https://arm.sputniknews.ru/20230208/menq-pvokhancel-enq-mer-arajarknery-baqvin-ararat-mirzvojan-55046665.html
Հայաստանը շուտով հանդես կգա նոր մեկնաբանություններով. Միրզոյանը՝ Բաքվի առաջարկի մասին
Հայաստանը շուտով հանդես կգա նոր մեկնաբանություններով. Միրզոյանը՝ Բաքվի առաջարկի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարը վստահեցրեց, որ բանակցային գործընթացը կանգ չի առել, մեկնաբանություններն ու առաջարկները շարունակվել են փոխանակվել։ 08.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-08T13:53+0400
2023-02-08T13:53+0400
2023-02-08T14:56+0400
արարատ միրզոյան
ադրբեջան
հայաստան
մոսկվա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/08/55043586_0:0:1569:884_1920x0_80_0_0_ec2d56fa3f9f0db955d0729e3146593b.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում պլանավորված Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հերթական քննարկմանը մենք հնարավոր չգտանք մասնակցելու` ելնելով Լաչինի միջանցքի ապօրինի բլոկադայի հանգամանքներից։ Այսօր Խորվաթիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը։ՀՀ ԱԳ նախարարը վստահեցրեց, որ բանակցային գործընթացը կանգ չի առել, մեկնաբանություններն ու առաջարկները շարունակվել են փոխանակվել։Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմի մեկնաբանությունների հիման վրա` Հայաստանը շուտով հանդես կգա նոր մեկնաբանություններով։Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ անցած տարեվերջին Մոսկվայում նախատեսված հանդիպման թեմային նա ասաց, որ չեղարկում չի եղել, հանդիպումը միայն հետաձգվել է։ «Որոշակի հարմար պահի կգործարկենք հետաձգված հանդիպումը։ Դա կարող է տեղի ունենալ Մոսկվայում կամ այլ քաղաքում։ Վայրի ընտրությունն, իհարկե, կարևոր է, բայց գործընթացի վրա չափազանց էական ազդեցություն չունի», - ասաց Արարատ Միրզոյանը։ՀՀ ԱԳՆ նախարարը նշեց, որ Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները որոշ հարցերում, բայց հավելեց, որ հայկական կողմն ունի իր սկզբունքային հարցերն այս գործընթացում, որոնց մասին հրապարակավ բազմիցս հայտարարվել է։Հիշեցնենք` Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել էր, որ իրենք Հայաստանին հարաբերությունների կարգավորման 5 կետից բաղկացած առաջարկ են արել։ Նշվում էր, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունների, եթե պաշտոնական Երևանն ընդունի այս 5 կետը։2021 թվականի նոյեմբերի 16-ին Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ երկու մոտեցում ունի` դետալացված և շրջանակային համաձայնագրի մոդել։Շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցումն այն է, երբ շրջանակը գծվում է առանց մեծ կոնկրետությունների։Ռուսաստանը շահագրգռված է, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կնքվի. ԼավրովՓաշինյանը նշեց` փորձը ցույց է տալիս, որ հարցերը շատ դետալացված լուծելու պարագայում կարող են դժվարություններ ի հայտ գալ, այդ պատճառով ՀՀ–ն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր ստորագրել։
ադրբեջան
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/08/55043586_174:0:1569:1046_1920x0_80_0_0_a00c4ed7823349b9361d953644fa63af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, ադրբեջան, հայաստան, մոսկվա
արարատ միրզոյան, ադրբեջան, հայաստան, մոսկվա
Հայաստանը շուտով հանդես կգա նոր մեկնաբանություններով. Միրզոյանը՝ Բաքվի առաջարկի մասին
13:53 08.02.2023 (Թարմացված է: 14:56 08.02.2023) ՀՀ ԱԳ նախարարը վստահեցրեց, որ բանակցային գործընթացը կանգ չի առել, մեկնաբանություններն ու առաջարկները շարունակվել են փոխանակվել։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում պլանավորված Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հերթական քննարկմանը մենք հնարավոր չգտանք մասնակցելու` ելնելով Լաչինի միջանցքի ապօրինի բլոկադայի հանգամանքներից։ Այսօր Խորվաթիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը։
«Միևնույն է, չմասնակցելով հանդերձ, մենք փոխանցել ենք մեր առաջարկները Բաքվին հեռավար կարգով։ Եվ ահա մոտ 10 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի պատասխանը ու հիմա ըստ էության՝ քննարկման փուլում ենք»,– նշեց Արարատ Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը վստահեցրեց, որ բանակցային գործընթացը կանգ չի առել, մեկնաբանություններն ու առաջարկները շարունակվել են փոխանակվել։
Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմի մեկնաբանությունների հիման վրա` Հայաստանը շուտով հանդես կգա նոր մեկնաբանություններով։
Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ անցած տարեվերջին Մոսկվայում նախատեսված հանդիպման թեմային նա ասաց, որ չեղարկում չի եղել, հանդիպումը միայն հետաձգվել է։ «Որոշակի հարմար պահի կգործարկենք հետաձգված հանդիպումը։ Դա կարող է տեղի ունենալ Մոսկվայում կամ այլ քաղաքում։ Վայրի ընտրությունն, իհարկե, կարևոր է, բայց գործընթացի վրա չափազանց էական ազդեցություն չունի», - ասաց Արարատ Միրզոյանը։
ՀՀ ԱԳՆ նախարարը նշեց, որ Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները որոշ հարցերում, բայց հավելեց, որ հայկական կողմն ունի իր սկզբունքային հարցերն այս գործընթացում, որոնց մասին հրապարակավ բազմիցս հայտարարվել է։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԱԳ նախարար
Ջեյհուն Բայրամովը հայտնել էր, որ իրենք Հայաստանին հարաբերությունների կարգավորման 5 կետից բաղկացած առաջարկ են արել։ Նշվում էր, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունների, եթե պաշտոնական Երևանն ընդունի այս 5 կետը։
2021 թվականի նոյեմբերի 16-ին Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ երկու մոտեցում ունի` դետալացված և շրջանակային համաձայնագրի մոդել։
Շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցումն այն է, երբ շրջանակը գծվում է առանց մեծ կոնկրետությունների։
Փաշինյանը նշեց` փորձը ցույց է տալիս, որ հարցերը շատ դետալացված լուծելու պարագայում կարող են դժվարություններ ի հայտ գալ, այդ պատճառով ՀՀ–ն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր ստորագրել։