00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ինքը չի ուզում սուբյեկտ լինել, բայց իշխանությունը մեղադրում է ՌԴ-ին. քաղաքագետ

© Sputnik / Asatur YesayantsՍերգեյ Լավրով, Արարատ Միրզոյան
Սերգեյ Լավրով, Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2023
Սերգեյ Լավրով, Արարատ Միրզոյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քաղաքագետը կարծում է՝ ՀՀ կառավարության սխալ որոշումները և վտանգավոր գործողությունները տեսանելի են ոչ միայն դիվանագիտական ճակատում, այլև առաջնագծում։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Հայաստանի իշխանությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու խիստ վտանգավոր ճանապարհ են ընտրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ նշելով, որ վերջին շաբաթների իրադարձությունները վկայում են ռուսական ռազմական ներկայությունը չեզոքացնելու Երևանի փորձերի մասին։
Քաղաքագետը վստահ է` նման քաղաքականությունը սերտորեն կապված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության հարցում անգործության հետ։
«Հայաստանի իշխանությունների առջև խնդիր է դրված առաջին հերթին ոչ միայն Արցախը հանձնել, այլ խնդիր է դրված պայմաններ ստեղծել, որ մեր ռազմավարական գործընկերը` Ռուսաստանը, դուրս մղվի Հարավային Կովկասից, չնայած նրան, որ Ռուսաստանը միակ պետությունն է աշխարհում, որն ունի Հայաստանի հետ խորը ինտեգրված անվտանգության համակարգ։ Իշխող թիմը ձգտում է ցանկացած միջոցներով ազատվել Ռուսաստանից, նույնիսկ՝ տարածքային կորուստների գնով»,- ասաց Ղևոնդյանը։
Քաղաքագետն ուշադրություն հրավիրեց երկրի ներսում հակառուսական դիսկուրսի ուժեղացման վրա, որը տեղի է ունենում, նրա խոսքով, հիմնականում իշխանությունների կողմից «կերակրված» քաղաքական գործիչների կողմից։ Հատկապես այդ տրամադրությունները խորանում են այն խոսակցություններից հետո, երբ դաշտ է նետվում թեմա, թե Ռուսաստանը հրաժարվում է զենք մատակարարել Հայաստանին։
«Ով է ասել, որ վերջին երկու տարում Ռուսաստանից սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումներ չեն եղել։ Խոսակցությունները, թե Հայաստանը գումար է փոխանցել, բայց զենք չի ստացել, լկտի սուտ է, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում»,- նշեց Ղևոնդյանը։
Երբ սահմանին որևէ լարվածություն է լինում, առաջին հերթին սլաքներն ուղղում են դեպի ռուսական կողմ, սակայն այստեղ Ղևոնդյանը նկատում է, որ ո՛չ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ո՛չ գլխավոր շտաբը պատշաճ միջոցներ չեն ձեռնարկում սահմաններն ամրապնդելու, առաջնագծում անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։
Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ավտոմեքենաները - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2023
Առաքելությունը քաղաքացիական է, իսկ նպատա՞կը. փորձագետները` ՀՀ–ում ԵՄ դիտորդների մասին
«Ռուսաստանը չի կարող միայնակ պահել ձեր սահմանը, եթե դուք չեք ցանկանում ձեր սահմանը պաշտպանել»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է իշխող ուժի այն հայտարարություններին, թե Հայաստանն անելիք չունի Լաչինի միջանցքի բացման հարցում, և դա Ռուսաստանի և Ադրբեջանի գործն է, Ղևոնդյանը հիշեցրեց, որ ՀՀ վարչապետի ստորագրությունը դրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ, որը կարգավորում է միջանցքի գործունեությունը։
«Իրավիճակն այն աստիճան էր աբսուրդային դարձել, որ ռուսները սկսեցին ինֆորմացիոն արտահոսքեր անել, որը ռուսական ոճի մեջ չէ, ընդ որում` Մարիա Զախարովայի և Սերգեյ Լավրովի մակարդակով։ Նրանք ակնարկում էին, որ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում հանրությանը բացահայտել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները»,–ասաց նա։
Ղևոնդյանի համոզմամբ` Եվրոպայում փակ դռների հետևում իշխանություններն ունեն պայմանավորվածություն փաստաթուղթ ստորագրելու, որտեղ Լեռնային Ղարաբաղ կամ Արցախ ձևակերպումը չկա։
Քաղաքագետն ընդգծեց, որ Հայաստանի արտաքին և ներքին օրակարգի բոլոր տարրերը կախված են մեկ կենտրոնից` Ռուսաստանից, անկախ նրանից` դա լավ է, թե վատ, արդյունավետ, թե պակաս արդյունավետ։ Եվ փաստացի Հայաստանը ավելի շատ փաստարկներ ունի ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանման օգտին։
Կհեռանա՞ Երևանը ՀԱՊԿ–ից. փորձագետները գնահատել են գագաթնաժողովի արդյունքները
Մասնավորապես անվտանգության ոլորտում Հայաստանի համար հիմնական անվտանգության երաշխավորը մնում է այդ երկիրը` սկսած հետախուզական տվյալների տրամադրումից մինչև սպառազինության և զինամթերքի մատակարարում:
Ղևոնդյանը նաև թվարկեց մյուս բոլոր այն ուղղությունները, որով Հայաստանը համագործակցում է Ռուսաստանի հետ. ՌԴ-ում է ամենամեծ հայկական սփյուռքը, Ռուսաստանից ամենաշատ տրանսֆերտներն են ստացվում, և դրանցից մեծապես կախված է հայկական տնտեսության կենսունակությունը, գյուղատնտեսական և այլ ապրանքների հիմնական մասն արտահանվում է Ռուսաստան։ Այս ֆոնին Մոսկվայի հետ հարաբերությունների խզումը փորձագետը համարում է կրակոց սեփական ոտքին։
Հայաստանի համար այսպիսի պատկերի դեպքում նրա համար անհասկանալի է, թե ինչու են ՀՀ քաղաքացիները և իշխանությունները դեպի Արևմուտք կամ Ֆրանսիայի կողմ նայում։
Ղևոնդյանը վստահ է, որ ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ՆԱՏՕ-ն Հայաստանին «անվտանգության հովանոց» չեն ապահովի։

