00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեռ չենք կարող ասել` քանի հայ կա Սիրիայում. դեսպանը` երկրաշարժից հետո իրավիճակի մասին

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը
Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2023
Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը ներկայացրել է իրավիճակը հետերկրաշարժային երկրում։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Սիրիայում երկրաշարժի հետևանքով ավերված և վնասված շենք–շինությունների, հարազարվոր վիրավորներին և անօթևան մնացած անձանց օգնություն տրամադրելու համար, բացի գումարային օժանդակությունից, երկիրը նաև դիվանագիտական և քաղաքական աջակցության կարիք ունի, որպեսզի Սիրիայի դեմ կիրառվող պատժամիջոցները վերացվեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ–ում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը։
- Երկրաշարժի ֆոնին հայ ժողովուրդն ավելի շատ մտահոգված է բարեկամ Սիրիայի համար: Կա՞ն արդյոք հաշվարկներ, թե որոնք են ավերածությունների և տնտեսական վնասների մասշտաբները։
- Դժվար է ճշգրիտ թվերն ու մասշտաբները հայտնել։ Երկրաշարժը Սիրիայի 3 նահանգում է եղել` Հալեպում, Լաթաքիայում և Համայում։ Իդլիբում էլ են ավերածություններ եղել։ Երկրաշարժի ուժգնությությունը մեծ էր, և մենք էլ փորձ չունեինք նման բնական աղետի, գումարած այս ամենին՝ արդեն 10 տարի է պայքարում ենք ահաբեկչության դեմ, ինչը հանգեցրել է նաև տնտեսական ճգնաժամի։ Սիրիան այսօր տնտեսական պատժամիջոցների տակ է։ Այս ամենը պատճառ է դարձել, որպեսզի ողբերգության մասշտաբն ավելի մեծ լինի։ Տնտեսական առումով էլ որևէ թիվ ասելը դժվար է։ Մարդկային զոհերի առումով էլ կարող եմ ասել, որ մասնավորապես Լաթաքիայի և Հալեպի արվարձաններում կան բնակավայրեր, որոնք ամբողջությամբ փլուզվել են, և հստակ թիվ դեռ չկա։
- Որքանով է դա անձնական ողբերգություն եղել ձեր ընտանիքի, հարազատների ու մտերիմների համար։
- Ծնողներս, ընտանիքս Դամասկոսում են ապրում, երկրաշարժի ցնցումը զգացել են նաև այնտեղի բնակիչները։ Փլուզումներ, ավերածություններ այստեղ չեն եղել, սակայն աղետից 3-4 օր հետո իմացանք, որ բարձրահարկ շենքեր կան, որոնք լուրջ վնասվել են, ու տեղի բնակիչներն անվտանգության նկատառումներից ելնելով ստիպված են եղել դուրս գալ։
© Sputnik / Asatur YesayantsՀայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը
Чрезвычайный и полномочный посол Сирии в Армении Нора Арисян во время эксклюзивного интервью Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2023
Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը
- Տեղեկացանք, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիրիայի մասնաճյուղը պետք է փետրվարի 13-ից սկսեր հայերի գույքի վնասի գնահատում՝ փոխհատուցման նպատակով։ Ընդհանուր առմամբ որքանո՞վ են տուժել այն թաղամասերը, որտեղ հայերն առավել խիտ են բնակեցված։
