https://arm.sputniknews.ru/20230212/turqiajjum-erkrasharzhic-tuzhats-10-nahangnerum-petq-e-qandvi-mvot-8000-shenq-55231603.html
Թուրքիայում երկրաշարժից տուժած 10 նահանգներում պետք է քանդվի մոտ 8000 շենք
Թուրքիայում երկրաշարժից տուժած 10 նահանգներում պետք է քանդվի մոտ 8000 շենք
Sputnik Արմենիա
12 617 շինություն վթարի պատճառով բնակության համար պիտանի չէ։ 12.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-12T15:57+0400
2023-02-12T15:57+0400
2023-02-12T21:08+0400
թուրքիա
երկրաշարժ
շենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0c/55223055_0:15:1600:915_1920x0_80_0_0_1ee811a52e8d60a0a7eb4e0b26e04f93.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժած 10 նահանգներում պետք է քանդվեն մոտ 8000 շենքեր։Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի Քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարարությանը, որը նրեկայացրել է տվյալները ավելի քան 132,000 շենքերի գնահատումից հետո։Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 24 617-ի, ավելի քան 80 000 տուժած կա:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0c/55223055_179:0:1600:1066_1920x0_80_0_0_c1004ed9aa6357a52450063aabc53165.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, երկրաշարժ, շենք
Թուրքիայում երկրաշարժից տուժած 10 նահանգներում պետք է քանդվի մոտ 8000 շենք
15:57 12.02.2023 (Թարմացված է: 21:08 12.02.2023) 12 617 շինություն վթարի պատճառով բնակության համար պիտանի չէ։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժած 10 նահանգներում պետք է քանդվեն մոտ 8000 շենքեր։
Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի Քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարարությանը, որը նրեկայացրել է տվյալները ավելի քան 132,000 շենքերի գնահատումից հետո։
«Առայժմ մենք ստուգել ենք 132 898 շենք 10 նահանգներում, որոնցից 7584-ը փլուզվել են կամ շտապ քանդման կարիք ունեն, 12 617 շինություն վթարի պատճառով բնակության համար պիտանի չէ»,-հայտնել են նախարարությունից։
Ավելի քան 31 000 շինություն չնչին վնասվածք է ստացել, իսկ ավելի քան 60 000-ն ընդհանրապես չի տուժել։
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 24 617-ի, ավելի քան 80 000 տուժած կա: