https://arm.sputniknews.ru/20230215/kalanavvorman-mijnvordutjunner-qnnvogh-12-datavvor-angvorts-e-mnacel-55399292.html
Կալանավորման միջնորդություններ քննող 12 դատավոր անգործ է մնացել
Կալանավորման միջնորդություններ քննող 12 դատավոր անգործ է մնացել
Sputnik Արմենիա
Եվս երկու դատավոր պետք է կարողանան հաղթահարել բարեվարքության և ԲԴԽ–ում հարցազրույցի փուլերը, որպեսզի կարողանան վերանշանակվել դատավորի պաշտոնում։ 15.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-15T21:41+0400
2023-02-15T21:41+0400
2023-02-15T21:44+0400
դատարան
դատավոր
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70877412_0:167:1600:1067_1920x0_80_0_0_f0822af31c780429393fb1777461487e.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Մինչդատական վարույթների նկատմամբ վերահսկողություն իրականացնող, այդ թվում՝ կալանավորվման միջնորդություններ քննող 14 դատավորից 12–ը դադարել է պաշտոնավարել։ Տեղեկությունը հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունը։ԲԴԽ–ից նշում են, որ մյուս երկուսը` Արմեն Պողոսյանը և Սասուն Մխիթարյանը մասնակցել են հատուկ կարգով և բարդ ընթացակարգերով անցկացվող որակավորման ստուգման գրավոր փուլին և հաղթահարել են այն։ Եթե նրանց հաջողվի հաղթահարել նաև բարեվարքության և ԲԴԽ-ում հարցազրույցի փուլերը, ապա կկարողանան վերանշանակվել դատավորի պաշտոնում:Հիշեցնենք` 2021թ–ի փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ–ն արտահերթ նիստում ընդունեց օրենք, որի համաձայն` մինչդատական միջնորդությունների քննության համար առանձնացվեցին հատուկ դատավորներ, ովքեր պետք է զբաղվեին բացառապես խափանման միջոցների կամ օպերատիվ հետախուզական միջոցառումներին վերաբերող միջնորդությունների ու դրանց վերաբերյալ բողոքների քննությամբ։Մոտ 2 տարի գործած կարգը վերանայվեց 2022թ-ի դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում ընդունված Դատական օրենսգրքի փոփոխությունների նոր նախագծով, որն իրավական ուժ է ստացել 2023 թվականի հունվարի 7-ից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70877412_127:0:1550:1067_1920x0_80_0_0_46cb56641e24f6270735f85e60ea73b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատարան, դատավոր, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
դատարան, դատավոր, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
Կալանավորման միջնորդություններ քննող 12 դատավոր անգործ է մնացել
21:41 15.02.2023 (Թարմացված է: 21:44 15.02.2023) Եվս երկու դատավոր պետք է կարողանան հաղթահարել բարեվարքության և ԲԴԽ–ում հարցազրույցի փուլերը, որպեսզի կարողանան վերանշանակվել դատավորի պաշտոնում։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Մինչդատական վարույթների նկատմամբ վերահսկողություն իրականացնող, այդ թվում՝ կալանավորվման միջնորդություններ քննող 14 դատավորից 12–ը դադարել է պաշտոնավարել։ Տեղեկությունը հայտնում է
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունը։
ԲԴԽ–ից նշում են, որ մյուս երկուսը` Արմեն Պողոսյանը և Սասուն Մխիթարյանը մասնակցել են հատուկ կարգով և բարդ ընթացակարգերով անցկացվող որակավորման ստուգման գրավոր փուլին և հաղթահարել են այն։ Եթե նրանց հաջողվի հաղթահարել նաև բարեվարքության և ԲԴԽ-ում հարցազրույցի փուլերը, ապա կկարողանան վերանշանակվել դատավորի պաշտոնում:
Այդ 12 դատավորն ընդգրկվել են ռեզերվային ցուցակում և ապագայում հնարավորություն կունենան վերստին նշանակվելու դատավորի պաշտոնում։ Նրանք պետք է լրացուցիչ վերապատրաստում անցնեն կամ այլ հավակնորդների հետ հավասար հիմունքներով մասնակցեն հատուկ կարգով որակավորման ստուգմանը:
Հիշեցնենք` 2021թ–ի փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ–ն արտահերթ նիստում ընդունեց օրենք, որի համաձայն` մինչդատական միջնորդությունների քննության համար առանձնացվեցին հատուկ դատավորներ, ովքեր պետք է զբաղվեին բացառապես խափանման միջոցների կամ օպերատիվ հետախուզական միջոցառումներին վերաբերող միջնորդությունների ու դրանց վերաբերյալ բողոքների քննությամբ։
Մոտ 2 տարի գործած կարգը վերանայվեց 2022թ-ի դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում ընդունված Դատական օրենսգրքի փոփոխությունների նոր նախագծով, որն իրավական ուժ է ստացել 2023 թվականի հունվարի 7-ից։