https://arm.sputniknews.ru/20230209/ete-dizvareliqi-matakararman-khndiry-chlutsvi-gnery-kbardzranan-qervobjan-55104291.html
Եթե դիզվառելիքի մատակարարման խնդիրը չլուծվի, գները կբարձրանան. Քերոբյան
Եթե դիզվառելիքի մատակարարման խնդիրը չլուծվի, գները կբարձրանան. Քերոբյան
Sputnik Արմենիա
Վահան Քերոբյանը նշեց, որ հայ տնտեսվարողները դիզվառելիքի ներմուծման խնդրի առաջ են կանգնել, քանի որ ռուսական նավթամթերքի նկատմամբ սանկցիան մտել է ուժի մեջ։ 09.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-09T14:23+0400
2023-02-09T14:23+0400
2023-02-09T14:33+0400
հայաստան
վառելիք
վահան քերոբյան
ներմուծում
https://cdn.am.sputniknews.ru/img/1013/79/10137939_0:117:1601:1017_1920x0_80_0_0_33ccfca05dcdc050ee5ef560484f7191.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հայաստանում դիզվառելիքի ներմուծման լրացուցիչ դժվարություններ են առաջացել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։«Ռուսական նավթամթերքի նկատմամբ սանկցիան մտել է ուժի մեջ, և մեր տնտեսվարողները դիզվառելիքի ներմուծման հարցում նոր բարդությունների են բախվել։ Սանկցիաների խնդիրն այնպիսի փուլերով է առաջ գնում, որ դժվար է պատկերացնել` երբ վերջնական լուծում կունենանք»,–ասաց նախարարը։Սակայն նա վստահեցրեց, որ ամենօրյա ռեժիմով աշխատում են Վրաստանի, ՌԴ և մյուս երկրների գործընկերների հետ, որպեսզի Հայաստանը պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչի` դիզվառելիքի պակաս չունենա։ Քերոբյանը հավելեց, որ լաստանավային հաղորդակցության կարևորությունը գնալով ավելանում է։Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր, որ Փոթի–Կովկաս երթուղով լաստանավային հաղորդակցությունը մինչ օրս չի գործարկվել, քանի որ վստահություն չկա դրա հուսալիության և կայունության նկատմամբ: ԵՄ-ն հայտնվել է ռուսական նոր գազային թակարդումԱրևմուտքի երկրների նավթային պատժամիջոցներն ուժի մեջ են մտել դեկտեմբերի 5-ին։ ԵՄ–ն դադարել է ծովով տեղափոխվող ռուսական նավթ ընդունել, բացի այդ, «Մեծ յոթնյակի» մեջ մտնող Ավստրալիան և ԵՄ երկրները գնային սահմանափակում են մտցրել նման նավթի համար մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակում։Նավթային էմբարգոն և գնային առաստաղը. ինչ է դա նշանակում ՌԴ-ի և Եվրոպայի համար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1013/79/10137939_85:0:1506:1066_1920x0_80_0_0_8358d1b8b2cdf25c7fa3524eb840b3ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վառելիք, վահան քերոբյան, ներմուծում
հայաստան, վառելիք, վահան քերոբյան, ներմուծում
Եթե դիզվառելիքի մատակարարման խնդիրը չլուծվի, գները կբարձրանան. Քերոբյան
14:23 09.02.2023 (Թարմացված է: 14:33 09.02.2023) Վահան Քերոբյանը նշեց, որ հայ տնտեսվարողները դիզվառելիքի ներմուծման խնդրի առաջ են կանգնել, քանի որ ռուսական նավթամթերքի նկատմամբ սանկցիան մտել է ուժի մեջ։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հայաստանում դիզվառելիքի ներմուծման լրացուցիչ դժվարություններ են առաջացել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Ռուսական նավթամթերքի նկատմամբ սանկցիան մտել է ուժի մեջ, և մեր տնտեսվարողները դիզվառելիքի ներմուծման հարցում նոր բարդությունների են բախվել։ Սանկցիաների խնդիրն այնպիսի փուլերով է առաջ գնում, որ դժվար է պատկերացնել` երբ վերջնական լուծում կունենանք»,–ասաց նախարարը։
Հարցին, թե սանկցիաների հետևանքով ՀՀ–ում արդյոք կբարձրանա դիզվառելիքի գինը, Քերոբյանը պատասխանեց, որ եթե անխափան մատակարարման խնդիրը չլուծվի, ապա մեծ հավանականությամբ գները կբարձրանան։
Սակայն նա վստահեցրեց, որ ամենօրյա ռեժիմով աշխատում են Վրաստանի, ՌԴ և մյուս երկրների գործընկերների հետ, որպեսզի Հայաստանը պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչի` դիզվառելիքի պակաս չունենա։ Քերոբյանը հավելեց, որ լաստանավային հաղորդակցության կարևորությունը գնալով ավելանում է։
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարարը
հայտարարել էր, որ Փոթի–Կովկաս երթուղով լաստանավային հաղորդակցությունը մինչ օրս չի գործարկվել, քանի որ վստահություն չկա դրա հուսալիության և կայունության նկատմամբ:
Արևմուտքի երկրների նավթային պատժամիջոցներն ուժի մեջ են մտել դեկտեմբերի 5-ին։ ԵՄ–ն դադարել է ծովով տեղափոխվող ռուսական նավթ ընդունել, բացի այդ, «Մեծ յոթնյակի» մեջ մտնող Ավստրալիան և ԵՄ երկրները գնային սահմանափակում են մտցրել նման նավթի համար մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակում։