https://arm.sputniknews.ru/20230208/qajl-ar-qajl-mkhitarjani-nman-vardan-minasjany-khvosel-e-eduard-spercjani-apagaji-masin-55033956.html
Քայլ առ քայլ, Մխիթարյանի նման. Վարդան Մինասյանը խոսել է Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին
Քայլ առ քայլ, Մխիթարյանի նման. Վարդան Մինասյանը խոսել է Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին
Sputnik Արմենիա
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կարծում է, որ Էդուարդ Սպերցյանն այնպիսի ակումբ պետք է տեղափոխվի, որ խաղային պրակտիկա ձեռք բերի, ոչ թե նստի... 08.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-08T11:03+0400
2023-02-08T11:03+0400
2023-02-08T11:08+0400
էդուարդ սպերցյան
ֆուտբոլիստ
ֆուտբոլիստ հենրիխ մխիթարյան. մանչեսթեր յունայթեդի գոլերը
մարզիչ
վարդան մինասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1d/45994193_11:0:1166:650_1920x0_80_0_0_ba230cc7beadf7192d829ffecc89f61d.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատրաստ է խաղալ եվրոպական թիմում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Metaratings պարբերականի հետ զրույցում։«Էդուարդ Սպերցյանը հիմա 22 տարեկան է, իսկական ժամանակն է ավելի ուժեղ առաջնություն տեղափոխվելու համար, քանի որ կարող են մենթալիտետի հետ կապված խնդիրներ առաջանալ, իսկ այս տարիքում նա արագ կադապտացվի»,– ասել է նա:Վարդան Մինասյանի կարծիքով՝ հոլանդական ՊՍՎ տեղափոխությունն ամենաօպտիմալ տարբերակն է։Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կարծում է, որ Էդուարդ Սպերցյանն այնպիսի ակումբ պետք է տեղափոխվի, որ խաղային պրակտիկա ձեռք բերի, ոչ թե նստի պահեստայինների նստարանին:«Ֆուտբոլիստը պետք է խաղա, այդ իսկ պատճառով ավելի լավ է քայլ առ քայլ առաջ գնալ, ոչ թե միանգամից տեղափոխվել ուժեղ առաջնություն։ Եթե նույնիսկ մենք նայենք Հենրիխ Մխիթարյանի կարիերային, ապա նա ևս քայլ առ քայլ առաջ գնաց և աստիճանաբար ավելի ուժեղ ակումբներ տեղափոխվեց»,– ասել է նա։Վարդան Մինասյանը հավելել է, որ Էդուարդ Սպերցյանը որակյալ ֆուտբոլիստ է ու կարող է լինել Հայաստանի հավաքականի առաջատարը:Էդուարդ Սպերցյանն ուզում է խաղալ ԵվրոպայումՀիշեցնենք, որ «Կրասնոդարի» հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։Այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 խաղ՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստով հետաքրքրված են ՊՍՎ-ն, «Ֆեյենորդը», «Ֆիորենտինան» և «Վիլյառեալը»։Հոլանդական ակումբը կվաճառի իր ֆուտբոլիստին Սպերցյանին ձեռք բերելու համար2022թ.–ին Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1d/45994193_0:0:1361:1021_1920x0_80_0_0_11366cd0d44a4c01460659504b25915a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդուարդ սպերցյան, ֆուտբոլիստ, ֆուտբոլիստ հենրիխ մխիթարյան. մանչեսթեր յունայթեդի գոլերը, մարզիչ, վարդան մինասյան
էդուարդ սպերցյան, ֆուտբոլիստ, ֆուտբոլիստ հենրիխ մխիթարյան. մանչեսթեր յունայթեդի գոլերը, մարզիչ, վարդան մինասյան
Քայլ առ քայլ, Մխիթարյանի նման. Վարդան Մինասյանը խոսել է Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին
11:03 08.02.2023 (Թարմացված է: 11:08 08.02.2023) Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կարծում է, որ Էդուարդ Սպերցյանն այնպիսի ակումբ պետք է տեղափոխվի, որ խաղային պրակտիկա ձեռք բերի, ոչ թե նստի պահեստայինների նստարանին:
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատրաստ է խաղալ եվրոպական թիմում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը
Metaratings պարբերականի հետ զրույցում։
«Էդուարդ Սպերցյանը հիմա 22 տարեկան է, իսկական ժամանակն է ավելի ուժեղ առաջնություն տեղափոխվելու համար, քանի որ կարող են մենթալիտետի հետ կապված խնդիրներ առաջանալ, իսկ այս տարիքում նա արագ կադապտացվի»,– ասել է նա:
Վարդան Մինասյանի կարծիքով՝ հոլանդական ՊՍՎ տեղափոխությունն ամենաօպտիմալ տարբերակն է։
«Հոլանդիան միջին կարգի առաջնություն է, բայց նրանց շուկան լավն է, այնտեղից խաղացողները տեղափոխվում են եվրոպական թոփ-5 առաջնություններ»,– նշել է Վարդան Մինասյանը։
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կարծում է, որ Էդուարդ Սպերցյանն այնպիսի ակումբ պետք է տեղափոխվի, որ խաղային պրակտիկա ձեռք բերի, ոչ թե նստի պահեստայինների նստարանին:
«Ֆուտբոլիստը պետք է խաղա, այդ իսկ պատճառով ավելի լավ է քայլ առ քայլ առաջ գնալ, ոչ թե միանգամից տեղափոխվել ուժեղ առաջնություն։ Եթե նույնիսկ մենք նայենք Հենրիխ Մխիթարյանի կարիերային, ապա նա ևս քայլ առ քայլ առաջ գնաց և աստիճանաբար ավելի ուժեղ ակումբներ տեղափոխվեց»,– ասել է նա։
Վարդան Մինասյանը հավելել է, որ Էդուարդ Սպերցյանը որակյալ ֆուտբոլիստ է ու կարող է լինել Հայաստանի հավաքականի առաջատարը:
Հիշեցնենք, որ «Կրասնոդարի» հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 խաղ՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստով հետաքրքրված են ՊՍՎ-ն, «Ֆեյենորդը», «Ֆիորենտինան» և «Վիլյառեալը»։
2022թ.–ին Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։