https://arm.sputniknews.ru/20230204/hajastanum-qaghckeghi-nvor-depqeri-tivy-tarekan-7700-i-e-hasnum-54813934.html
Հայաստանում քաղցկեղի նոր դեպքերի թիվը տարեկան 7700-ի է հասնում
Հայաստանում քաղցկեղի նոր դեպքերի թիվը տարեկան 7700-ի է հասնում
Sputnik Արմենիա
Վերջին տարիներին թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում ստամոքսի և կոլոռեկտալ քաղցկեղների դեպքերի աճի միտում է գրանցվել։ 04.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-04T11:24+0400
2023-02-04T11:24+0400
2023-02-04T11:33+0400
քաղցկեղ
հայաստան
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/1054/76/10547678_0:189:2971:1860_1920x0_80_0_0_4b1b1921d886e990208355f4b31a904a.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայաստանում տարեկան քաղցկեղի նոր դեպքերի թիվը միջինում 7700-ի է հասնում։Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:Այսօր Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է, և այս տարվա կարգախոսն է «Ապահովել ուռուցքաբանական ծառայությունների և պալիատիվ բուժօգնության հասանելիությունը»։ԱՀԿ տվյալներով` աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 10-12 մլն նոր դեպք և շուրջ 9,6 մլն մահացության դեպք:Միաժամանակ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ 2019-ից քաղցկեղով պացիենտների ուռուցքաբանական վիրահատություններն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով։ Հաստատված չարորակ նորագոյացության ախտորոշման դեպքում հատուկ և դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները ևս իրականացվում են անվճար:Հիվանդության լուրը հենց ես հայտնեցի սիրուն մամայիս․ կրծքագեղձի քաղցկեղը դատավճիռ չէՀայաստանում 2022-ին պալիատիվ բժշկական օգնության գծով պետական պատվեր է տեղադրվել շուրջ 17 բժշկական հաստատություններում: 2022թ. դրությամբ` Երևանում և մարզերում պալիատիվ բուժօգնության ծառայություն են մատուցում 37 արտահիվանդանոցային և հիվանդանոցային հաստատություններ:Հիշեցնենք, որ Հայաստանում մահացության պատճառների երկրորդ տեղում են նորագոյացությունները, այդ թվում՝ չարորակ։ Վերջին տարիներին այս ցուցանիշը աճել է 50%-ով: Այսպես, 1990 թվականին նորագոյացություններից (3541), այդ թվում՝ չարորակ (3484), մահացել է 7 022 քաղաքացի։ 2021 թվականին այդ թիվը կազմել է 10 598, որից 5266-ը՝ չարորակ։ 2021-ին դրանցից մահացածների կեսից շատը տղամարդիկ էին՝ 5856 դեպք։Հավելենք, որ 2022-ի տվյալները դեռ ամփոփված չեն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1054/76/10547678_119:0:2850:2048_1920x0_80_0_0_4e26b494f032a5a333b3e10b41937906.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղցկեղ, հայաստան, հիվանդանոց
քաղցկեղ, հայաստան, հիվանդանոց
Հայաստանում քաղցկեղի նոր դեպքերի թիվը տարեկան 7700-ի է հասնում
11:24 04.02.2023 (Թարմացված է: 11:33 04.02.2023) Վերջին տարիներին թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում ստամոքսի և կոլոռեկտալ քաղցկեղների դեպքերի աճի միտում է գրանցվել։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայաստանում տարեկան քաղցկեղի նոր դեպքերի թիվը միջինում 7700-ի է հասնում։Տեղեկությունը հայտնում է
ՀՀ առողջապահության նախարարությունը:
Այսօր Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է, և այս տարվա կարգախոսն է «Ապահովել ուռուցքաբանական ծառայությունների և պալիատիվ բուժօգնության հասանելիությունը»։
ԱՀԿ տվյալներով` աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 10-12 մլն նոր դեպք և շուրջ 9,6 մլն մահացության դեպք:
«Վիճակագրական տվյալների վերլուծության համաձայն` տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի, լյարդի, միզապարկի և շագանակագեղձի քաղցկեղը։ Իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, արգանդի մարմնի և վզիկի, իսկ վերջին տարիներին թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում ստամոքսի և կոլոռեկտալ քաղցկեղների դեպքերի աճի միտում է գրանցվել»,–գրված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ 2019-ից քաղցկեղով պացիենտների ուռուցքաբանական վիրահատություններն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով։ Հաստատված չարորակ նորագոյացության ախտորոշման դեպքում հատուկ և դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները ևս իրականացվում են անվճար:
Հայաստանում 2022-ին պալիատիվ բժշկական օգնության գծով պետական պատվեր է տեղադրվել շուրջ 17 բժշկական հաստատություններում: 2022թ. դրությամբ` Երևանում և մարզերում պալիատիվ բուժօգնության ծառայություն են մատուցում 37 արտահիվանդանոցային և հիվանդանոցային հաստատություններ:
Հիշեցնենք, որ
Հայաստանում մահացության պատճառների երկրորդ տեղում են նորագոյացությունները, այդ թվում՝ չարորակ։ Վերջին տարիներին այս ցուցանիշը աճել է 50%-ով: Այսպես, 1990 թվականին նորագոյացություններից (3541), այդ թվում՝ չարորակ (3484), մահացել է 7 022 քաղաքացի։ 2021 թվականին այդ թիվը կազմել է 10 598, որից 5266-ը՝ չարորակ։ 2021-ին դրանցից մահացածների կեսից շատը տղամարդիկ էին՝ 5856 դեպք։
Հավելենք, որ 2022-ի տվյալները դեռ ամփոփված չեն։