00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեղարքունիքում հրդեհված կացարանի գործով քրեական հետապնդում է հարուցվել ևս մեկի նկատմամբ

© Sputnik / Aram NersesyanԶորամասի հրդեհված կացարանը
Զորամասի հրդեհված կացարանը - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2023
Զորամասի հրդեհված կացարանը
Բաժանորդագրվել
Ըստ դատախազության` Գ.Մ.-ն չի կատարել իր պարտականությունները և անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Քրեական հետապնդում է հարուցվել ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է դատախազությունը։
Հունվարի 19-ին Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի ժամանակավոր կացարանում բռնկված հրդեհի դեպքով քննվող քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն է նման որոշում կայացրել։ Գ.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
«Գ.Մ.-ն չի կատարել իր պարտականությունները, այդ թվում նաև` հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս էին գրվել, 3–ը տեղափոխվել էին Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։
Քրգործ է հարուցվել նաև հրդեհից տուժած սպայի` Ե.Հ.–ի նկատմամբ։
Վաշտի կացարանի հրդեհի գործով հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է ծառայությունից
Լրահոս
0