https://arm.sputniknews.ru/20230216/petq-e-verj-dnel-siriaji-dem-patzhamijvocnerin-ev-shutapujt-ozhandakel-nranc-aram-arajin-55452663.html
Պետք է վերջ դնել պատժամիջոցներին և շուտափույթ օժանդակել Սիրիային. Արամ Առաջին
Պետք է վերջ դնել պատժամիջոցներին և շուտափույթ օժանդակել Սիրիային. Արամ Առաջին
Sputnik Արմենիա
Նա կոչ է արել մի կողմ դնել քաղաքական մոտեցումներն ու դիրքորոշումները և որպես մարդկային նույն ընտանիքին պատկանող անձեր ու ազգեր, օգնել իրար։ 16.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-16T18:01+0400
2023-02-16T18:01+0400
2023-02-16T18:11+0400
սիրիահայ
սիրիա
արամ առաջին կաթողիկոս
երկրաշարժ
թուրքիա
հալեպ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/10/55451544_0:0:1280:721_1920x0_80_0_0_7378bc1ff73b2d53894178516b7039f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը միջազգային համայնքին կոչ է արել վերջ տալ Սիրիայի դեմ պատժամիջոցներին և շուտափույթ օժանդակել Սիրիայի ժողովրդին։ Այս մասին նա հայտարարել է Հալեպ կատարած հովվապետական այցի ընթացքում։ Այս մասին գրում է Սիրիայում լույս տեսնող հայլկական «Գանձասար» պարբերականը։Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նշել է, որ այս քայլերը պետք է արվեն, որպեսզի տնտեսական վատ վիճակում գտնվող սիրիացի ժողովուրդը կարողանա դուրս գալ ներկայիս ահավոր վիճակից։Նա կոչ է արել մի կողմ դնել քաղաքական մոտեցումներն ու դիրքորոշումները և որպես մարդկային նույն ընտանիքին պատկանող անձեր ու ազգեր, օգնել իրար։«Ինչպես Աստվածաշնչում է ասվում՝ երբ մարմնի մի մասը ցավում է, ամբողջ մարմինն է ցավում։ Այսօր միջազգային համայնքն ու նրան պատկանող բոլորն ազգերն ու երկրները կոչված են օժանդակելու Սիրիային» ,– հայտարարել է կաթողիկոսը։Նա հավելել է, որ իր համար հատուկ ուրախություն է լինել Սիրիայում` մի երկրում, որը Ցեղասպանությունից հետո ընդունել է ջարդերից փրկված հայ ժողովրդի զավակներին և իր հողը, հացն ու ջուրը կիսել նրանց հետ։Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժի զոհերի թիվը հասել է ավելի քան 36 000-ի:Սիրիայում երկրաշարժի հետևանքով ավելի քան 8500 մարդ է մահացել։
սիրիա
թուրքիա
հալեպ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/10/55451544_74:0:1102:771_1920x0_80_0_0_16c9c99aa8ba57bf8dad236299dc2621.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիահայ, սիրիա, արամ առաջին կաթողիկոս, երկրաշարժ, թուրքիա, հալեպ
սիրիահայ, սիրիա, արամ առաջին կաթողիկոս, երկրաշարժ, թուրքիա, հալեպ
Պետք է վերջ դնել պատժամիջոցներին և շուտափույթ օժանդակել Սիրիային. Արամ Առաջին
18:01 16.02.2023 (Թարմացված է: 18:11 16.02.2023) Նա կոչ է արել մի կողմ դնել քաղաքական մոտեցումներն ու դիրքորոշումները և որպես մարդկային նույն ընտանիքին պատկանող անձեր ու ազգեր, օգնել իրար։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը միջազգային համայնքին կոչ է արել վերջ տալ Սիրիայի դեմ պատժամիջոցներին և շուտափույթ օժանդակել Սիրիայի ժողովրդին։ Այս մասին նա հայտարարել է Հալեպ կատարած հովվապետական այցի ընթացքում։ Այս մասին գրում է Սիրիայում լույս տեսնող հայլկական
«Գանձասար» պարբերականը։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նշել է, որ այս քայլերը պետք է արվեն, որպեսզի տնտեսական վատ վիճակում գտնվող սիրիացի ժողովուրդը կարողանա դուրս գալ ներկայիս ահավոր վիճակից։
«Ահավոր ողբերգության մեջ է այսօր գտնվում Սիրիան։ Երկրաշարժի ծանր հետևանքները կարող են ավելի ծավալվել, եթե շուտափույթ միջոցներ չձեռնարկվեն»,– ասել է նա։
Նա կոչ է արել մի կողմ դնել քաղաքական մոտեցումներն ու դիրքորոշումները և որպես մարդկային նույն ընտանիքին պատկանող անձեր ու ազգեր, օգնել իրար։
«Ինչպես Աստվածաշնչում է ասվում՝ երբ մարմնի մի մասը ցավում է, ամբողջ մարմինն է ցավում։ Այսօր միջազգային համայնքն ու նրան պատկանող բոլորն ազգերն ու երկրները կոչված են օժանդակելու Սիրիային» ,– հայտարարել է կաթողիկոսը։
Նա հավելել է, որ իր համար հատուկ ուրախություն է լինել Սիրիայում` մի երկրում, որը Ցեղասպանությունից հետո ընդունել է ջարդերից փրկված հայ ժողովրդի զավակներին և իր հողը, հացն ու ջուրը կիսել նրանց հետ։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժի զոհերի թիվը
հասել է ավելի քան 36 000-ի:
Սիրիայում երկրաշարժի հետևանքով ավելի քան 8500 մարդ է մահացել։