https://arm.sputniknews.ru/20230214/khaghaghutjan-pajmanagrum-lernajin-gharabaghi-masin-hishatakum-ka-armen-grigvorjan-55313986.html
Խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում կա. Արմեն Գրիգորյան
Խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում կա. Արմեն Գրիգորյան
Sputnik Արմենիա
Արմեն Գրիգորյանը վստահեցրեց` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը հնարավորինս շուտ պատրաստ կլինի։ 14.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-14T15:16+0400
2023-02-14T15:16+0400
2023-02-14T15:19+0400
արմեն գրիգորյան
հայաստան
ադրբեջան
խաղաղության պայմանագիր
լեռնային ղարաբաղ
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/19/33643566_0:57:1600:958_1920x0_80_0_0_bbd2a99662659f542995d407e4ad8deb.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայաստանն այս պահին աշխատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։Նա վստահեցրեց` խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում կա, սակայն պետք է հաշվի առնել, որ այդ փաստաթուղթը դեռ վերջնական չէ, քանի որ բանակցություններ են ընթանում։Լրագրողները հետաքրքրվեցին` արդյոք Հայաստանի համար սկզբունքային է, որպեսզի խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի հարցը որևէ կերպ արծարծվի։«Հայկական կողմի համար ավելի կարևոր է միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծումը, որի շրջանակում Ստեփանակերտն ու Բաքուն կքննարկեն անվտանգության և իրավունքի հարցերը։ Թե դա որ ֆորմատով կկատարվի, առաջնային չէ։ Առաջնային է այն, որ ստեղծվի մեխանիզմ»,– ասաց Արմեն Գրիգորյանը։Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։Հայաստանն աշխատում է. Գրիգորյանը` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումներ սկսելու մասին
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/19/33643566_180:0:1600:1065_1920x0_80_0_0_9c920234b45dacb7dea419cf81969501.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն գրիգորյան, հայաստան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր, լեռնային ղարաբաղ, արցախ
արմեն գրիգորյան, հայաստան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր, լեռնային ղարաբաղ, արցախ
Խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում կա. Արմեն Գրիգորյան
15:16 14.02.2023 (Թարմացված է: 15:19 14.02.2023) Արմեն Գրիգորյանը վստահեցրեց` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը հնարավորինս շուտ պատրաստ կլինի։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայաստանն այս պահին աշխատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ադրբեջանի փոխանցած տեքստի վրա մենք աշխատել ենք, փոխանցել, հետո ադրբեջանական կողմն է աշխատել ու կրկին փոխանցել մեզ։ Այժմ հայկական կողմն է աշխատում և կարծում եմ, որ հնարավորինս շուտ այդ տեքստը պատրաստ կլինի ու պատրաստ կլինենք փոխանցել այն ադրբեջանական կողմին։ Այս պահին չեմ կարող ասել, թե այդ փոխանցումն ինչպես տեղի կունենա, բայց կարծում եմ հանրությունն այդ մասին տեղյակ կլինի»,– նշեց Գրիգորյանը։
Նա վստահեցրեց` խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում կա, սակայն պետք է հաշվի առնել, որ այդ փաստաթուղթը դեռ վերջնական չէ, քանի որ բանակցություններ են ընթանում։
Լրագրողները հետաքրքրվեցին` արդյոք Հայաստանի համար սկզբունքային է, որպեսզի խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի հարցը որևէ կերպ արծարծվի։
«Հայկական կողմի համար ավելի կարևոր է միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծումը, որի շրջանակում Ստեփանակերտն ու Բաքուն կքննարկեն անվտանգության և իրավունքի հարցերը։ Թե դա որ ֆորմատով կկատարվի, առաջնային չէ։ Առաջնային է այն, որ ստեղծվի մեխանիզմ»,– ասաց Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։