«ՆԱՏՕ–ին Հայաստանը չի կարող անդամակցել բազմաթիվ պատճառներով։ ՆԱՏՕ–ին անդամակցելու համար պետք է ունենալ ստանդարտիզացիա` սահմանային ընդգծվածություն, այսինքն` դեմարկացիա, դելիմիտացիա, չպետք է ունենալ քաղաքական և գեոռազմական կոնֆլիկտ որևէ հարևան երկրի հետ, որևէ մասով մենք չենք համապատասխանում»,–ասաց նա։

Քաղաքագետը հիշեցրեց, որ հարևան Վրաստանն արդեն երկար տարիներ թակում է Հյուսիսատլանտյան դաշինքի դռները և հիմա արդեն հասկացել է, որ ինքն այլևս ՆԱՏՕ չի մտնի։
Նրա կարծիքով` ՀՀ կառավարության սխալ որոշումները և վտանգավոր գործողությունները տեսանելի են ոչ միայն դիվանագիտական ճակատում, այլև առաջնագծում։ Ղևոնդյանը, օրինակ, տարակուսանքով է ընդունում Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական հրդեհից հետո 2-րդ բանակային կորպուսի ողջ հրամանատարությունը պաշտոնանկ անելու կառավարության որոշումը։ Հետաքննությունը դեռ չի սկսվել, եղել են միայն կատարվածի նախնական վարկածները, իսկ Նիկոլ Փաշինյանը գլխատել է մի ամբողջ կորպուս։ Այն պայմաններում, երբ Բաքուն չի թաքցնում Հայաստանի հանդեպ իր տարածքային հավակնությունները, միանգամից խոշոր զորամիավորման ամբողջ ղեկավարությանը հեռացնելը, նրա կարծիքով, չափազանց անհեթեթ քայլ էր։
Լրահոս
0