https://arm.sputniknews.ru/20230209/eghel-e-ardjvoq-hajastani-ev-irani-hamategh-zvoravarzhutjunneri-arajark-despani-pataskhany-55109769.html
Եղե՞լ է արդյոք Հայաստանի և Իրանի համատեղ զորավարժությունների առաջարկ. դեսպանի պատասխանը
Եղե՞լ է արդյոք Հայաստանի և Իրանի համատեղ զորավարժությունների առաջարկ. դեսպանի պատասխանը
Sputnik Արմենիա
ՀՀ–ում Իրանի դեսպանի կարծիքով` ռազմական ոլորտին առնչվող հարցերը հրապարակային դարձնելը Հայաստանի և Իրանի շահերից չի բխում։ 09.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-09T15:24+0400
2023-02-09T15:24+0400
2023-02-09T15:37+0400
դեսպան
աբբաս բադախշան զոհուրի
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1d/33765981_0:84:1600:984_1920x0_80_0_0_e7d3f517cc119318473b641b09d44e35.jpg
Երևան, 9 փետրվարի-Sputnik. Հայաստանի և Իրանի ռազմական իշխանություններն իրենք կհայտարարեն այս կամ այն միջոցառման անցկացման մասին, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցի` երկկողմ հարաբերություններին նվիրված գիտաժողովում այս մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադաշխան Զոհուրին։Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ Հայաստանը հետպատերազմյան երկու տարիների ընթացքում պետք է օգտվեր Իրանի գործոնից՝ սահմանային անվտանգության ամրապնդման համար։ Նա նշել էր, որ այս ընթացքում Հայաստանը պետք է Իրանի հետ համատեղ զորավարժությունների առնվազն երկու փուլ անցկացներ հենց Սյունիքում, ինչպես նաև պայմանագրային բազա ստեղծեր։Անդրադառնալով հարցին` արդյոք համապատասխան առաջարկներ հնչել են Երևանում կամ Թեհրանում, դիվանագետը նշել է, որ հարգանքով է վերաբերվում բոլոր այն որոշումներին, որոնք կայացվում են Հայաստանի և Իրանի կողմից ռազմական ոլորտում: Եվ ցանկացած որոշում կամ քայլ, որը ձեռնարկվում է, ունի իր տրամաբանական արդյունքը:Նա ասել է, որ զերծ է մնում մանամասներ հաղորդելուց, որպեսզի երկրներում այլ «հոսանքներ» ստեղծելու առիթ չլինի։Ի՞նչ կանի Իրանը, եթե Ադրբեջանը ևս մեկ ագրեսիա ձեռնարկի. դեսպանի մեկնաբանությունըԴեսպանի կարծիքով` հայ-իրանական հարաբերություններում ռազմական ոլորտին առնչվող հարցերը հրապարակային դարձնելը երկու երկրների շահերից չի բխում։Եզրափակելով խոսքը` դեսպանը հորդորել է չշտապել. նման հարցերին կանդրադառնա պատմությունը։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1d/33765981_89:0:1512:1067_1920x0_80_0_0_21b05b705873b42e9eb7794b847aa1eb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դեսպան, աբբաս բադախշան զոհուրի, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն
դեսպան, աբբաս բադախշան զոհուրի, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն
Եղե՞լ է արդյոք Հայաստանի և Իրանի համատեղ զորավարժությունների առաջարկ. դեսպանի պատասխանը
15:24 09.02.2023 (Թարմացված է: 15:37 09.02.2023) ՀՀ–ում Իրանի դեսպանի կարծիքով` ռազմական ոլորտին առնչվող հարցերը հրապարակային դարձնելը Հայաստանի և Իրանի շահերից չի բխում։
Երևան, 9 փետրվարի-Sputnik. Հայաստանի և Իրանի ռազմական իշխանություններն իրենք կհայտարարեն այս կամ այն միջոցառման անցկացման մասին, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Ի պատասխան
Sputnik Արմենիայի հարցի` երկկողմ հարաբերություններին նվիրված գիտաժողովում այս մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադաշխան Զոհուրին։
Ավելի վաղ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ Հայաստանը հետպատերազմյան երկու տարիների ընթացքում պետք է օգտվեր Իրանի գործոնից՝ սահմանային անվտանգության ամրապնդման համար։ Նա նշել էր, որ այս ընթացքում Հայաստանը պետք է Իրանի հետ համատեղ զորավարժությունների առնվազն երկու փուլ անցկացներ հենց Սյունիքում, ինչպես նաև պայմանագրային բազա ստեղծեր։
Անդրադառնալով հարցին` արդյոք համապատասխան առաջարկներ հնչել են Երևանում կամ Թեհրանում, դիվանագետը նշել է, որ հարգանքով է վերաբերվում բոլոր այն որոշումներին, որոնք կայացվում են Հայաստանի և Իրանի կողմից ռազմական ոլորտում: Եվ ցանկացած որոշում կամ քայլ, որը ձեռնարկվում է, ունի իր տրամաբանական արդյունքը:
«Եթե դա բխում է երկրի շահերից, ապա համապատասխան նախարարը, տվյալ դեպքում Սուրեն Պապիկյանը, անհրաժեշտության դեպքում կհնչեցնի։ Նույնը վերաբերում է նաև Իրանի բարձրաստիճան զինվորականներին։ Թե ինչ են նրանք մտադիր ձեռնարկել, ինչը՝ ոչ, իրենք պետք է ասեն»,-ասել էդեսպանը։
Նա ասել է, որ զերծ է մնում մանամասներ հաղորդելուց, որպեսզի երկրներում այլ «հոսանքներ» ստեղծելու առիթ չլինի։
Դեսպանի կարծիքով` հայ-իրանական հարաբերություններում ռազմական ոլորտին առնչվող հարցերը հրապարակային դարձնելը երկու երկրների շահերից չի բխում։
Եզրափակելով խոսքը` դեսպանը հորդորել է չշտապել. նման հարցերին կանդրադառնա պատմությունը։