- Հայերն առավել շատ բնակեցված են Հալեպում` պատմականորեն այդպես է և հենց այստեղ են մեր հայրենակիցներն ամենաշատը տուժել։ 2 հայ զոհ ունենք Հալեպի տարածքում` մայր ու որդի, վիրավորներն էլ 6-8 հոգի են։ Նրանք վիրահատվել են և ստացել համապատասխան բուժօգնություն։ Լաթաքիայում էլ ամենաշատը Քեսաբում են հայերը բնակվում, բայց այնտեղ վնասները բարեբախտաբար շատ փոքր են, կարելի է ասել՝ ուղղակի զգացել են երկրաշարժը։ Երկրի կառավարությունն ամենասկզբից որոշում է կայացրել հրատապ միջոցներ ձեռնարկել բնակչությանն օգնելու համար, 1 շաբաթ անց աջակցության նոր փուլ է սկսվել։ Առաջիկայում կսկսվի տնտեսական վնասների հաշվարկը, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի քիչ թե շատ համարժեք գնահատել աղետի հետևանքները։
- Որքա՞ն կարևոր ու հասցեական էր օգնությունը փրկարարների և հումանիտար բեռների առումով։ Լրացուցիչ ի՞նչ աջակցության կարիք ունի Սիրիան և արդյոք դեսպանության խողովակներով եղել են դիմումներ Հայաստանի կառավարությանը:
- Հայ ժողովուրդն իսկապես շատ է օգնել։ Այստեղ (ՀՀ–ում Սիրիայի դեսպանատուն,– խմբ.) առաջին օրերին անհատներ են եկել, տարեցներ իրենց թոռնիկների հետ ու իրենց թոշակների մի մասը հատկացրել են օգնության համար։ Ոմանք էլ տաք շորեր էին բերել, որպեսզի ուղարկվի Սիրիա` անտուն մնացած անձանց։ Շնորհակալ եմ նաև ՀՀ կառավարությանը, նախագահին, ԱԺ նախագահին` ցավակցությունների համար։ Ինչ վերաբերում է փրկարարական ջոկատին, ապա կարող եմ վստահ ասել, որ նրանք մասնագիտական բարձր որակներ ունեն ու Հալեպի 3 տարբեր հատվածում կատարել են իրենց աշխատանքը։ Հայաստանը նաև մեծ մասշտաբով մարդասիրական օգնություն է փոխանցել։ Ինչ վերաբերում է այլ աջակցություններին, կարող եմ ասել, որ պատժամիջոցների պատճառով Սիրիան չի կարող բանկային փոխանցումներ անել, այդ պատճառով դժվարանում ենք բանկային հաշիվներ այստեղ բացել։ Սիրիայի դեսպանատունը ինչպես ՀՀ–ում, այնպես էլ այլ երկրներում, նախաձեռնություն էր սկսել` գումարային օժանդակություն ստանալու համար։ Մենք բացի նյութական օգնությունից նաև դիվանագիտական և քաղաքական աջակցության կարիք ունենք, որպեսզի Սիրիայի դեմ կիրառվող պատժամիջոցները վերացվեն։
© SputnikԵրկրաշարժի հետևանքները Հալեպում
Землетрясение в Сирии нанесло большой ущерб древним рынкам Алеппо - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2023
Երկրաշարժի հետևանքները Հալեպում
- Այս օրերին, երբ Հայաստանը փորձեց ինչ-որ չափով օգնել Սիրիային՝ մեղմելու աղետի հետևանքները, մեզանում ոմանք հիշում էին, թե ինչպես 90-ականների սկզբում, երբ Հայաստանը պատերազմի և շրջափակման մեջ էր, Սիրիայի այն ժամանակվա նախագահ Հաֆեզ Ասադը հսկայական նյութական օգնություն ցուցաբերեց, հազարավոր տոննաներով հացահատիկ ուղարկեց։ Ի՞նչ եք կարծում, կարողանո՞ւմ է այսօրվա Հայաստանը համարժեք արձագանքել բարեկամ երկրի դժվարություններին:
- Բարեկամ երկրների պարագայում պետք չէ նման հաշվարկներ անել, կարևորը կարեկցանքի զգացումն է ու այդ պահին հասնելը։ Այսօր Արևմուտքն ու ԱՄՆ–ն չեն ցանկանում մարդասիրական օգնություն տալ Սիրիայի հասարակ ժողովրդին։ Հակառակ այդ ամենին, Սիրիան լավ բարեկամներ ունի, ինչպիսին, օրինակ, Հայաստանն է, դաշնակիցներ էլ ունենք` Ռուսաստանն ու Իրանը, Չինաստանն էլ իր դերակատարությունն ունի։ Որոշ արաբական երկրներ էլ լայնածավալ օգնություններ են փոխանցում`Եգիպտոսը, ԱՄԷ–ն, Հորդանանը, Իրաքը, Պաղեստինը։
