https://arm.sputniknews.ru/20230216/vostikanutjuny-pn-nakhkin-shenqum-aprvogh-mvot-erku-tasnjak-andzi-e-dzerbakalel-55414601.html
Ոստիկանությունը ՊՆ նախկին շենքում ապրող մոտ երկու տասնյակ անձի է ձերբակալել
Ոստիկանությունը ՊՆ նախկին շենքում ապրող մոտ երկու տասնյակ անձի է ձերբակալել
Sputnik Արմենիա
Ոստիկանության պարզաբանմամբ` իրենց գործողությունների հետևանքով տուժածներ չկան, որևէ արտառոց միջադեպ չի գրանցվել։ 16.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-16T11:57+0400
2023-02-16T11:57+0400
2023-02-16T11:59+0400
հհ ոստիկանություն
բնակիչ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
շենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/10/55411582_0:7:1600:907_1920x0_80_0_0_25213c13d15360a6a74bfff45f6e0a3c.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ ոստիկանության ծառայողները պաշտպանության նախարարության նախկին շենքում իրականացվող վտարման գործողության ժամանակ մոտ երկու տասնյակ անձի վարչական կարգով ձերբակալել են։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակական կարգի ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Գևորգ Ազիզյանը։Հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ վաղ առավոտից ՀՀ ՊՆ նախկին շենքից այնտեղ բնակություն հաստատած բնակիչներին տարածքից հեռացնելու գործողություններ են իրականացնում։«Ոստիկանությունն այսօր իրականացրել է գործողություն, որը հիմնված է եղել ՀՀ կառավարության 707 որոշման և ՊԵԿ-ի կողմից տրամադրած գրության հիման վրա, որը մի խումբ անձանց ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջ է»,–ասաց Ազիզյանը։Նա ընդգծեց, որ ոստիկանները չեն ներխուժել շենք, այլ ներխուժումն են վերացրել։Անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե բնակիչները դժգոհում են, որ իրենց վրա ֆիզիկական ուժ է կիրառվել` Ազիզյանը պարզաբանեց, որ իրենք գործում են օրենքի շրջանակներում։«Ներխուժումը վերացնելու գործողությունն իրենից ենթադրում է անձին տարածքից հեռացում։ Եթե քաղաքացին չի կատարում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը, օրենքի շրջանակներում թույլատրվում է ֆիզիկական ուժ կիրառել»,–ասաց նա և հավելեց, որ իրենց գործողությունների հետևանքով տուժածներ չկան, որևէ արտառոց միջադեպ չի գրանցվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/10/55411582_115:0:1538:1067_1920x0_80_0_0_f8d03c7b5f5aef5fe4bbf213600f9d9c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ոստիկանություն, բնակիչ, հհ պաշտպանության նախարարություն (պն), շենք
հհ ոստիկանություն, բնակիչ, հհ պաշտպանության նախարարություն (պն), շենք
Ոստիկանությունը ՊՆ նախկին շենքում ապրող մոտ երկու տասնյակ անձի է ձերբակալել
11:57 16.02.2023 (Թարմացված է: 11:59 16.02.2023) Ոստիկանության պարզաբանմամբ` իրենց գործողությունների հետևանքով տուժածներ չկան, որևէ արտառոց միջադեպ չի գրանցվել։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ ոստիկանության ծառայողները պաշտպանության նախարարության նախկին շենքում իրականացվող վտարման գործողության ժամանակ մոտ երկու տասնյակ անձի վարչական կարգով ձերբակալել են։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակական կարգի ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Գևորգ Ազիզյանը։
Հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ վաղ առավոտից ՀՀ ՊՆ նախկին շենքից այնտեղ բնակություն հաստատած բնակիչներին տարածքից հեռացնելու գործողություններ են իրականացնում։
«Ոստիկանությունն այսօր իրականացրել է գործողություն, որը հիմնված է եղել ՀՀ կառավարության 707 որոշման և ՊԵԿ-ի կողմից տրամադրած գրության հիման վրա, որը մի խումբ անձանց ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջ է»,–ասաց Ազիզյանը։
Նա ընդգծեց, որ ոստիկանները չեն ներխուժել շենք, այլ ներխուժումն են վերացրել։
«Բնակիչները նախապես զգուշացվել են, ողջամիտ ժամանակ է տրվել դեռևս անցած տարի, որից հետո այս տարվա հունվարի 31–ին տրվել է ժամկետ, փետրվարի 12–ին լրացել է ժամկետը։ Նախապես իրազեկել ենք նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ծառայությանը, և նրանք իրենց գործառույթն իրականացնում են»,–ասաց նա։
Անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե բնակիչները դժգոհում են, որ իրենց վրա ֆիզիկական ուժ է կիրառվել` Ազիզյանը պարզաբանեց, որ իրենք գործում են օրենքի շրջանակներում։
«Ներխուժումը վերացնելու գործողությունն իրենից ենթադրում է անձին տարածքից հեռացում։ Եթե քաղաքացին չի կատարում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը, օրենքի շրջանակներում թույլատրվում է ֆիզիկական ուժ կիրառել»,–ասաց նա և հավելեց, որ իրենց գործողությունների հետևանքով տուժածներ չկան, որևէ արտառոց միջադեպ չի գրանցվել։