00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջին վթարը 4 տարեկանում ունեցավ. ավտոարշավորդ Արթուր Գորոյանը և «ապահով ռիսկով» մարզաձևը

© Sputnik / Andranik GhazaryanԱրթուր Գորոյանը Sputnik Արմենիայում
Արթուր Գորոյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2023
Արթուր Գորոյանը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
Վերջերս Աբու Դաբիում կայացած 6-ժամյա մրցավազքի TCR դասում հաղթեց մեր հայրենակից Արթուր Գորոյանն իր թիմով։ Հայկական արտոնագիր ունի ոչ միայն Արթուրը, այլև թիմակից Ռոմա Մավլանովը, նրանք երկուսով հայկական դրոշի ներքո են հանդես գալիս։
Երբ հասկացա, որ մրցույթում թիկունքիդ հետևում կարող է դրոշ բարձրացվել, օրհներգ հնչել, որոշեցի` հայկական արտոնագիր ստանալ ու Հայաստանը ներկայացնել։ Ջավախքում ծնված, Մոսկվայում բնակվող, պրոֆեսիոնալ ավտոարշավորդ Արթուր Գորոյանն այսպես է մեկնաբանում միջազգային հեղինակավոր մրցարշավներում Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու իր որոշումը։ Հիմա միջազգային մրցաշարերում հանդես եկող միակ հայը չէ, բայց միակ հայ ավտոարշավորդն է, որ հայկական դրոշի ներքո է հանդես գալիս։ Սկզբում միայնակ էր, հետո նաև ռուս ընկերը՝ Ռոման, համաձայնեց հայկական արտոնագիր ստանալ։
Արթուրը ծնվել է Ջավախքի Խոջաբեկ գյուղում։ Մոր քեռին մրցարշավորդ է, հիշում է, թե ինչքան էին երեխաներով տպավորվում, երբ նա իր սպորտային մեքենայով իրենց գյուղ էր գալիս։
«Երևի դա ինձ մի քիչ մոտեցրեց այս ամենին, բացի այդ մեքենաների հանդեպ միշտ եմ հետաքրքրություն ունեցել։ Պապս նստեցնում էր գիրկը, 2 կմ գյուղից վերև–ներքև էինք գնում, մի անգամ էլ 4 տարեկանում պապուս մեքենան կանգնած տեսա, նստեցի, ինձ համար խաղում էի, սխալ–մխալ բաներ արեցի, մեքենան կամրջից ընկավ»,– պատմում է Արթուրը։
9 տարեկան էր, երբ ընտանիքի հետ Ռուսաստան տեղափոխվեցին։ Տարիներ շարունակ զբաղվում էր հունահռոմեական ըմբշամարտով և թենիսով։ Ասում է` այս մարզաձևերն օգնեցին մարզել դիմացկունությունը, որն ավտոարշավորդի համար ամենակարևորն է։ Այսպես B կատեգորիայի միջազգային արտոնագիր ունեցող 34-ամյա ավտոարշավորդի պատմությունը սկսվեց մոտ 13 տարի առաջ կարտինգներից։ Ընկերների հետ գնացին, փորձեցին, հավանեց։
«Ես սիրում եմ, որ մի բան անում եմ, մինչև վերջ գնամ, կիսատ թողնելն իմը չէ։ Կարտինգի մարզիչ վարձեցի, սկսեցի մարզվել։ Մեզ տարան Դուբայ, հետո Գերմանիայի Նյուրբուրգրինգ` մրցումների, երրորդ տեղը զբաղեցրեցինք։ Հիմա այդ թիմից միայն ես եմ հանդես գալիս»։
© Sputnik / Andranik GhazaryanԱրթուր Գորոյանը Sputnik Արմենիայում
Победитель 6-часовой гонки в Абу-Даби в классе TCR Артур Гороян в гостях агентства Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2023
Արթուր Գորոյանը Sputnik Արմենիայում
