https://arm.sputniknews.ru/20230210/dataparteli-ev-antujlatreli-e-mipn-ardzaganqel-e-pastabannerin-tsetselu-depqin-55150409.html
ՄԻՊ գրասենյակն ու Թովմասյանն արձագանքել են փաստաբաններին և անչափահասներին ծեծելու դեպքին
ՄԻՊ գրասենյակն ու Թովմասյանն արձագանքել են փաստաբաններին և անչափահասներին ծեծելու դեպքին
Sputnik Արմենիա
ՄԻՊ գրասենյակը վստահեցրել է, որ հետևողական է լինելու այս գործի արդյունավետ քննության իրականացման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ 10.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-10T12:43+0400
2023-02-10T12:43+0400
2023-02-15T10:56+0400
հայաստան
հհ միպ
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48693909_17:97:1350:847_1920x0_80_0_0_53e0ace0a0e24f20d2bb63fd3d2959e4.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ սեփական նախաձեռնությամբ սկսել են քննարկման ընթացակարգ։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում։Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 8-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում ծեծի են ենթարկվել փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը, դրանից առաջ ոստիկանության նույն բաժնում բռնության են ենթարկվել նաև փաստաբանների անչափահաս պաշտպանյալները։ՄԻՊ գրասենյակը հայտնում է, որ գրություն է ուղարկվելու է նաև ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։ Գրասենյակը նաև հետևողական է լինելու այս գործի արդյունավետ քննության իրականացման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էլ իր հերթին հայտնում է, որ անձամբ տեսել է ծեծի ենթարկված երեխաների կադրերը։ Նա դատապարտում է բռնությունը և նշում, որ պետք է պատիժ կրեն ինչպես ոստիկանության աշխատակիցները, այնպես էլ Էրեբունու ոստիկանապետը։Թովմասյանը շտապ գրություններ է պատրաստում ՀՀ ներքին գործերի նախարարին՝ պահանջելով բացատրություն դեպքի առթիվ, ինչպես նաև պատասխանատու անձանց ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ ընդհուպ մինչև լիազորությունների դադարեցում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48693909_101:0:1230:847_1920x0_80_0_0_b3f111dab5c36abbcffff25c1387702a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ միպ, փաստաբան
հայաստան, հհ միպ, փաստաբան
ՄԻՊ գրասենյակն ու Թովմասյանն արձագանքել են փաստաբաններին և անչափահասներին ծեծելու դեպքին
12:43 10.02.2023 (Թարմացված է: 10:56 15.02.2023) ՄԻՊ գրասենյակը վստահեցրել է, որ հետևողական է լինելու այս գործի արդյունավետ քննության իրականացման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ սեփական նախաձեռնությամբ սկսել են քննարկման ընթացակարգ։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ–ի
ֆեյսբուքյան էջում։
«Դատապարտելի և անթույլատրելի է բռնության ցանկացած դրսևորում, հատկապես իր մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբանի նկատմամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ փետրվարի 8-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում ծեծի են ենթարկվել փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը, դրանից առաջ ոստիկանության նույն բաժնում բռնության են ենթարկվել նաև փաստաբանների անչափահաս պաշտպանյալները։
ՄԻՊ գրասենյակը հայտնում է, որ գրություն է ուղարկվելու է նաև ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։ Գրասենյակը նաև հետևողական է լինելու այս գործի արդյունավետ քննության իրականացման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Թագուհի Թովմասյանն էլ իր հերթին հայտնում է, որ անձամբ տեսել է ծեծի ենթարկված երեխաների կադրերը։ Նա դատապարտում է բռնությունը և նշում, որ պետք է պատիժ կրեն ինչպես ոստիկանության աշխատակիցները, այնպես էլ Էրեբունու ոստիկանապետը։
Թովմասյանը շտապ գրություններ է պատրաստում ՀՀ ներքին գործերի նախարարին՝ պահանջելով բացատրություն դեպքի առթիվ, ինչպես նաև պատասխանատու անձանց ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ ընդհուպ մինչև լիազորությունների դադարեցում: