https://arm.sputniknews.ru/20230208/em-n-kvoghm-e-vor-vrastany-mijnvord-darna-hajadrbejanakan-banakcutjunnerum-55047952.html
ԵՄ-ն կողմ է, որ Վրաստանը միջնորդ դառնա հայ–ադրբեջանական բանակցություններում
ԵՄ-ն կողմ է, որ Վրաստանը միջնորդ դառնա հայ–ադրբեջանական բանակցություններում
Sputnik Արմենիա
Տոյվո Կլաարը կարծում է, որ Վրաստանի մայրաքաղաքը մտերմության և այլ գործոնների պատճառով կարող է օգտագործվել Երևանի և Բաքվի բանակցությունների համար։ 08.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-08T14:07+0400
2023-02-08T14:07+0400
2023-02-08T14:20+0400
հայաստան
ադրբեջան
վրաստանի հանրապետություն
տոյվո կլաար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/02/49214656_0:0:1600:901_1920x0_80_0_0_53aceb9e4953daa8d2291bb1a10dcf59.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Բրյուսելը սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում Վրաստանի միջնորդական ջանքերին:Կլաարը Վրաստանի Առաջին ալիքի եթերում ասել է` շատ կարևոր է, որ Հարավային Կովկասի երեք երկրները միասին աշխատեն և նպաստեն խաղաղությանը, և Հայաստանի և Ադրբեջանի միջև կամուրջ դառնալու Վրաստանի դիրքորոշումը կարևոր է:Դիվանագետը հավելել է, որ Թբիլիսիում Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկել են այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը:«...Հուսով եմ, որ ապագայում այդ ուղղությամբ համագործակցությունը Եվրամիության և Վրաստանի, Եվրամիության և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև է՛լ ավելի մեծ կլինի», - ասել է Կլաարը:Նա հիշեցրել է անցյալ տարվա ամռանը Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը՝ նշելով, որ Վրաստանի մայրաքաղաքը դեռ կարող է օգտագործվել բարձր մակարդակով և տարբեր ձևաչափերով հանդիպումների համար։Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին հայտնել է, որ օրերս Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկները և այժմ ուսումնասիրում է դրանք։Հայաստանը շուտով հանդես կգա նոր մեկնաբանություններով. Միրզոյանը՝ Բաքվի առաջարկի մասին
ադրբեջան
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/02/49214656_121:0:1544:1067_1920x0_80_0_0_1c2f959bd3c6d11890a92c2f02b972e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, վրաստանի հանրապետություն, տոյվո կլաար
հայաստան, ադրբեջան, վրաստանի հանրապետություն, տոյվո կլաար
ԵՄ-ն կողմ է, որ Վրաստանը միջնորդ դառնա հայ–ադրբեջանական բանակցություններում
14:07 08.02.2023 (Թարմացված է: 14:20 08.02.2023) Տոյվո Կլաարը կարծում է, որ Վրաստանի մայրաքաղաքը մտերմության և այլ գործոնների պատճառով կարող է օգտագործվել Երևանի և Բաքվի բանակցությունների համար։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Բրյուսելը սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում Վրաստանի միջնորդական ջանքերին:
Կլաարը Վրաստանի Առաջին ալիքի եթերում ասել է` շատ կարևոր է, որ Հարավային Կովկասի երեք երկրները միասին աշխատեն և նպաստեն խաղաղությանը, և Հայաստանի և Ադրբեջանի միջև կամուրջ դառնալու Վրաստանի դիրքորոշումը կարևոր է:
Դիվանագետը հավելել է, որ Թբիլիսիում Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկել են այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը:
«...Հուսով եմ, որ ապագայում այդ ուղղությամբ համագործակցությունը Եվրամիության և Վրաստանի, Եվրամիության և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև է՛լ ավելի մեծ կլինի», - ասել է Կլաարը:
Նա հիշեցրել է անցյալ տարվա ամռանը Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը՝ նշելով, որ Վրաստանի մայրաքաղաքը դեռ կարող է օգտագործվել բարձր մակարդակով և տարբեր ձևաչափերով հանդիպումների համար։
«Աշխարհագրական տեսանկյունից Վրաստանը շատ հարմար է, այստեղ կարելի է արագ և հեշտ հասնել հարևան երկրներից։ Բացի այդ, տրամաբանական է, որ նույն տարածքում՝ Հարավային Կովկասում, գտնվող երեք երկրները պետք է փորձեն համագործակցության ոլորտներ գտնել։ Օրինակ՝ տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության և այլ հարցերում», - հավելել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին
հայտնել է, որ օրերս Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկները և այժմ ուսումնասիրում է դրանք։