https://arm.sputniknews.ru/20230203/hhn-nakhvord-tari-artahanel-e-aveli-qan-400-mln-dvolari-mshakvats-adamand-qervobjan-54754654.html
ՀՀ–ն նախորդ տարի արտահանել է ավելի քան 400 մլն դոլարի մշակված ադամանդ. Քերոբյան
ՀՀ–ն նախորդ տարի արտահանել է ավելի քան 400 մլն դոլարի մշակված ադամանդ. Քերոբյան
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարն այս տարի ադամանդի արտահանման ծավալների ավելի բարձր ցուցանիշ է սպասում։ 03.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-03T11:07+0400
2023-02-03T11:07+0400
2023-02-03T11:09+0400
ադամանդ
վահան քերոբյան
հարցազրույց
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/17/84242550_0:84:1600:984_1920x0_80_0_0_14da732743c45ea190647939da26e1ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Հայաստանից մշակված ադամանդի արտահանման ծավալները տարեցտարի ավելանում են. 2022-ին արտահանվել է ավելի քան 400 մլն դոլարի ադամանդ։ «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:Նրա խոսքով` աշխարհի առաջատար ադամանդագործական ընկերություններ Հայաստանում մշակման գործարաններ հիմնելու նախագծեր են սկսել, որոնք հիմա ավարտին են մոտենում:Նա նշեց, որ Հայաստանը 2020 թվականին ընդհանուր 75 մլն դոլարի կարգի մշակված ադամանդի արտահանում է ունեցել , 2021-ին՝ մոտ 175 մլն դոլարի, 2022-ին՝ ավելի քան 400 մլն դոլարի: Իսկ այս տարի պլանավորում են էլ ավելի բարձր ցուցանիշներ։Թուրքիայի հետ սահմանի բացումը հանգեցնելու է տնտեսական բարձր աճի. ՔերոբյանԲացի այդ, 2022-ին ոսկերչական ապրանքների արտահանումն առաջին անգամ գերազանցել է 100 մլն դոլարը: Նախարարի վստահեցմամբ՝ կառավարության ներդրած ջանքերի արդյունքում է, որ այսպիսի արդյունքներ կան, սակայն Հայաստանը դեռ երկար ճանապարհի սկզբին է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/17/84242550_89:0:1512:1067_1920x0_80_0_0_bde76a330fe69bd4988206648092c6f7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադամանդ, վահան քերոբյան, հարցազրույց, հայաստան
ադամանդ, վահան քերոբյան, հարցազրույց, հայաստան
ՀՀ–ն նախորդ տարի արտահանել է ավելի քան 400 մլն դոլարի մշակված ադամանդ. Քերոբյան
11:07 03.02.2023 (Թարմացված է: 11:09 03.02.2023) ՀՀ էկոնոմիկայի նախարարն այս տարի ադամանդի արտահանման ծավալների ավելի բարձր ցուցանիշ է սպասում։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Հայաստանից մշակված ադամանդի արտահանման ծավալները տարեցտարի ավելանում են. 2022-ին արտահանվել է ավելի քան 400 մլն դոլարի ադամանդ։ «
Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նրա խոսքով` աշխարհի առաջատար ադամանդագործական ընկերություններ Հայաստանում մշակման գործարաններ հիմնելու նախագծեր են սկսել, որոնք հիմա ավարտին են մոտենում:
«Այս տարվա առաջին եռամսյակում արդեն կկարողանան այցելել նոր գործարանների բացմանը։ Հույս ունեմ, որ նոր ընկերությունն էլի կգան Հայաստան, հաշվի առնելով ադամանդագործության ոլորտի նոր իրողությունները»,-ասաց Քերոբյանը:
Նա նշեց, որ Հայաստանը 2020 թվականին ընդհանուր 75 մլն դոլարի կարգի մշակված ադամանդի արտահանում է ունեցել , 2021-ին՝ մոտ 175 մլն դոլարի, 2022-ին՝ ավելի քան 400 մլն դոլարի: Իսկ այս տարի պլանավորում են էլ ավելի բարձր ցուցանիշներ։
Բացի այդ, 2022-ին ոսկերչական ապրանքների արտահանումն առաջին անգամ գերազանցել է 100 մլն դոլարը: Նախարարի վստահեցմամբ՝ կառավարության ներդրած ջանքերի արդյունքում է, որ այսպիսի արդյունքներ կան, սակայն Հայաստանը դեռ երկար ճանապարհի սկզբին է: