https://arm.sputniknews.ru/20230208/2022-tvakanin-pekn-irakanacrel-e-73-tsarajvoghakan-qnnutjun-55065267.html
2022 թվականին ՊԵԿ–ն իրականացրել է 73 ծառայողական քննություն
2022 թվականին ՊԵԿ–ն իրականացրել է 73 ծառայողական քննություն
Sputnik Արմենիա
Ծառայողական քննություն արդյունքում 89 ծառայող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության։ 08.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-08T17:56+0400
2023-02-08T17:56+0400
2023-02-08T18:03+0400
տեսանյութեր
տեսանյութ
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
չարաշահում
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/08/55064071_0:0:1001:563_1920x0_80_0_0_6e78e17001a572dd9591c140591f89a0.jpg
Պետական եկամուտների կոմիտեում 2022 թվականին իրականացվել է 73 ծառայողական քննություն, որոնց արդյունքներով ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի կողմից 89 ծառայող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, այդ թվում 5 աշխատակից ազատվել է աշխատանքից։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ դրանից բացի 2022թ-ի ընթացքում 34 մաքսային ծառայող ենթարկվել է տարբեր կարգապահական տույժերի, այդ թվում 3 մաքսային ծառայող ծառայողական քննության արդյունքում ազատվել է ծառայությունից։2022թ-ին իրականացվել է նոր ձևավորվող Երևանի սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչության մաքսային ծառայողի ընդունելության դիմորդների, ինչպես նաև գործող մաքսային ծառայողների բարեվարքության ստուգում։ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախաձեռնությամբ Հարավային մաքսատուն-վարչության, ինչպես նաև Արևելյան մաքսատուն-վարչության համագործակցության արդյունքում բացահայտվել են մաքսային ծառայողների կողմից մաքսային ծառայողի վարքագծի կանոնների խախտման և ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարման երևույթներ։ Բոլոր դեպքերի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով իրականացվում է ծառայողական քննություն։Ուզում եմ մաղթել և հրամայել, որ ձեր ձեռքը կաշառքի չկպչի. Փաշինյանը` Տավուշի պարեկներին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/08/55064071_124:0:875:563_1920x0_80_0_0_1e0eecce2d192d1b20a4add1a3b5bef9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, պետական եկամուտների կոմիտե (պեկ), չարաշահում, հայաստան
տեսանյութեր, տեսանյութ, видео, պետական եկամուտների կոմիտե (պեկ), չարաշահում, հայաստան
2022 թվականին ՊԵԿ–ն իրականացրել է 73 ծառայողական քննություն
17:56 08.02.2023 (Թարմացված է: 18:03 08.02.2023) Ծառայողական քննություն արդյունքում 89 ծառայող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության։
Պետական եկամուտների կոմիտեում 2022 թվականին իրականացվել է 73 ծառայողական քննություն, որոնց արդյունքներով ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի կողմից 89 ծառայող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, այդ թվում 5 աշխատակից ազատվել է աշխատանքից։ Տեղեկությունը հայտնում է
ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դրանից բացի 2022թ-ի ընթացքում 34 մաքսային ծառայող ենթարկվել է տարբեր կարգապահական տույժերի, այդ թվում 3 մաքսային ծառայող ծառայողական քննության արդյունքում ազատվել է ծառայությունից։
2022թ-ին իրականացվել է նոր ձևավորվող Երևանի սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչության մաքսային ծառայողի ընդունելության դիմորդների, ինչպես նաև գործող մաքսային ծառայողների բարեվարքության ստուգում։
«Ուսումնասիրության է ենթարկվել 704 անձ, որից գործող մաքսային ծառայողները եղել են 132-ը, այլ դիմորդները՝ 572-ը։ Արդյունքում դրական եզրակացություն է ստացել 260 անձ, այդ թվում՝ գործող մաքսային ծառայողներից 83 անձ և այլ դիմորդներից՝ 173-ը։ 49 մաքսային ծառայող բարեվարքության ուսումնասիրության արդյունքում ազատվել է մաքսային ծառայությունից»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախաձեռնությամբ Հարավային մաքսատուն-վարչության, ինչպես նաև Արևելյան մաքսատուն-վարչության համագործակցության արդյունքում բացահայտվել են մաքսային ծառայողների կողմից մաքսային ծառայողի վարքագծի կանոնների խախտման և ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարման երևույթներ։ Բոլոր դեպքերի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով իրականացվում է ծառայողական քննություն։