00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես երկրաշարժերը կանդրադառնան Ստամբուլի բնակարանների գնի վրա

© Sputnik / Сертач КаярԵրկրաշարժի հետևանքները Թուրքիայում
Երկրաշարժի հետևանքները Թուրքիայում - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2023
Երկրաշարժի հետևանքները Թուրքիայում
Բաժանորդագրվել
Թուրքիայի կենտրոնական բանկի`2022 թվականի նոյեմբերի տվյալով՝ անշարժ գույքի գների աճը մեկ տարվա ընթացքում կազմել է ավելի քան 174%։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Թուրքիայի հարավ-արևելքում աղետալի երկրաշարժերն անխուսափելիորեն կանդրադառնան Թուրքիայում և նույնիսկ Ստամբուլում անշարժ գույքի գների վրա, առաջին հերթին կէժանանան ավելի քան 40 տարվատները։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել անշարժ գույքի գործակալ Վոլկան Քուշչուլը:
Նրա խոսքով՝ երկրաշարժերից անմիջապես հետո հաճախորդները սկսել են զանգել իրեն՝ խնդրելով պարզաբանել, թե որքանով են անվտանգ Ստամբուլի բնակարանները։
Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ տևական ժամանակ է` սեյսմոլոգները ավերիչ երկրաշարժ են կանխատեսում նաև Ստամբուլում։ Քաղաքը գտնվում է սեյսմավտանգ գոտում, Հյուսիսային Անատոլիական խզվածքն անցնում է Թուրքիայի մի շարք շրջաններով, իսկ 1999 թվականին Իզմիթ քաղաքի մոտ գրանցված հզոր երկրաշարժը զոհեր և ավերածություններ էր առաջացրել նաև Ստամբուլում, չնայած այն հանգամանքին, որ էպիկենտրոնի և քաղաքի միջև մոտ հարյուր կիլոմետր հեռավորություն կա:
«Անշարժ գույքի շուկան անպայման կարձագանքի աղետին։ Ամենայն հավանականությամբ խիստ կնվազի Ստամբուլի կենտրոնում գտնվող բնակարանների գինը, այն տների, որոնք 30-40 տարի առաջ են կառուցվել ու ամենաքիչն են պաշտպանված երկրաշարժերից։ Օրինակ` Ստամբուլի կենտրոնական Նիշանտաշի շրջանում այդօրինակ տների գինը 7-8 մլն լիրայից կնվազի մինչև 4-5 մլն», - ասել է Քուշչուլը։
Ինչ վերաբերում է նոր բնակելի համալիրներին, ապա դրանց գինը կշարունակի աճել, քանի որ այդ շինությունները կառուցելիս հիմնականում հաշվի են առել երկրաշարժերին վերաբերող նոր պահանջները։ Մասնագետը նշել է, որ գների իջեցման չարժե սպասել։
1999 թվականի աղետալի երկրաշարժից հետո, որն ավելի քան 18 հազար մարդու կյանք էր խլել, բնակելի շենքերի շինարարությունը կարգավորող կանոնները Թուրքիայում վերանայվել են։ 2007 թվականին ընդունվել է տների կառուցման օրենսգիրքը՝ հաշվի առնելով երկրաշարժերից պաշտպանվելու համար անհրաժեշտ պահանջները։
Թուրքիայի կենտրոնական բանկի`2022 թվականի նոյեմբերի տվյալով՝ անշարժ գույքի գների աճը մեկ տարվա ընթացքում կազմել է ավելի քան 174%։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 16 170-ի, 64 194 տուժած կա:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։
Հայ փրկարարներն աշխատում են Հալեպի երկրաշարժի գոտում. լուսանկարներ
Լրահոս
0