https://arm.sputniknews.ru/20230209/hrdeh-maraliki-kari-artadramasi-bambaki-pahestum-prkararnery-kraki-dem-pajqarel-en-8-zham-55120177.html
Հրդեհ Մարալիկի կարի արտադրամասի բամբակի պահեստում. փրկարարները կրակի դեմ պայքարել են 8 ժամ
Հրդեհ Մարալիկի կարի արտադրամասի բամբակի պահեստում. փրկարարները կրակի դեմ պայքարել են 8 ժամ
Sputnik Արմենիա
Արտադրամասի տարածքը մոտ 900 քառակուսի մետր է։ 09.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-09T17:31+0400
2023-02-09T17:31+0400
2023-02-09T17:44+0400
հրդեհ
մարալիկ
արտադրամաս
բամբակ
մարալիկի բամբակամանվածքային գործարան
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/09/55118468_183:0:1107:520_1920x0_80_0_0_42e2938609b90effae6c5ab081757053.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Այսօր` փետրվարի 9–ին, հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի կարի արտադրամասի բամբակի պահեստում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ ահազանգը Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է ժամը 05։42-ին։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գագարինի փողոցում գտնվող «ԱՐԹԻԿԻ ՓՀԿ» ՍՊԸ-ին պատկանող բամբակամանվածքային ֆաբրիկայի նախապատրաստական արտադրամասում (մոտ 900 քմ):Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։15-ին, մարվել՝ 15։43-ին։ Նախապատրաստական արտադրամասում այրվել են ֆիլտրի վահանակը, կուտակած հումք (մոտ 20 տ), գործվածքի թափոններ (մոտ 5 տ) և բունկերում կուտակած 3 տ բամբակից մոտ 3 խմ։
մարալիկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/09/55118468_298:0:991:520_1920x0_80_0_0_6ceac18632104b0fe3c44522a86210a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրդեհ, մարալիկ, արտադրամաս, բամբակ, մարալիկի բամբակամանվածքային գործարան, ներքին գործերի նախարարություն (նգն)
հրդեհ, մարալիկ, արտադրամաս, բամբակ, մարալիկի բամբակամանվածքային գործարան, ներքին գործերի նախարարություն (նգն)
Հրդեհ Մարալիկի կարի արտադրամասի բամբակի պահեստում. փրկարարները կրակի դեմ պայքարել են 8 ժամ
17:31 09.02.2023 (Թարմացված է: 17:44 09.02.2023) Արտադրամասի տարածքը մոտ 900 քառակուսի մետր է։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Այսօր` փետրվարի 9–ին, հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի կարի արտադրամասի բամբակի պահեստում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ահազանգը Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է ժամը 05։42-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գագարինի փողոցում գտնվող «ԱՐԹԻԿԻ ՓՀԿ» ՍՊԸ-ին պատկանող բամբակամանվածքային ֆաբրիկայի նախապատրաստական արտադրամասում (մոտ 900 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։15-ին, մարվել՝ 15։43-ին։ Նախապատրաստական արտադրամասում այրվել են ֆիլտրի վահանակը, կուտակած հումք (մոտ 20 տ), գործվածքի թափոններ (մոտ 5 տ) և բունկերում կուտակած 3 տ բամբակից մոտ 3 խմ։