https://arm.sputniknews.ru/20230203/taratsqajin-ambvoghjakanutjan-harcy-nerkajacnelu-graget-iravakan-lezu-chunenq-alaverdjan-54790960.html
Տարածքային ամբողջականության հարցը ներկայացնելու գրագետ իրավական լեզու չունենք. Ալավերդյան
Տարածքային ամբողջականության հարցը ներկայացնելու գրագետ իրավական լեզու չունենք. Ալավերդյան
Sputnik Արմենիա
ՀՀ առաջին ՄԻՊ–ը համաձայն չէ թեզի հետ, թե այս հարցը միայն քաղաքական է։ 03.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-03T16:48+0400
2023-02-03T16:48+0400
2023-02-03T17:27+0400
լարիսա ալավերդյան
աժ (ազգային ժողով)
հհ միպ
դիվանագետ
https://cdn.am.sputniknews.ru/img/682/93/6829303_0:0:1600:901_1920x0_80_0_0_d830c908838ed278a31038f1148ec277.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Մենք չունենք միասնական գրագետ իրավական լեզու, որով պետք է ներկայացնենք տարածքային ամբողջականության հարցն ինչպես մեր հանրության ներսում, այնպես էլ միջազգային հանրությանը։ ԱԺ–ում Լաչինի թեմայով «Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումների ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։Նա նշեց` երբեմն հարց է հնչում, թե 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը միջազգային պայմանագի՞ր է, թե՞ ոչ։ Ալավերդյանի խոսքով` եթե դատենք ՀՀ օրենքից, ապա այո՛, սակայն այն չի վավերացվել, և ոչ էլ հստակ տեսել ենք, թե ինչպես է գործի դրվում։ Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ի սկզբանե կյանքի է կոչվել ոչ իրավական, այլ հարձակողական գործողությունների դադարեցման համար։Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/682/93/6829303_164:0:1583:1064_1920x0_80_0_0_dc8624a0558049c103a6378bcafca6c7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լարիսա ալավերդյան, աժ (ազգային ժողով), հհ միպ, դիվանագետ
լարիսա ալավերդյան, աժ (ազգային ժողով), հհ միպ, դիվանագետ
Տարածքային ամբողջականության հարցը ներկայացնելու գրագետ իրավական լեզու չունենք. Ալավերդյան
16:48 03.02.2023 (Թարմացված է: 17:27 03.02.2023) ՀՀ առաջին ՄԻՊ–ը համաձայն չէ թեզի հետ, թե այս հարցը միայն քաղաքական է։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Մենք չունենք միասնական գրագետ իրավական լեզու, որով պետք է ներկայացնենք տարածքային ամբողջականության հարցն ինչպես մեր հանրության ներսում, այնպես էլ միջազգային հանրությանը։ ԱԺ–ում Լաչինի թեմայով «Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումների ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«Պետք է նաև շեշտել, որ տարածքային ամբողջականության սկզբունքը ոչ մի կապ չունի ռեալ սահմանների հետ` այն նշանակում է, որ բոլոր վեճերը պետք է լուծել խաղաղ ճանապարհով։ Անհրաժեշտ է, որ հստակեցնենք մեզ համար կարևոր թեզիսները։ Ես դեմ եմ, որ ասում են` ԼՂ հարցը միայն քաղաքական է, և այնտեղ իրավական խնդիր չկա. հարցն այն է, որ մենք չենք օգտագործել իրավական և դիվանագիտական շտեմարանի 5 տոկոսը»,–ասաց Ալավերդյանը։
Նա նշեց` երբեմն հարց է հնչում, թե 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը միջազգային պայմանագի՞ր է, թե՞ ոչ։ Ալավերդյանի խոսքով` եթե դատենք ՀՀ օրենքից, ապա այո՛, սակայն այն չի վավերացվել, և ոչ էլ հստակ տեսել ենք, թե ինչպես է գործի դրվում։ Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ի սկզբանե կյանքի է կոչվել ոչ իրավական, այլ հարձակողական գործողությունների դադարեցման համար։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։