https://arm.sputniknews.ru/20230210/hh-azgajin-zhoghvovy-vaveracrel-e-singapuri-het-azat-arevtri-hamadzajnagiry-55176063.html
ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագիրը
ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագիրը
Sputnik Արմենիա
Հայաստանը միության երկրներից առաջինը վավերացրեց փաստաթուղթը։ 10.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-10T17:32+0400
2023-02-10T17:32+0400
2023-02-10T17:34+0400
սինգապուր
հայաստան
համաձայնագիր
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
առևտուր
մաքսատուրք
https://cdn.am.sputniknews.ru/img/739/30/7393049_0:0:1000:563_1920x0_80_0_0_c5530bfb7e1e888c6214ff315a472b70.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը վավերացրեց ԵԱՏՄ–ի և Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագիրը, ինչի շնորհիվ ՀՀ–ում արտադրված ապրանքը Սինգապուր կներմուծվի առանց մաքսատուրքի։ Պատգամավորներից 71-ը կողմ է քվեարկել վավերացմանը, իսկ 23-ը` ձեռնպահ («Հայաստան» խմբակցություն)։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացնելով համաձայնագիրը նշել էր, որ Հայաստանի համար առաջնային ուղղությունները կարող են լինել տեխնոլոգիական համագործակցությունն ու ներդրումների ներգրավումը։Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին։ Հայաստանը Միության երկրներից առաջինը վավերացրեց փաստաթուղթը։ Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ պայմաններ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման ու տնտեսական համագործակցության խթանման համար: Մենք իրենցից սովորելու շատ բան ունենք. Քերոբյանը՝ Սինգապուրի հետ համագործակցության մասինԱյս փաստաթղթով նախատեսվում է գրեթե բոլոր ապրանքատեսակների մաքսատուրքերի վերացում։ ԵԱՏՄ–ն Սինգապուրի համար մաքսատուրքեր կթողնի շաքարի, կաթի, որոշ այլ տեսակի պարենային ապրանքների, ինչպես նաև թեթև մարդատար ավտոմեքենաների և պոլիմերների որոշ տեսակների համար։ Սինգապուրն ամբողջությամբ կչեղարկի մաքսատուրքերը, ընդ որում` դա կանի միանգամից, իսկ ԵԱՏՄ–ն փուլ առ փուլ, 10 տարվա ընթացքում։Սինգապուրի հետ ԵԱՏՄ երկրների առևտուրը 2021 թվականին կազմել է մոտ 3.5 մլրդ դոլար, որից Հայաստանին բաժին է հասել փոքր մասը` արտահանումը` 500 հազար դոլարից պակաս, ներմուծումը` 2.2 մլն–ից ավելի։ Հայաստանը հիմնականում արտահանում է ծխախոտ և էլեկտրոնային սարքավորումների փոքր խմբաքանակներ, իսկ ներկրում է հիմնականում տարբեր տեսակի սարքավորումներ, ինչպես նաև փոքր ծավալով նավթամթերք և ոսկերչական իրերի հումք։
սինգապուր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/739/30/7393049_111:0:1000:667_1920x0_80_0_0_bcfd3c05e4147e28720ba02cb920f464.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սինգապուր, հայաստան, համաձայնագիր, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, առևտուր, մաքսատուրք
սինգապուր, հայաստան, համաձայնագիր, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, առևտուր, մաքսատուրք
ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագիրը
17:32 10.02.2023 (Թարմացված է: 17:34 10.02.2023) Հայաստանը միության երկրներից առաջինը վավերացրեց փաստաթուղթը։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը վավերացրեց ԵԱՏՄ–ի և Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագիրը, ինչի շնորհիվ ՀՀ–ում արտադրված ապրանքը Սինգապուր կներմուծվի առանց մաքսատուրքի։ Պատգամավորներից 71-ը կողմ է քվեարկել վավերացմանը, իսկ 23-ը` ձեռնպահ («Հայաստան» խմբակցություն)։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար
Վահան Քերոբյանը ներկայացնելով համաձայնագիրը նշել էր, որ Հայաստանի համար առաջնային ուղղությունները կարող են լինել տեխնոլոգիական համագործակցությունն ու ներդրումների ներգրավումը։
Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին։ Հայաստանը Միության երկրներից առաջինը վավերացրեց փաստաթուղթը։ Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ պայմաններ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման ու տնտեսական համագործակցության խթանման համար:
Այս փաստաթղթով նախատեսվում է գրեթե բոլոր ապրանքատեսակների մաքսատուրքերի վերացում։ ԵԱՏՄ–ն Սինգապուրի համար մաքսատուրքեր կթողնի շաքարի, կաթի, որոշ այլ տեսակի պարենային ապրանքների, ինչպես նաև թեթև մարդատար ավտոմեքենաների և պոլիմերների որոշ տեսակների համար։ Սինգապուրն ամբողջությամբ կչեղարկի մաքսատուրքերը, ընդ որում` դա կանի միանգամից, իսկ ԵԱՏՄ–ն փուլ առ փուլ, 10 տարվա ընթացքում։
Սինգապուրի հետ ԵԱՏՄ երկրների առևտուրը 2021 թվականին կազմել է մոտ 3.5 մլրդ դոլար, որից Հայաստանին բաժին է հասել փոքր մասը` արտահանումը` 500 հազար դոլարից պակաս, ներմուծումը` 2.2 մլն–ից ավելի։ Հայաստանը հիմնականում արտահանում է ծխախոտ և էլեկտրոնային սարքավորումների փոքր խմբաքանակներ, իսկ ներկրում է հիմնականում տարբեր տեսակի սարքավորումներ, ինչպես նաև փոքր ծավալով նավթամթերք և ոսկերչական իրերի հումք։