https://arm.sputniknews.ru/20230208/pvordzum-en-tshanaparhnern-apashrjapakelu-giny-mez-hamar-avelacnel-nikvol-pashinjan-55061436.html
Փորձում են ճանապարհներն ապաշրջափակելու գինը մեզ համար ավելացնել. Նիկոլ Փաշինյան
Փորձում են ճանապարհներն ապաշրջափակելու գինը մեզ համար ավելացնել. Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ ՀՀ–ն վաղն իսկ պատրաստ է կոմունիկացիաների ապաշրջափակման մեկնարկը տալ։ 08.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-08T17:18+0400
2023-02-08T17:18+0400
2023-02-08T17:20+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ճանապարհ
եռակողմ հայտարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48217722_0:167:1600:1067_1920x0_80_0_0_62f410ee9516a87b17f747f6636403c2.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան երկաթուղու և ավտոճանապարհների բացումն էականորեն կմեծացնի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ և ոչ միայն ԵԱՏՄ երկրների հետ։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Մենք այս առիթով շահագրգռված ենք և կրկին պատրաստակամություն ենք հայտնում նոյեմբերի 9-ի դրույթների կատարման հարցում։ Տպավորություն կա, որ բոլորն ուզում են` այդ ճանապարհները բացվեն, և մենք դիմադրում ենք։ Ո՛չ, ընդհակառակը` ամենաշատը մենք ենք ուզում` այդ ճանապարհները բացվեն, և դիմադրում են մյուսները»,–ասաց վարչապետը։Նրա խոսքով` այդ Հայաստանն է, որ 30 տարի եղել է շրջափակման մեջ, և ուրիշ ոչ մի պետություն այդ ճանապարհների կարիքը մեզնից շատ չունի, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան բոլոր ճանապարհների այլընտրանք ունեն։Նա հիշեցրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ եռակողմ հայտարարության մեջ չկա «միջանցք» բառ և ինքն է ներմուծել այդ խոսույթը։Փաշինյանը հավելեց, որ ՀՀ–ն վաղն իսկ պատրաստ է կոմունիկացիաների ապաշրջափակման մեկնարկը տալ։Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48217722_0:0:1423:1067_1920x0_80_0_0_35dfa3a49fe14142552426a65b3d7044.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ճանապարհ, եռակողմ հայտարարություն
հայաստան, նիկոլ փաշինյան, ճանապարհ, եռակողմ հայտարարություն
Փորձում են ճանապարհներն ապաշրջափակելու գինը մեզ համար ավելացնել. Նիկոլ Փաշինյան
17:18 08.02.2023 (Թարմացված է: 17:20 08.02.2023) ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ ՀՀ–ն վաղն իսկ պատրաստ է կոմունիկացիաների ապաշրջափակման մեկնարկը տալ։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան երկաթուղու և ավտոճանապարհների բացումն էականորեն կմեծացնի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ և ոչ միայն ԵԱՏՄ երկրների հետ։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք այս առիթով շահագրգռված ենք և կրկին պատրաստակամություն ենք հայտնում նոյեմբերի 9-ի դրույթների կատարման հարցում։ Տպավորություն կա, որ բոլորն ուզում են` այդ ճանապարհները բացվեն, և մենք դիմադրում ենք։ Ո՛չ, ընդհակառակը` ամենաշատը մենք ենք ուզում` այդ ճանապարհները բացվեն, և դիմադրում են մյուսները»,–ասաց վարչապետը։
Նրա խոսքով` այդ Հայաստանն է, որ 30 տարի եղել է շրջափակման մեջ, և ուրիշ ոչ մի պետություն այդ ճանապարհների կարիքը մեզնից շատ չունի, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան բոլոր ճանապարհների այլընտրանք ունեն։
«Քանի որ բոլորը հասկանում են, որ մենք ամենաշատն ունենք այդ ճանապարհների կարիքը, փորձում են ճանապարհների բացելու գինը մեզ համար ավելացնել։ Իսկ մենք ասում ենք, որ պետք է իրականացնենք այն, ինչ կա եռակողմ հայտարարության մեջ»,– ավելացրեց Փաշինյանը։
Նա հիշեցրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ եռակողմ հայտարարության մեջ չկա «միջանցք» բառ և ինքն է ներմուծել այդ խոսույթը։
Փաշինյանը հավելեց, որ ՀՀ–ն վաղն իսկ պատրաստ է կոմունիկացիաների ապաշրջափակման մեկնարկը տալ։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց
եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի
նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։