատ-Երևան ճանապարհի հյուրատներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 32-ամյա տղամարդուն: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 2 ատրճանակ, որոնցից մեկը լիցքավորված էր 8, մյուսը՝ 4 փամփուշտով, երկու փամփուշտ և դեղնականաչավուն զանգվածով 1 փաթեթ: Կազմված փաստաթղթերը, հայտնաբերվածը և 32-ամյա տղամարդը ներկայացվել են նախաքննական մարմին»,– ասված է հաղորդագրությունում։
Քրեական վարույթը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 10-ին, ժամը 18։30-ի սահմաններում Սևանի փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունից հետո հիվանդանոց տեղափոխվածի «Տոյոտա» մակնիշի մեքենայի ուղղությամբ կրակոցներ էր արձակել 32-ամյա երիտասարդը, ինչից հետո իր «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայով դիմել էր փախուստի: