https://arm.sputniknews.ru/20230203/stambulum-germaniaji-hjupatvosutjuny-pakeluc-heto-germaniaji-despany-kanchvel-e-agn-54793171.html
Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսությունը փակելուց հետո ԳԴՀ դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսությունը փակելուց հետո ԳԴՀ դեսպանը կանչվել է ԱԳՆ
Sputnik Արմենիա
Թուրքիայի այլ քաղաքներում տեղակայված գերմանական դիվանագիտական ներկայացուցչությունները չեն փակվել։ 03.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-03T17:33+0400
2023-02-03T17:33+0400
2023-02-03T17:36+0400
թուրքիա
գերմանիա
հյուպատոսություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/05/16/42332689_0:325:2001:1450_1920x0_80_0_0_11d0692ea6741cd3e7060a2eda1a66c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարարություն կանչված տարբեր երկրների դիվանագետների թվում է նաև այդ երկրում Գերմանիայի դեսպանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեա Զասեն։«Ես կարող եմ հաստատել, որ մեր դեսպանը տարբեր երկրների այլ գործընկերների հետ կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ զրույցի», - ճեպազրույցում ասել է Զասեն։Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, մեկնաբանելով Ստամբուլում արևմտյան մի շարք երկրների հյուպատոսությունների փակման հետ կապված իրավիճակը, ասել էր, որ դժվար է այդ երկրներին դաշնակիցներ և բարեկամներ անվանել։Ստամբուլում Շվեդիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունները հայտարարել են, որ դադարեցրել են այցելուներ ընդունել քաղաքի կենտրոնում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով։
թուրքիա
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/05/16/42332689_0:8:2001:1508_1920x0_80_0_0_7ec6dba8983e87ec12081cbec5b249a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, գերմանիա, հյուպատոսություն
թուրքիա, գերմանիա, հյուպատոսություն
Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսությունը փակելուց հետո ԳԴՀ դեսպանը կանչվել է ԱԳՆ
17:33 03.02.2023 (Թարմացված է: 17:36 03.02.2023) Թուրքիայի այլ քաղաքներում տեղակայված գերմանական դիվանագիտական ներկայացուցչությունները չեն փակվել։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարարություն կանչված տարբեր երկրների դիվանագետների թվում է նաև այդ երկրում Գերմանիայի դեսպանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեա Զասեն։
«Ես կարող եմ հաստատել, որ մեր դեսպանը տարբեր երկրների այլ գործընկերների հետ կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ զրույցի», - ճեպազրույցում ասել է Զասեն։
Նրա խոսքով` կանչի պատճառը ահաբեկչությունների հետ կապված լուրերից հետո Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության փակվելն է։ Նա պարզաբանել է, որ Թուրքիայի այլ քաղաքներում տեղակայված գերմանական դիվանագիտական ներկայացուցչությունները չեն փակվել։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, մեկնաբանելով Ստամբուլում արևմտյան մի շարք երկրների հյուպատոսությունների փակման հետ կապված իրավիճակը, ասել էր, որ դժվար է այդ երկրներին դաշնակիցներ և բարեկամներ անվանել։
Ստամբուլում Շվեդիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունները հայտարարել են, որ դադարեցրել են այցելուներ ընդունել քաղաքի կենտրոնում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով։