https://arm.sputniknews.ru/20230203/hh-n-patrast-e-gazi-yndhanur-shukaji-khndirneri-shutapujt-hamadzajnecmany-pashinjan-54772121.html
ՀՀ-ն պատրաստ է գազի ընդհանուր շուկայի խնդիրների շուտափույթ համաձայնեցմանը․ Փաշինյան
ՀՀ-ն պատրաստ է գազի ընդհանուր շուկայի խնդիրների շուտափույթ համաձայնեցմանը․ Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ ԵԱՏՄ տարածքում և՛ գազի, և՛ էլեկտրաէներգիայի միասնական շուկան առաջնահերթություն է Հայաստանի համար։ 03.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-03T12:55+0400
2023-02-03T12:55+0400
2023-02-03T13:16+0400
նիկոլ փաշինյան
գազ
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
ալմաթի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/03/54757771_0:83:1600:983_1920x0_80_0_0_7258ca419111b87b1562d9a673d8957c.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik․Հայաստանը շահագրգռված է էներգառեսուրսների ընդհանուր շուկայի զարգացմամբ և շահագրգռված է այդ ուղղությամբ դեռևս չլուծված խնդիրների վերացմամբ։ Այս մասին Ալմաթիում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրի միջոցով միության անդամ երկրների համակարգերին միացումը անհրաժեշտ է ճիշտ կերպով ապահովել։ Հայաստանի դեպքում դա արվում է Վրաստանի տարածքով` դրանով իսկ ստեղծելով տեխնիկաիրավական նախադրյալներ փոխշահավետ շուկայական պայմանագրերի կնքման համար։ՀՀ–ի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 90%-ով․ ՓաշինյանՀիշեցնենք` Ալմաթիում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ԵԱՏՄ կազմում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
ալմաթի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/03/54757771_90:0:1511:1066_1920x0_80_0_0_cb689515085c77917512392a6a790fb6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, գազ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ալմաթի
նիկոլ փաշինյան, գազ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ալմաթի
ՀՀ-ն պատրաստ է գազի ընդհանուր շուկայի խնդիրների շուտափույթ համաձայնեցմանը․ Փաշինյան
12:55 03.02.2023 (Թարմացված է: 13:16 03.02.2023) ՀՀ վարչապետն ընդգծել է, որ ԵԱՏՄ տարածքում և՛ գազի, և՛ էլեկտրաէներգիայի միասնական շուկան առաջնահերթություն է Հայաստանի համար։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik․Հայաստանը շահագրգռված է էներգառեսուրսների ընդհանուր շուկայի զարգացմամբ և շահագրգռված է այդ ուղղությամբ դեռևս չլուծված խնդիրների վերացմամբ։ Այս մասին Ալմաթիում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս համատեքստում նշեմ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի նախագծի չկարգավորված հարցերի շուրջ արագ կոնսենսուսի հասնելու մեր շահագրգռվածությունը։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ դրանց լուծման ուղղությամբ կառուցողական մոտեցման պատրաստակամությունը։ ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի հարցերի շրջանակում Հայաստանի համար արդիական եմ համարում էլեկտրական էներգիայի միջպետական հաղորդման ծառայությունների հասանելիության նոր կանոնների ճկուն և բազմավեկտոր մոտեցումները»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրի միջոցով միության անդամ երկրների համակարգերին միացումը անհրաժեշտ է ճիշտ կերպով ապահովել։ Հայաստանի դեպքում դա արվում է Վրաստանի տարածքով` դրանով իսկ ստեղծելով տեխնիկաիրավական նախադրյալներ փոխշահավետ շուկայական պայմանագրերի կնքման համար։
Հիշեցնենք` Ալմաթիում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։
ԵԱՏՄ կազմում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։