00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրացական կապիտալով ավելի քան 400 ընկերություն. Երևանը և Թբիլիսին համատեղ ծրագրեր են անում

© Photo : Facebook / Ia ChkhaidzeՀայ–վրացական սահման
Հայ–վրացական սահման - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2023
Հայ–վրացական սահման. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Երևանում կարծում են, որ Հայաստանն ու Վրաստանը համագործակցության ընդլայնման և զարգացման մեծ ներուժ ունեն։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հայաստանում վրացական կապիտալով 404 ընկերություն կա գրանցված։ Իսկ առաջիկա երեք տարում երկու երկրները նախատեսում են մի շարք համատեղ ծրագրեր իրականացնել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Էկոնոմիկայի նախարարությունից՝ գրավոր հարցմանն ի պատասխան։
Մասնավորապես, նախատեսվում է համատեղ ծրագրերի իրականացում էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում։ Երկու երկրների ներկայացուցիչները մտադիր են նաև ավելացնել արտահանման ծավալները։
«Հայաստանն ու Վրաստանը մեծ ներուժ և հնարավորություններ ունեն տնտեսական փոխգործակցության ներկայիս մակարդակն ընդլայնելու, զարգացնելու և բարձրացնելու համար»,-ասել են գերատեսչությունից:
Ինչ վերաբերում է 2022 թվականի արդյունքներով վրացական և հայկական կողմերի ներկայացրած ապրանքաշրջանառության ցուցանիշների տարբերությանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում այդ երևույթը բացատրում են «հաշվարկների տարբեր մեթոդաբանությամբ»։
Հայկական կողմի տվյալներով՝ 2022 թվականի հունվար-նոյեմբերին ապրանքաշրջանառության ծավալը 2021 թվականի համեմատ աճել է երկու անգամ՝ կազմելով 759 մլն դոլար, մինչդեռ վրացական կողմի տվյալներով՝ այդ ցուցանիշը գերազանցել է 1 մլրդ դոլարը։
Գերատեսչությունից նշեցին, որ 2022 թվականին Հայաստանից Վրաստանը ամենաշատը արտահանվել էլեկտրաէներգիա, շիշ, բանկա և ապակե այլ տարրաներ, կիսաֆաբրիկատներ՝ երկաթից և չորակավորած պողպատից, սիգարետ, սիգարիլլա, սիգար, հանքաքար և մոլիբդենի խտահանք։
Նշված ժամանակահատվածում հարևան երկրից Հայաստան են ներկրել հիմնականում պարարտանյութեր (հանքային կամ քիմիական, ազոտական), ձողեր (երկաթից կամ չորակավորած պողպատից տաք գլանված՝ առանց հետագա մշակման), ալյուր կամ հատիկներ մսից կամ ջրային կենդանիներից, ճարպատակուցք, ջրեր (հանքային և գազավորած, քաղցրացրած, ոչ ալկոհոլային խմիչք), փայտատաշեղային սալիկներ (ԴՍՊ) կամ փայտանյութից նման սալիկներ։
Բացի ապրանքների այս խմբից, վերջին հինգ տարվա ընթացքում Վրաստան արտահանվող հիմնական հայկական ապրանքների հնգյակում տարբեր տարիների ընդգրկվել են նաև կիսաֆաբրիկատներ երկաթից և չորակավորած պողպատից, ապրանքներ՝ փաթեթավորման և տեղափոխման համար, բնական և հեղուկ գազ, ծխախոտի պատրաստուկ և փոխարինիչ խտահյութ, դեղամիջոցներ՝ չկշռածրարած, պղնձի հանքաքար և խտահանք։
Վրաստանից Հայաստան նույն ժամանակահատվածում, ի թիվս այլ բաների, ներկրվել է մետաղակոնստրուկցիա և դրանց մասեր սև մետաղից, էթիլ սպիրտ, ցիանիդ, ցիանիդի պքսիդ, մրգեր (ծիրան, բալ, գիլաս, նեկտարին, սալոր, մամուխ), ընկուզեղեն, նավթ և նավթամթերք։
Լրահոս
0