https://arm.sputniknews.ru/20230203/rdum-hh-despann-ajcelel-e-vvolgvograd-u-handipel-haj-hamajnqi-nerkajacucichneri-het-54806059.html
ՌԴ–ում ՀՀ դեսպանն այցելել է Վոլգոգրադ ու հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ
ՌԴ–ում ՀՀ դեսպանն այցելել է Վոլգոգրադ ու հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Sputnik Արմենիա
Վաղարշակ Հարությունյանը Վոլգոգրադի մարզ կատարած այցի շրջանակում հանդիպել է նաև մարզպետի հետ։ 03.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-03T21:00+0400
2023-02-03T21:00+0400
2023-02-03T21:00+0400
ռուսաստան
վաղարշակ հարությունյան
ստալինգրադի ճակատամարտ
հայ համայնք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/03/54805314_0:26:900:532_1920x0_80_0_0_f8958ba5da7e1e0735410c0e8248a294.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանն այսօր հանդիպել է Վոլգոգրադի մարզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։Դեսպանը կարևորել է երկկողմ միջտարածաշրջանային համագործակցությանն ուղղված նախագծերում և նախաձեռնություններում համայնքի ակտիվ մասնակցության դերը։Նա այցելել է նաև տեղի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի։Դեսպանը Վոլգոգրադի մարզ կատարած այցի շրջանակներում հանդիպել է նաև Վոլգոգրադի մարզի ղեկավար Անդրեյ Բոչարովի հետ։«Նա շնորհակալություն է հայտնել Ստալինգրադի ճակատամարտում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավերի համար և ընդգծել երկու երկրների միջտարածաշրջանային փոխգործակցության շրջանակում Հայաստանի մարզերի և Վոլգոգրադի մարզի միջև կառուցողական համագործակցության հետագա զարգացման կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում։Հանդիպման ընթացքում քննարկվել են գործունեության տարբեր ոլորտներում կապերի և փոխգործակցության ընդլայնման հարցեր` առևտրատնտեսական և հումանիտար կապերի զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման շուրջ։ՌԴ փոխարտգործնախարարն ու ՀՀ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման խնդիրները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/03/54805314_15:0:815:600_1920x0_80_0_0_a8496eac99f8be653e532acda2ae52ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վաղարշակ հարությունյան, ստալինգրադի ճակատամարտ, հայ համայնք
ռուսաստան, վաղարշակ հարությունյան, ստալինգրադի ճակատամարտ, հայ համայնք
ՌԴ–ում ՀՀ դեսպանն այցելել է Վոլգոգրադ ու հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Վաղարշակ Հարությունյանը Վոլգոգրադի մարզ կատարած այցի շրջանակում հանդիպել է նաև մարզպետի հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանն այսօր հանդիպել է Վոլգոգրադի մարզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը հայտնում է
ՌԴ–ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
Դեսպանը կարևորել է երկկողմ միջտարածաշրջանային համագործակցությանն ուղղված նախագծերում և նախաձեռնություններում համայնքի ակտիվ մասնակցության դերը։
Նա այցելել է նաև տեղի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի։
Դեսպանը Վոլգոգրադի մարզ կատարած այցի շրջանակներում հանդիպել է նաև Վոլգոգրադի մարզի ղեկավար Անդրեյ Բոչարովի հետ։
«Նա շնորհակալություն է հայտնել
Ստալինգրադի ճակատամարտում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավերի համար և ընդգծել երկու երկրների միջտարածաշրջանային փոխգործակցության շրջանակում Հայաստանի մարզերի և Վոլգոգրադի մարզի միջև կառուցողական համագործակցության հետագա զարգացման կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գործունեության տարբեր ոլորտներում կապերի և փոխգործակցության ընդլայնման հարցեր` առևտրատնտեսական և հումանիտար կապերի զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման շուրջ։