– Գաղտնիք չեն Հայաստանի և Թուրքիայի միջև եղած թշնամական հարաբերությունները։ Այդ երկիրը Արցախյան 44-օրյա պատերազմում աջակցում էր մեր գլխավոր հակառակորդ Ադրբեջանին, սակայն այսօր մենք օգնության ձեռք մեկնեցինք նրանց։ Իսրայելի կողմից Սիրիային օգնություն տրամադրելու ակնարկ անգամ կամ բաց տեքստով առաջարկ եղե՞լ է։ Եթե լինի, ինչպե՞ս կարձագանքի Սիրիայի կառավարությունը։
– Իսրայելից բնական է, որ չի լինի որևէ օգնություն, հակառակ դեպքում մենք շատ կզարմանանք։ ԱՄՆ–ն, Թուրքիան, Արևմուտքը և նրանց կողքին կանգնող Իսրայելը 10 տարի ահաբեկչության տարբեր միջոցներով փորձում են քանդել Սիրիան։ Չեմ կարծում, որ մարդասիրական օգնության մասին նույնիսկ կմտածեն։
© Sputnik / Asatur YesayantsՀայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը
Чрезвычайный и полномочный посол Сирии в Армении Нора Арисян во время эксклюзивного интервью Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2023
Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը
- Կա՞ տեղեկություն, թե երկրաշարժից հետո քանի հայ է ցանկացել գալ Հայաստան։ Հնարավոր է՝ շատերը խնդիրներ ունեն ավերածությունների պատճառով կորցրած փաստաթղթերի հետ։
- Մենք նման դիմումներ կամ պահանջներ չենք ստացել, չեմ կարող գնահատական տալ։ Ասեմ, որ մի քանի հարյուր հայերը, որոնք անտուն ու անօթևան են մնացել, այս պահին Սիրիայում տարբեր կենտրոններում, եկեղեցիներում, մզկիթներում են։ Սիրիահայերը նաև ապավինում են իրենք իրենց ուժերին և փորձում են հաղթահարել այս իրավիճակը։
- Սիրիայի հայ համայնքն ամենամեծն էր Մերձավոր Արևելքում, բայց պատերազմից հետո, հասկանալի պատճառներով, մարդկանց արտահոսք եղավ։ Կա՞ն տվյալներ՝ այժմ որքա՞ն է կազմում Սիրիայի հայ համայնքը։
- Պատերազմից առաջ` 1990-ականների վերջին և մինչև 2010 թվականը, հայերի մեծամասնությունը Հալեպում էր, նրանք ավելի քան 55.000 էին։ Ընդհանուր առմամբ այդ ժամանակ Սիրիայում մոտ 85.000 հայ կար։ 2010-ից հետո թիվը սկսեց նվազել, տեղափոխումներ էլ եղան։ Մի մասը Հայաստան է վերադարձել, մյուս մասը Կանադա է տեղափոխվել, եվրոպական տարբեր երկրներ։ Այս երկրաշարժից հետո, ներկա պահին որևէ մեկը չի կարող ճշգրիտ թիվ ասել, թե քանի հայ է մնացել Սիրիայում։ Երկրի դպրոցների, վարժարանների և եկեղեցիների տվյալներով էլ հստակ թիվ չկա։
- Սիրիայի տնտեսության համար ո՞րն է եկամտի հիմնական աղբյուրը` հաշվի առնելով պատերազմը, ահաբեկչությունները, երկրաշարժն ու մյուս արհավիրքները։
- Սիրիայում եկամտի հիմնական աղբյուրներն են ցորենը, հացահատիկը, բամբակն ու նավթը։ Այժմ բոլորը զավթում ու թալանում են ԱՄՆ–ն և Թուրքիան։ Գաղտնիք չէ, որ մեր տարածքից գողացված նավթը փորձում ենք հետ բերել, որպեսզի գործարաններին հասցնենք։ Սիրայում էլեկտրականության, գազի ու նավթի խնդիր ունենք։ Մենք հույսներս դնում էինք մշակող արդյունաբերության, գյուղատնտեսության վրա։ Ստեղծված իրավիճակից հետո մեր տնտեսական առաջնահերթությունները պետք է վերանայվեն։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Սիրիայում ցնցումների զոհերի թիվն անցել է 8500-ը։
Հայաստանը Սիրիա առաջին մարդասիրական օգնությունն ուղարկել է փետրվարի 8-ին` 30 տոննա, իսկ փետրվարի 14-ին հայտնի դարձավ ևս 25 տոննա բեռ ուղարկելու մասին։
Լրահոս
0