Ի տարբերություն սովորական ռալիի կամ ֆորմուլայի, այս մրցարշավները դիմացկունության մրցումներ են։ Կարևոր է ոչ միայն արշավորդի, այլև մեքենայի դիմացկունությունը։ Լինում են 4, 6, 12 և 24–ժամյա մրցումներ, յուրաքանչյուր 1,5 - 3 ժամը մեկ արշավորդները փոխվում են, մի քիչ հանգիստ առնում` կրկին հերթափոխն ընդունելու համար։ Յուրաքանչյուր 1,5 ժամը մեկ ավտոմեքենայի անվադողերը փոխվում են, դրա համար առավելագույնը 25 վայրկյան կա։ Դուբայում միջին արագությունը 179 կմ/ժ է, Նյուրբուրգրինգում` 192 կմ/ժամ, բայց կարող է հասնել 300 և ավելիի։ Եթե 24-ժամյա մրցում է, ապա նույն ավտոմեքենան պետք է 24 ժամ շարունակ ընթացքի մեջ լինի` կարող են փոխվել անվադողերը, մեքենան լիցքավորվի, բայց ավտոմեքենան անփոփոխ է մնում։ Արշավորդներն էլ հանգստի համար շատ քիչ ժամանակ են ունենում, բառիս բուն իմաստով՝ հասցնում են շունչ քաշել ու կրկին ղեկին վերադառնալ։ Ինչպե՞ս է հնարավոր 24 ժամ, թեկուզ դադարներով, անընդհատ լարված մեքենա վարել․ Արթուրը համեստորեն ժպտում է ու կրկնում՝ դիմացկունության հարց է։ «24 ժամից հետո էլ 26 ժամ քնում ես ուժերը վերականգնելու համար»։
Նյուրբուրգրինգի վազքուղին համարվում է ամենավտանգավորներից։ Մրցարշավներին մասնակցող ոչ բոլոր մեքենաներն են եզրագծին հասնում. որոշները խափանվում են ճանապարհին, վթարներ են լինում և այլն։
«Ես 9 տարի շարունակ Նյուրբուրգրինգում 24-ժամյա մրցարշավին եմ մասնակցում։ Վթարներ եմ ունեցել 2017–ին, 2020–ին, 2021-ին։ 2017-ի վթարի ժամանակ 23 ժամն անցել էր, 40 րոպե էր մնացել, ես էի ղեկին, արդեն հոգնում ես՝ դու, մեքենան, զգոնությունը փոխվում է»,– իր բազմաթիվ վթարները հերթով փորձում է թվարկել Արթուրը։ Ասում է` այս սպորտաձևում առանց դրա անհնար է, բայց պնդում է` ծանր վնասվածքներ ստանալու ռիսկը ցածր է։
Երբ Արթուրի առաջնեկը` դստրիկը, ծնվեց, պահ եղավ, որ մտածեց՝ հիմա ինքը միայն իր կյանքի պատասխանատուն չէ։ Հետո էլ աղջիկը մեծացավ, սկսեց գավաթների մասին հարցեր տալ՝ որտեղից են, բա երբ է մրցումների գնալու։ Հիմա իր երկու դստրիկներին խոստանում է անփորձանք և հաղթանակով վերադառնալ մրցումներից ու իր խոստումը պահում է։
Մարզիկը հայրենիքում ավտոսպորտը զարգացնելու հեռանկարներ տեսնում է․ ասում է` ներուժ կա, վազքուղիներ չկան։ Վստահ է՝ համապատասխան վազքուղիներ կառուցելու դեպքում Հայաստանում ոչ միայն այս մարզաձևը կզարգանա, այլ զբոսաշրջության համար ևս մեկ գրավչություն կլինի՝ մրցումներ կանցկացվեն, այս ավտոսպորտով զբաղվողներն ու երկրպագուները Հայաստան կգան։
Արթուրը շատ նպատակներ ունի, այս պահին առաջնայինը Նյուրբուրգրինգում 24-ժամյա մրցումներում հաղթելն է։ Ի՞նչ է դրանից հետո լինելու. ժպտում է` շարունակելու է հաղթել։ Լավն այն է, որ ավտոարշավի այս տեսակով զբաղվել կարող ես անգամ 60+ տարիքում, այնպես որ դեռ առնվազն մի 30 տարի ունի հաղթանակների համար։
Լրահոս
0