00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:12
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անօրինական դեպքեր. Իրանից Հայաստան փորձել են դեղորայք, ծխախոտ, դիզվառելիք տեղափոխել

Բաժանորդագրվել
ՊԵԿ–ը բացահայտված դեպքերից ուշագրավ է համարում արդյունաբերական աղ, ամրան և մետաղալարեր փոխադրած 3 բեռնատարներում մաքսային հսկողությունից թաքցված դիզելային վառելիքի հայտնաբերման դեպքերը։
Վերջին ամիսներին Իրանից Հայաստան ապօրինի ճանապարհով փորձել են ծխախոտ, դիզվառելիք, թանկարժեք դեղորայք և համակարգչային տեխնիկա անցկացնել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն` հավելելով, որ ապօրինի տեղափոխման դեպքերը կանխվել են Իրանից «Ագարակ» պետական պետական սահմանային անցակետում։
Նշվում է, որ Իրանից ժամանած՝ Հայաստանի քաղաքացի 2 տղամարդու և 2 կնոջ ուղեբեռի զննման և անձնական զննման արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 803 տուփ ծխախոտ՝ տեղադրված մարմինների վրա և բաճկոնի մեջ պատրաստված թաքստոցներում։
Մեկ այլ դեպքով էլ իրանական և հայկական 3 բեռնատարի վարորդների խցիկներից է հայտնաբերվել մաքսային հսկողությունից թաքցված 1620 տուփ ծխախոտ, այդ թվում՝ առաստաղի մեջ նախապես պատրաստված թաքստոցից և բեռնատարի տակից։
Նշված դեպքերի կապակցությամբ Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 313 և 316-րդ հոդվածներով Հարավային մաքսատուն-վարչությունում իրականացվում է վարչական վարույթ:
Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ փորձել են ավելի քան 1կգ ոսկի տեղափոխել
«Երկու այլ դեպքով էլ` Իրանից ժամանած հայկական բեռնատարի և իրանական ավտոբուսի վարորդների կողմից փորձ է արվել ՀՀ ներմուծել համապատասխանաբար 9700 տուփ և 450 տուփ ծխախոտ, սակայն մաքսային մարմինները դրանք վերցրել են արգելանքի՝ օրենքով սահմանված կարգով հետագա ընթացքը լուծելու համար»,–ասվում ՊԵԿ–ի հաղորդագրությունում։
Կոմիտեն բացահայտված դեպքերից հատկապես ուշագրավ է համարում Իրանից Հայաստան արդյունաբերական աղ, ամրան և մետաղալարեր փոխադրած 3 բեռնատարներում մաքսային հսկողությունից թաքցված դիզելային վառելիքի հայտնաբերման դեպքերը։
«Դեպքերից մեկով դիզվառելիքով տարաները թաքցված են եղել աղի մեջ, իսկ մյուս երկու դեպքով էլ բեռնատարների հատակում գտնվող գաղտնարաններում»,– նշում է ՊԵԿ–ը։
Բացահայտվել են նաև թանկարժեք դեղորայքի և համակարգչային տեխնիկայի ապօրինի ներմուծման դեպքեր։
Լրահոս
0