https://arm.sputniknews.ru/20230203/ekeq-despannerin-lachinov-tanenq-arcakh-vor-tesnen-tshanaparhy-bac-e-te-pak-aram-sargsjan-54788121.html
Եկեք դեսպաններին Լաչինով տանենք Արցախ, որ տեսնեն` ճանապարհը բաց է, թե փակ. Արամ Սարգսյան
Եկեք դեսպաններին Լաչինով տանենք Արցախ, որ տեսնեն` ճանապարհը բաց է, թե փակ. Արամ Սարգսյան
Sputnik Արմենիա
Արամ Սարգսյանը կարծում է, որ հիմա գործողություններ անելու կարիք կա, որպեսզի հասկանանք` ՀՀ-ն միայն խոսքո՞վ է պահպանում իր քաղաքացիներին, թե՞ գործով։ 03.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-03T16:03+0400
2023-02-03T16:03+0400
2023-02-03T17:23+0400
ադրբեջան
հայաստան
հաագայի դատարան
արամ սարգսյան
լաչինի միջանցք
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/12/27590242_0:83:1600:983_1920x0_80_0_0_edb606d5fad9bee6596a573a7b0848a9.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն առաջարկում է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին Լաչինի ճանապարհով Արցախ տանել, որպեսզի տեսնեն` ճանապարհը բա՞ց, թե՞ փակ է։ Սարգսյանը նման կարծիք հայտնեց ԱԺ–ում Լաչինի թեմայով «Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումների ժամանակ։Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Լեռնային Ղարաբաղի համար հավաքված մարդասիրական օգնությունը գտնվում է Գորիսում, սակայն ադրբեջանցի «էկոակտիվիստների» կողմից ճանապարհի փակման պատճառով հնարավոր չէ այն տանել Արցախ։ Ի դեպ, ադրբեջանական կողմը, ներկայացնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև ռուս խաղաղապահների մեքենաների` Լաչինի ճանապարհով ժամանակ առ ժամանակ անցնելը, հայտարարում էր, թե ճանապարհը փակ չէ։ Հաագայի դատարանում Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայցի ժամանակ էլ պնդել էին այս թեզը։
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/12/27590242_90:0:1510:1065_1920x0_80_0_0_6c58a40f77dfb697d0b0a5064aa91e2a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, հայաստան, հաագայի դատարան, արամ սարգսյան, լաչինի միջանցք, արցախ
ադրբեջան, հայաստան, հաագայի դատարան, արամ սարգսյան, լաչինի միջանցք, արցախ
Եկեք դեսպաններին Լաչինով տանենք Արցախ, որ տեսնեն` ճանապարհը բաց է, թե փակ. Արամ Սարգսյան
16:03 03.02.2023 (Թարմացված է: 17:23 03.02.2023) Արամ Սարգսյանը կարծում է, որ հիմա գործողություններ անելու կարիք կա, որպեսզի հասկանանք` ՀՀ-ն միայն խոսքո՞վ է պահպանում իր քաղաքացիներին, թե՞ գործով։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն առաջարկում է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին Լաչինի ճանապարհով Արցախ տանել, որպեսզի տեսնեն` ճանապարհը բա՞ց, թե՞ փակ է։ Սարգսյանը նման կարծիք հայտնեց ԱԺ–ում Լաչինի թեմայով «Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումների ժամանակ։
«Հաշվի առնելով այն, որ ինչ հավաքվել է Գորիսում որպես հումանիտար օգնություն՝ մնացել է այնտեղ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Հաագայի դատարանում Ադրբեջանի կողմից վարձված փորձագետներն ասում էին` ճանապարհը բաց է, ապա առաջարկում եմ ՀՀ–ում հավատարմագրված դեսպաններին` Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանին, ԵՄ դեսպան Անդրեա Վիտորինիին և մյուսներին ավտոշարասյունով ուղեկցել դեպի Արցախ։ Հիմա գործողություններ անելու կարիք կա, որպեսզի հասկանանք` ՀՀ-ն միայն խոսքո՞վ է պահպանում իր քաղաքացիներին, թե՞ գործով»,–ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Լեռնային Ղարաբաղի համար հավաքված մարդասիրական օգնությունը գտնվում է Գորիսում, սակայն ադրբեջանցի «էկոակտիվիստների» կողմից ճանապարհի փակման պատճառով հնարավոր չէ այն տանել Արցախ։
Ի դեպ, ադրբեջանական կողմը, ներկայացնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև ռուս խաղաղապահների մեքենաների` Լաչինի ճանապարհով ժամանակ առ ժամանակ անցնելը, հայտարարում էր, թե ճանապարհը փակ չէ։ Հաագայի դատարանում Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայցի ժամանակ էլ պնդել էին այս թեզը։