https://arm.sputniknews.ru/20230210/nerdrumajin-tsragrern-iragvortselu-arumvov-hajastany-dzhvarutjunner-uni-qervobjan-55152160.html
Ներդրումային ծրագրերն իրագործելու առումով Հայաստանը դժվարություններ ունի. Քերոբյան
Ներդրումային ծրագրերն իրագործելու առումով Հայաստանը դժվարություններ ունի. Քերոբյան
Sputnik Արմենիա
Վահան Քերոբյանը նշեց, որ 2022 թվականին ներդրումների ծավալն աճել է մոտ 20 տոկոսով։ 10.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-10T13:14+0400
2023-02-10T13:14+0400
2023-02-10T13:22+0400
ներդրում
վահան քերոբյան
նախարար
էկոնոմիկայի նախարարություն
հայաստան
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52580397_0:38:1600:938_1920x0_80_0_0_d54b19245d9fd522253c7c45854015fd.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Պետք է էապես ավելացնել ներդրումների դերը ՀՀ տնտեսության մեջ՝ հասցնելով տարեկան ներդրումների ծավալը համախառն ներքին արդյունքի 25 տոկոսին։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան ՔերոբյանըՎահան Քերոբյանը հավելեց նաև, որ օտարերկրյա ներդրումների ներգրավման մեջ մեր առաջնահերթ թիրախը լինելու են գլոբալ 500 ընկերությունները, որոնք գիտահետազոտական աշխատանքների վրա ծախսում են երկու անգամ ավելի շատ գումար, քան մնացած ամբողջ աշխարհը։Կառավարությանը ներկայացված 2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր կան. էկոնոմիկայի նախարար«Այդ ընկերություններից յուրաքանչյուրի մուտքը Հայաստան որակական նոր փոփոխություններ կմտցնի մեր տնտեսության մեջ ու կդարձնի այն իսկապես գիտելիքահեն»,-հավելեց Վահան Քերոբյանը։Նա նշեց նաև, որ ներդրումային ծրագրերն իրագործելու առումով Հայաստանն այսօր դժվարություններ ունի, բայց վստահեցրեց, որ կառավարությունը շարունակական ջանքեր գործադրում է դրանք հաղթահարելու ուղղությամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52580397_76:0:1499:1067_1920x0_80_0_0_c0f8d2887f9a7d844256cb7414485fac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ներդրում, վահան քերոբյան, նախարար, էկոնոմիկայի նախարարություն, հայաստան, տնտեսություն
ներդրում, վահան քերոբյան, նախարար, էկոնոմիկայի նախարարություն, հայաստան, տնտեսություն
Ներդրումային ծրագրերն իրագործելու առումով Հայաստանը դժվարություններ ունի. Քերոբյան
13:14 10.02.2023 (Թարմացված է: 13:22 10.02.2023) Վահան Քերոբյանը նշեց, որ 2022 թվականին ներդրումների ծավալն աճել է մոտ 20 տոկոսով։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Պետք է էապես ավելացնել ներդրումների դերը ՀՀ տնտեսության մեջ՝ հասցնելով տարեկան ներդրումների ծավալը համախառն ներքին արդյունքի 25 տոկոսին։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը
«Այժմ 18 տոկոսի մոտակայքում է, դա անհրաժեշտ չափից ավելի քիչ է։ 2022 թվականին ներդրումների ծավալն աճել է մոտ 20 տոկոսով, բայց դա չի մոտեցնում այն համամասնությանը, որի մասին խոսվում է»,-նշեց նա։
Վահան Քերոբյանը հավելեց նաև, որ օտարերկրյա ներդրումների ներգրավման մեջ մեր առաջնահերթ թիրախը լինելու են գլոբալ 500 ընկերությունները, որոնք գիտահետազոտական աշխատանքների վրա ծախսում են երկու անգամ ավելի շատ գումար, քան մնացած ամբողջ աշխարհը։
«Այդ ընկերություններից յուրաքանչյուրի մուտքը Հայաստան որակական նոր փոփոխություններ կմտցնի մեր տնտեսության մեջ ու կդարձնի այն իսկապես գիտելիքահեն»,-հավելեց Վահան Քերոբյանը։
Նա նշեց նաև, որ ներդրումային ծրագրերն իրագործելու առումով Հայաստանն այսօր դժվարություններ ունի, բայց վստահեցրեց, որ կառավարությունը շարունակական ջանքեր գործադրում է դրանք հաղթահարելու ուղղությամբ։