https://arm.sputniknews.ru/20230217/argam-hvovsepjani-pashtvonavarman-orery-hashvats-en-zhvoghvovurd-55475638.html
Արգամ Հովսեփյանի պաշտոնավարման օրերը հաշված են. «Ժողովուրդ»
Արգամ Հովսեփյանի պաշտոնավարման օրերը հաշված են. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Դատախազությունում կարծում են, որ աղմկահարույց քրգործերում պարտությունների պատճառը փորձագիտական եզրակացություններն են։ 17.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-17T10:25+0400
2023-02-17T10:25+0400
2023-02-17T12:51+0400
հհ դատախազություն
հհ գլխավոր դատախազություն
արգամ հովսեփյան
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/11/55475888_0:230:608:572_1920x0_80_0_0_2755dbdc686cd822a82b046a0f27da35.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի պաշտոնավարման օրերը հաշված են: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում մի քննարկում է եղել, որտեղ բարձրացվել է հարց, թե ինչու է դատախազությունը պարտվում դատարաններում: Պարզաբանում է հնչել, որ շատ քրեական գործերով, որով դատախազությունը պարտվում է դատարաններում, հիմնական պատճառը փորձաքննությունների արդյունքներն են:Հիշեցնենք նաև, որ հենց այս նույն ՊՈԱԿ-ն է եզրակացություն տվել Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» հարցով:Եվ այժմ քրեական գործով մեղադրանք է առաջադրված ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին, որն այդ ժամանակ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենն էր:Նշենք, որ Չարչյանը մեղադրվում է «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալու մեջ։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։Փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին գաղտնի քվեարկությամբ զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիություն զրկելու միջնորդագրում նշել էր, որ նա քրեական գործի վերաբերյալ ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել, որն առանձնապես ծանր հետևանքներ է ունեցել գործով մեղադրյալի համար` առաջացնելով Արթուր Սարգսյանի (ավելի հայտնի է որպես «Հաց բերող») մահը։ Վարդապետյանի խոսքով` պատգամավորը` որպես կրկնակի բժշկական հանձնաժողովի փորձագետ, Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ դրական եզրակացություն է տվել կալանավորմանը, սակայն կասկածյալի հիվանդությունը եղել է կալանավորման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում։Հավելենք, որ Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ներկայացված մեղադրանքը Չարչյանը չի ընդունել` այն որակելով ակնհայտ անհիմն ու անօրինական։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/11/55475888_0:144:608:600_1920x0_80_0_0_809976e7bbbd83ee817c928d2bf19808.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, արգամ հովսեփյան, քրեական գործ
հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, արգամ հովսեփյան, քրեական գործ
Արգամ Հովսեփյանի պաշտոնավարման օրերը հաշված են. «Ժողովուրդ»
10:25 17.02.2023 (Թարմացված է: 12:51 17.02.2023) Դատախազությունում կարծում են, որ աղմկահարույց քրգործերում պարտությունների պատճառը փորձագիտական եզրակացություններն են։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի պաշտոնավարման օրերը հաշված են: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում մի քննարկում է եղել, որտեղ բարձրացվել է հարց, թե ինչու է դատախազությունը պարտվում դատարաններում: Պարզաբանում է հնչել, որ շատ քրեական գործերով, որով դատախազությունը պարտվում է դատարաններում, հիմնական պատճառը փորձաքննությունների արդյունքներն են:
«Այսինքն՝ տրված փորձագիտական եզրակացություններն են պարտության պատճառը, ու հիմնական խնդիրը եղել է հենց Արգամ Հովսեփյանի ղեկավարած ՊՈԱԿ-ը: Եվ միակ բանը, որ այս պահին հետ է պահում Հովսեփյանին ազատելու մտքից, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, կրկին կադրային խնդիրներն են, քանի որ համապատասխան կադր դեռ չեն կարողանում գտնել»,–գրում է թերթը:
Հիշեցնենք նաև, որ հենց այս նույն ՊՈԱԿ-ն է եզրակացություն տվել Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» հարցով:
Եվ այժմ քրեական գործով մեղադրանք է առաջադրված ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին, որն այդ ժամանակ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենն էր:
«Արդար կլիներ, որ քրեական հետապնդում իրականացվեր ոչ միայն Չարչյանի, այլ այդ եզրակացությունը տված մյուս դերակատարների, այդ թվում՝ Արգամ Հովսեփյանի նկատմամբ, սակայն դատախազ Աննա Վարդապետյանին հետաքրքրում է միայն Չարչյանին մեղադրելը»,–գրում է «Ժողովուրդը»:
Նշենք, որ Չարչյանը մեղադրվում է «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալու մեջ։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին
գաղտնի քվեարկությամբ զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիություն զրկելու միջնորդագրում նշել էր, որ նա քրեական գործի վերաբերյալ
ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել, որն առանձնապես ծանր հետևանքներ է ունեցել գործով մեղադրյալի համար` առաջացնելով Արթուր Սարգսյանի (ավելի հայտնի է որպես «Հաց բերող») մահը։ Վարդապետյանի խոսքով` պատգամավորը` որպես կրկնակի բժշկական հանձնաժողովի փորձագետ, Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ դրական եզրակացություն է տվել կալանավորմանը, սակայն կասկածյալի հիվանդությունը եղել է կալանավորման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում։
Հավելենք, որ Չարչյանի փաստաբան
Էրիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ներկայացված մեղադրանքը Չարչյանը չի ընդունել` այն որակելով ակնհայտ անհիմն ու անօրինական։