00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկրաշարժ Թուրքիայում. մեղավորներ փնտրելիս

© AP Photo / DHA via APԵրկրաշարժի հետևանքները Թուրքիայում
Երկրաշարժի հետևանքները Թուրքիայում - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2023
Երկրաշարժի հետևանքները Թուրքիայում
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Երևի կարելի է հիմնականում համաձայնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, որն այցելելով աղետի գոտի` ասել է. «Նման աղետներ պատահում են, ճակատագիրն իր ծրագրերն ունի»։ Սակայն նույնքան դժվար է նաև հերքել ընդդիմադիրների մեղադրանքները իշխանությունների հասցեին։
Չէ՞ որ 1999 թվականի ավերիչ երկրաշարժից հետո, որը 17 հազար մարդու կյանք խլեց, կառավարությունը հատուկ լրացուցիչ հարկ սահմանեց շենքերի սեյսմակայունությունն ապահովելու համար։ «Բա որտե՞ղ են այդ փողերը, որոնք քաղաքացիները տարիներ շարունակ մուծել են հենց այսպիսի աղետները կանխելու համար»,– հարցնում են վրդովված մարդիկ։
Հասկանալի է, որ նման պայմաններում զայրույթը մեղմելու համար մեղավորներ են անհրաժեշտ։ Եվ Թուրքիայի դատախազներն արդեն թույլատրել են ձերբակալել 113 շինարարների, որոնք ենթադրաբար խախտումներ են թույլ տվել սեյսմաակտիվ գոտիներում շենքեր կառուցելիս։ Կիրակի օրվա դրությամբ մեկուսարաններում էին հայտնվել շինարարներից ընդամենը 13-ը։ Բայց լրատվամիջոցները հեգնում են՝ դե, պարզ է, սլաքավարներ են գտել, որպեսզի իրական մեղավորները խուսափեն պատասխանատվությունից։ Դժվար է առարկել, որովհետև մենք հո գիտենք՝ 88-ի Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանում ընդհանրապես որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց։
Առաջին հայացքից կարող է անհեթեթ թվալ, բայց որոշ մասնագետների կարծիքով, պատճառն այն էր, որ մեղավորները շատ–շատ էին։
Պարզապես մեջբերեմ ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանին. «Սովետական Միության ղեկավարությունը փորձեց գործ հարուցել շինարարությունն իրականացնողների նկատմամբ: Բայց այնքան շատ էին մեղավորները, որ եթե դատեին, զոհերի չափ` գրեթե 25000 մարդու պետք է դատեին: Դրա համար միանգամից դադարեցրին այդ գործը: Եթե դատեին, առաջին հերթին նախագծողներին, սեյսմաբաններին և շինարարներին պետք է դատեին»:
Երկրաշարժ Թուրքիայում. մեղավորներ փնտրելիս
Կարելի է, իհարկե, ենթադրել, որ Թուրքիայում էլ նախագծողները, սեյսմաբանները և շինարարներն իրենց սև գործն արել են, բայց չի կարելի չհամաձայնել ընդդիմության պնդման հետ, որ իշխանությունները իրենց շատ կոնկրետ գործողություններով նպաստել են համատարած խախտումներին։ Խոսքը մասնավորապես այսպես կոչված շինարարական ամնիստիայի, այսինքն՝ ներման մասին է։ Դրա էությունն այն է, որ կառավարությունը ժամանակ առ ժամանակ պարզապես մեծ տուգանքներից ազատում է այն ընկերություններին, որոնք շենքերը կառուցել են առանց անվտանգության արտոնագրերի։ Ըստ պաշտոնական տվյալների` նման ներումից արդեն օգտվել են 75 հազար շենքերի կառուցապատողներ։ Նպատակն իհարկե շինարարության ոլորտի զարգացման խթանումն է, սակայն տեսեք, թե ինչ է ասել երկրաբան Ջելալ Սենգորը. «Նման ամնիստիաները մի երկրում, որի ողջ տարածքն ուղղակի կտրատված է տեկտոնիկ բացվածքներով, հավասարազոր է պետական հանցագործության»։
Ավելին` ըստ շրջակա միջավայրի և ուրբանիզացիայի նախարարության հրապարակած տեղեկության` Թուրքիայի բոլոր շենքերի կեսը՝ 13 միլիոնը, կառուցված է շինարարական կանոնների խախտումներով։ Եվ այստեղ բոլորիս հետաքրքրող շատ կարևոր հարց է ծագում, որի պատասխանը գրեթե անհնար է գտնել։ Ենթադրենք, թե ես բավարար գումար եմ կուտակել կամ հիպոտեկային վարկ եմ վերցրել և մտադիր եմ բնակարան գնել նորակառույց թաղամասերից մեկում։ Հոյակապ տեղ է, կանաչապատ, բակում նույնիսկ ջրավազան կա, Արարատն էլ պատշգամբից երևում է։ Իսկ կարո՞ղ եք հուշել՝ ինչպես իմանամ՝ այս շենքը սեյսմակայուն է, թե ոչ։
Այս օրերին երևի մի հազար անգամ հեռուստատեսությամբ տեսած կլինեք, թե ինչպես է փլուզվում նոր շենքերից մեկը Թուրքիայում։ ԲիԲիՍի-ն պարզել է՝ այս շենքի շինարարությունն ավարտվել է անցած տարի, կառուցապատողը սոցիալական ցանցերում պնդում էր. «Շենքը կառուցված է անվտանգության ամենաժամանակակից նորմերին համապատասխան և կանգուն է մնալու ցանկացած երկրաշարժի ժամանակ»։ Այս գովազդը, բնականաբար, անմիջապես անհետացավ այն բանից հետո, երբ մի քանի վայրկյանում բարձրահարկ շենքը փլատակների վերածվեց։ Եվ սա միակ օրինակը չէ։
Այսօր մասնագետները չեն կարող կանխատեսել, թե երբ տեղի կունենա հաջորդ ուժգին երկրաշարժը, բայց մոտավորապես կարող են ասել, թե որտեղ։ Բազմամյա հետազոտությունները ցույց են տվել, որ բոլոր երկրաշարժների 90 տոկոսը տեղի է ունենում այսպես կոչված Կրակե օղակում։ Այդ շրջանը ձգվում է Խաղաղ օվկիանոսի ափերով և ներառում է Կամչատկան, Ճապոնիան, Ֆիլիպինները, Նոր Զելանդիան, հետո Չիլիով բարձրանում է դեպի Մեքսիկա, Կալիֆոռնիա և Ալյասկա։
Սա, իհարկե, ամենևին չի նշանակում, որ Հայաստանը համեմատաբար ապահով է՝ մենք էլ մնացած 10 տոկոսի մեջ ենք մտնում։ Եվ ուրեմն մեր սեյսմիկ անվտանգության գլխավոր երաշխիքը որակյալ շինարարությունն է։
Սիրիա, երկրաշարժի հետևանքները - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2023
Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով 13 հայ է մահացել
Թուրքիայում երկրաշարժից գրեթե մեկ շաբաթ անց տղամարդու են փրկել փլատակների տակից. տեսանյութ
Լրահոս
0