https://arm.sputniknews.ru/20230210/rd-n-karvogh-e-miajn-voghjunel-erevan-baqu-tbilisi-erkkhvosutjuny-zakharvovan-nshel-e-pajmany-55168164.html
ՌԴ-ն կարող է միայն ողջունել Երևան-Բաքու-Թբիլիսի երկխոսությունը. Զախարովան նշել է պայմանը
ՌԴ-ն կարող է միայն ողջունել Երևան-Բաքու-Թբիլիսի երկխոսությունը. Զախարովան նշել է պայմանը
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Մոսկվայի դիրքորոշումը հայտնի է բոլոր գործընկերներին։ 10.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-10T15:56+0400
2023-02-10T15:56+0400
2023-02-10T16:02+0400
հայաստան
ադրբեջան
ռուսաստան
վրաստանի հանրապետություն
«3+3» ձևաչափ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0a/55152979_0:0:1600:900_1920x0_80_0_0_055589590e393fc921e2376b679f69f9.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը կարող է ողջունել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ եռակողմ երկխոսությունը, եթե այն նպաստի Կովկասում առկա հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը։ Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Դիվանագետի խոսքով` Մոսկվան բազմիցս ասել է իր գործընկերներին, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի մասնակցելու այն միջազգային ձևաչափերին, որոնք համապատասխանում են իր շահերին և ուղղված չեն երրորդ երկրների դեմ, ինչպես նաև հաշվի են առնում ուժերի գոյություն ունեցող հավասարակշռությունը։Նա նշել է, որ հենց եռակողմ պայմանավորվածություններն Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հիմքը։ Այս ձևաչափի շրջանակում 2020 թվականից մեկնարկել են հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև հասարակական, փորձագիտական և խորհրդարանական շրջանակների ներկայացուցիչների միջև շփումների հաստատման առանցքային գործընթացները։Ինչ վերաբերում է Անդրկովկասի ձևաչափերին, ապա նա մատնանշել է «3+3» խորհրդատվական-տարածաշրջանային հարթակը, որն ընդգրկում է Անդրկովկասի երեք պետությունները, ինչպես նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը:«Այդ մեխանիզմը թույլ է տալիս համատեղել տարածաշրջանի երկրների ավելի լայն շրջանակի շահերը։ Դա կօգնի հարթել նրանց միջև հակասությունները, զարգացնել առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային-մարդասիրական կապերը, պայքարել ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների դեմ»,- ասել է Զախարովան։Նա կրկին ընդգծել է «3+3» հարթակի զգալի ներուժը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին աջակցելու համար։ԵՄ-ն կողմ է, որ Վրաստանը միջնորդ դառնա հայ–ադրբեջանական բանակցություններումՀիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի արտգործնախարարների տեղակալների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ Մոսկվայում անցկացվեց «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին նիստը։ Վրաստանը դեռ հրաժարվում է միանալ այդ հարթակին։Հայաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը կարող են համոզել Վրաստանին. Լավրովը` «3+3» ձևաչափի մասին
ադրբեջան
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0a/55152979_218:0:1418:900_1920x0_80_0_0_fdfa682d04b0a9150b7be6d308e6e3aa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, վրաստանի հանրապետություն, «3+3» ձևաչափ
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, վրաստանի հանրապետություն, «3+3» ձևաչափ
ՌԴ-ն կարող է միայն ողջունել Երևան-Բաքու-Թբիլիսի երկխոսությունը. Զախարովան նշել է պայմանը
15:56 10.02.2023 (Թարմացված է: 16:02 10.02.2023) Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Մոսկվայի դիրքորոշումը հայտնի է բոլոր գործընկերներին։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը կարող է ողջունել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ եռակողմ երկխոսությունը, եթե այն նպաստի Կովկասում առկա հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը։ Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետի խոսքով` Մոսկվան բազմիցս ասել է իր գործընկերներին, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի մասնակցելու այն միջազգային ձևաչափերին, որոնք համապատասխանում են իր շահերին և ուղղված չեն երրորդ երկրների դեմ, ինչպես նաև հաշվի են առնում ուժերի գոյություն ունեցող հավասարակշռությունը։
«Իսկ եթե այդ նախաձեռնության հետևում նշմարվում են Վաշինգտոնի և Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խափանել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, ապա դա բոլորովին այլ պատմություն է»,- կարծում է Զախարովան:
Նա նշել է, որ հենց եռակողմ պայմանավորվածություններն Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հիմքը։ Այս ձևաչափի շրջանակում 2020 թվականից մեկնարկել են հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև հասարակական, փորձագիտական և խորհրդարանական շրջանակների ներկայացուցիչների միջև շփումների հաստատման առանցքային գործընթացները։
Ինչ վերաբերում է Անդրկովկասի ձևաչափերին, ապա նա մատնանշել է «3+3» խորհրդատվական-տարածաշրջանային հարթակը, որն ընդգրկում է Անդրկովկասի երեք պետությունները, ինչպես նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը:
«Այդ մեխանիզմը թույլ է տալիս համատեղել տարածաշրջանի երկրների ավելի լայն շրջանակի շահերը։ Դա կօգնի հարթել նրանց միջև հակասությունները, զարգացնել առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային-մարդասիրական կապերը, պայքարել ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների դեմ»,- ասել է Զախարովան։
Նա կրկին ընդգծել է «3+3» հարթակի զգալի ներուժը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին աջակցելու համար։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի արտգործնախարարների տեղակալների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ Մոսկվայում անցկացվեց
«3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին նիստը։ Վրաստանը դեռ հրաժարվում է միանալ այդ հարթակին։