https://arm.sputniknews.ru/20230203/evratesil---2023-ergi-mrcujtum-vrastany-knerkajacni-hajazgi-ergchuhi-iru-khechanvovan-54778054.html
«Եվրատեսիլ - 2023» երգի մրցույթում Վրաստանը կներկայացնի հայազգի երգչուհի Իրու Խեչանովան
«Եվրատեսիլ - 2023» երգի մրցույթում Վրաստանը կներկայացնի հայազգի երգչուհի Իրու Խեչանովան
Sputnik Արմենիա
Խեչանովան եղել է Candy խմբի անդամ, որը Վրաստանին երկրորդ հաղթանակն է բերել 2011 թվականին Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում։ 03.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-03T14:13+0400
2023-02-03T14:13+0400
2023-02-03T14:38+0400
եվրատեսիլ
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/03/54778983_0:0:1419:799_1920x0_80_0_0_76f5d29fb36e1c23464a5173551681d2.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. «Եվրատեսիլ - 2023» երգի մրցույթում Վրաստանը կներկայացնի 22-ամյա հայազգի երգչուհի Իրու Խեչանովան, հայտնում են վրացական ԶԼՄ–ները։ Նա մայիսի 11-ին ելույթ կունենա «Եվրատեսիլի» երկրորդ կիսաեզրափակիչում։ Թե ինչ երգ է նա ներկայացնելու, դեռ հայտնի չէ։Խեչանովան եղել է Candy խմբի անդամ, որը Վրաստանին երկրորդ հաղթանակն է բերել՝ 2011 թվականին Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում։ Երգչուհին հաղթել է նաև վրացական «Ձայն» նախագծում։Խեչանովան Թբիլիսիից է։ 2007 թվականից սովորում է Գոգի Դոլիձեի անվան արվեստի դպրոցում (դաշնամուրի բաժին)։ Նա մասնակցել է մի շարք երաժշտական մրցույթների։ 2009 թվականին Թբիլիսիի 2-րդ երաժշտական օլիմպիադայում գրավել է առաջին տեղը՝ դառնալով լավագույն կատարող։Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ - 2023-ը» կանցկացվի Լիվերպուլում մայիսի 9-ից 13-ը։Հայաստանը մրցույթին կներկայացնի երգչուհի Էլեն Երեմյանը՝ հայտնի որպես Brunette։ Նա նույնպես ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 11-ին:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/03/54778983_0:0:1199:899_1920x0_80_0_0_efd0f6bd6560513b011840a4e2321ebc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրատեսիլ, վրաստանի հանրապետություն
եվրատեսիլ, վրաստանի հանրապետություն
«Եվրատեսիլ - 2023» երգի մրցույթում Վրաստանը կներկայացնի հայազգի երգչուհի Իրու Խեչանովան
14:13 03.02.2023 (Թարմացված է: 14:38 03.02.2023) Խեչանովան եղել է Candy խմբի անդամ, որը Վրաստանին երկրորդ հաղթանակն է բերել 2011 թվականին Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. «Եվրատեսիլ - 2023» երգի մրցույթում Վրաստանը կներկայացնի 22-ամյա հայազգի երգչուհի Իրու Խեչանովան, հայտնում են վրացական ԶԼՄ–ները։ Նա մայիսի 11-ին ելույթ կունենա «Եվրատեսիլի» երկրորդ կիսաեզրափակիչում։ Թե ինչ երգ է նա ներկայացնելու, դեռ հայտնի չէ։
Խեչանովան եղել է Candy խմբի անդամ, որը Վրաստանին երկրորդ հաղթանակն է բերել՝ 2011 թվականին Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում։ Երգչուհին հաղթել է նաև վրացական «Ձայն» նախագծում։
Խեչանովան Թբիլիսիից է։ 2007 թվականից սովորում է Գոգի Դոլիձեի անվան արվեստի դպրոցում (դաշնամուրի բաժին)։ Նա մասնակցել է մի շարք երաժշտական մրցույթների։ 2009 թվականին Թբիլիսիի 2-րդ երաժշտական օլիմպիադայում գրավել է առաջին տեղը՝ դառնալով լավագույն կատարող։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ - 2023-ը» կանցկացվի Լիվերպուլում մայիսի 9-ից 13-ը։
Հայաստանը մրցույթին կներկայացնի երգչուհի Էլեն Երեմյանը՝ հայտնի որպես Brunette։ Նա նույնպես ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 11-ին: