00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանությունը ԼՂ-ն դիտարկում է Ադրբեջանի մաս. Թևանյանը թվարկեց տեսակետների տարբերությունը

© Sputnik / Aram NersesyanԱնդրանիկ Թևանյան
Անդրանիկ Թևանյան
 - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2023
Անդրանիկ Թևանյան
Բաժանորդագրվել
Անդրանիկ Թևանյանը նշեց, որ ՀՀ իշխանությունները գտնում են` Արցախի ինքնորոշման հարց չպետք է լինի ՀՀ օրակարգում։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ իշխանությունները Ղարաբաղը դիտարկում են որպես Ադրբեջանի մաս, իսկ ընդդիմությունը` ոչ։ ԱԺ–ում «Հայաստան» խմբակցության կողմից կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը` ներկայացնելով Արցախի թեմայով իշխանության և ընդդիմության տեսակետների տարբերությունը։
Նշենք, որ լսումները Ադրբեջանի կողմից Լաչինը պարբերաբար փակելու թեմայով են։ Իշխանական պատգամավորները ներկա չեն դրանց։ Լսումները մեկնարկեցին մեկ րոպե լռությամբ` հարգելով բոլոր անմեղ զոհերի հիշատակը։ Այնուհետև Միքայել եպիսկոպոս Աջապահյանը տերունական աղոթք կարդաց։
«Մենք կարծում ենք, որ Արցախի ինքնորոշման իրավունքի հետապնդումը պետք է լինի ՀՀ քաղաքական օրակարգում։ Համոզված ենք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ ՀՀ–ն հանձնառություն ունի Արցախի անվտանգությանը տեր կանգնելու։ Հենց այս կետերի շուրջ իշխանությունները մեզ հետ համաձայն չեն»,–ասաց Թևանյանը։
Նա հավելեց, որ ՀՀ իշխանությունները գտնում են, որ Արցախի ինքնորոշման հարց չպետք է լինի ՀՀ օրակարգում, իշխանությունը հրաժարվում է այն իրական պարտավորությունից, որը նախատեսված է օրենսդրությամբ։
Թևանյանը նշեց նաև, որ ՀՀ իշխանություններն առևտրի առարկա են դարձրել Հայաստանի և Արցախի գոյությունը։ Ավելին, ըստ նրա, եթե նայենք Արևմուտք–ՌԴ հակադրությանը և թե ով ինչ դիրքորոշում է բռնել, ապա կտեսնենք, որ ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանը, ամենաշատն է միացած արևմտյան կոալիցիային` մինչդեռ մեր խնդիրը պետք է լիներ դուրս գալ բախման արանքից։
Պատգամավորը կարծում է` Լաչինի հետ կապված խնդիրներն առայժմ գտնվում են ներքաղաքական կյանքում և կարող են փոփոխություն մտցնել իրավիճակում, եթե կարողանան հանրային լայն կոնսոլիդացիայի միջոցով Հայաստանի քաղաքականության փոփոխություն մտցնել։
Հայաստանի և Ադրբեջանի հարցով միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Հայաստանի խորհրդարանի իշխող խմբակցությունը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում չընդունեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող ընդդիմության հայտարարության նախագիծը:
Հարցն այն է, որ իշխանությունն իր հայտարարության տեքստն էր պատրաստել և ընդդիմադիրների տեքստի առնչությամբ տարաձայնություններ կային։
2022-ի դեկտեմբերի 14-ին էլ ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստի ժամանակ հանդես եկավ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարությամբ։
Լրահոս
0