https://arm.sputniknews.ru/20230203/eatm-um-petq-e-zargacnel-it-parki-ekvohamakargy-ev-hasnel-tekhnvoinqnishkhanutjan-mishustin-54756410.html
ԵԱՏՄ-ում պետք է զարգացնել IT պարկի էկոհամակարգը և հասնել տեխնո–ինքնիշխանության. Միշուստին
ԵԱՏՄ-ում պետք է զարգացնել IT պարկի էկոհամակարգը և հասնել տեխնո–ինքնիշխանության. Միշուստին
Sputnik Արմենիա
Միշուստինը համոզված է, որ միության պետությունների բոլոր կառավարությունները պետք է ջանքերն ուղղեն այդ գործին։ 03.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-03T11:18+0400
2023-02-03T11:18+0400
2023-02-03T12:10+0400
միխայիլ միշուստին
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
ալմաթի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/03/54753277_0:0:3191:1796_1920x0_80_0_0_c77a67e70978bddaa50b66e0d4527630.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ երկրներին կոչ է արել ձգտել տեխնոլոգիական ինքնիշխանության՝ միաժամանակ զարգացնելով համագործակցությունը «հնգյակի» ներսում։Ռուսաստանի վարչապետի խոսքով՝ դա հատկապես կարևոր է երիտասարդների համար, որոնք սովոր են բջջային հավելվածների միջոցով արագ, որակյալ և ժամանակակից ծառայություններին:«Անցյալ տարին ակնհայտ ցույց տվեց, որ մենք չենք կարող ապավինել արևմտյան ընկերություններին՝ որպես «երկաթի», ծրագրային ապահովման և տեխնոլոգիաների մատակարարների, - պարզաբանել է Միշուստինը՝ ընդգծելով, որ «ժամանակակից աշխարհում սեփական լուծումների բացակայությունը նշանակում է գաղութային կախվածություն այն երկրներից, որոնք ունեն այդ ռեսուրսները և առաջ են մղում գլոբալ մասշտաբով:Հայաստանում ՏՏ շրջանառությունը 2022 թվականին ավելացել է ավելի քան 50%-ով․Փաշինյան«Անկասկած, գոյություն ունեցող պրոդուկտները հարմար են։ Տարիների ընթացքում մենք արդեն սովոր ենք դրան։ Բայց մի հիանալի օր դրանց հասանելիությունը կարող է արգելափակվել, ինչը սեփական լուծումների և որևէ այլընտրանքի բացակայության դեպքում կհանգեցնի մնացած աշխարհից քրոնիկ կերպով հետ մնալուն: Մենք կարո՞ղ ենք մեզ նման բան թույլ տալ»,-հարցրել է նա և միանշանակ պատասխանել․ «Իհա՛րկե ոչ»։Միաժամանակ Ռուսաստանի վարչապետը կոչ է արել իրատես լինել։Միշուստինը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ոչ մի պետություն կամ միավորում չի կարող լիակատար տեխնոլոգիական անկախության հավակնել։ «Տնտեսության առանցքային ոլորտներում սեփական արտադրանքի և արտադրությունների բացակայությունը մեզ անթույլատրելի չափով խոցելի է դարձնում։ Ուստի մենք պետք է որոշենք ինքնաբավության փոխադարձ ընդունելի հավասարակշռությունը, որին բոլորս պետք է ձգտենք»,-կարծում է ՌԴ կառավարության նախագահը։Նա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործընկերներին նաև առաջարկել է միավորման տարածքում զարգացնել IT-պարկերի էկոհամակարգը:Միշուստինի խոսքով՝ Ռուսաստանը բաց է ՏՏ ոլորտում բարձր որակավորում ունեցող օտարերկրյա մասնագետների համար, նրանց համար պայմաններ է ստեղծում, մասնավորապես՝ հեշտացրել է կացության կարգավիճակ ստանալը։Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, ԵԱՏՄ տարածքում համատեղ թվային նախաձեռնությունների իրականացման համար լավ մասնագետներ են անհրաժեշտ և կարևոր է, որ եվրասիական տարածքում այնպիսի կադրային քաղաքականություն վարվի, որը կնպաստի պրոֆեսիոնալների պատրաստմանը։Ճգնաժամի օրերին կարևոր լուծում էր «Ճամփորդի՛ր առանց Covid 19–ի» հավելվածը. ՓաշինյանՀիշեցնենք` Ալմաթիում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ԵԱՏՄ կազմում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
ալմաթի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/03/54753277_462:0:3191:2047_1920x0_80_0_0_0ce084c09adcf05560d38cdfd6c8b5fd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միխայիլ միշուստին, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ալմաթի, видео
միխայիլ միշուստին, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ալմաթի, видео
ԵԱՏՄ-ում պետք է զարգացնել IT պարկի էկոհամակարգը և հասնել տեխնո–ինքնիշխանության. Միշուստին
11:18 03.02.2023 (Թարմացված է: 12:10 03.02.2023) Միշուստինը համոզված է, որ միության պետությունների բոլոր կառավարությունները պետք է ջանքերն ուղղեն այդ գործին։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ երկրներին կոչ է արել ձգտել տեխնոլոգիական ինքնիշխանության՝ միաժամանակ զարգացնելով համագործակցությունը «հնգյակի» ներսում։
«Սա կրիտիկական նշանակություն ունեցող ենթակառուցվածքի անվտանգության, տնտեսությունների ճյուղերի դինամիկ զարգացման, մարդկանց կյանքի որակի բարելավման հարց է»,- ասել է նա Digital Almaty-2023 «Թվային գործընկերությունը նոր իրականությունում» թվայնացման ամենամյա միջազգային համաժողովի լիագումար նիստում:
Ռուսաստանի վարչապետի խոսքով՝ դա հատկապես կարևոր է երիտասարդների համար, որոնք սովոր են բջջային հավելվածների միջոցով արագ, որակյալ և ժամանակակից ծառայություններին:
«Անցյալ տարին ակնհայտ ցույց տվեց, որ մենք չենք կարող ապավինել արևմտյան ընկերություններին՝ որպես «երկաթի», ծրագրային ապահովման և տեխնոլոգիաների մատակարարների, - պարզաբանել է Միշուստինը՝ ընդգծելով, որ «ժամանակակից աշխարհում սեփական լուծումների բացակայությունը նշանակում է գաղութային կախվածություն այն երկրներից, որոնք ունեն այդ ռեսուրսները և առաջ են մղում գլոբալ մասշտաբով:
«Անկասկած, գոյություն ունեցող պրոդուկտները հարմար են։ Տարիների ընթացքում մենք արդեն սովոր ենք դրան։ Բայց մի հիանալի օր դրանց հասանելիությունը կարող է արգելափակվել, ինչը սեփական լուծումների և որևէ այլընտրանքի բացակայության դեպքում կհանգեցնի մնացած աշխարհից քրոնիկ կերպով հետ մնալուն: Մենք կարո՞ղ ենք մեզ նման բան թույլ տալ»,-հարցրել է նա և միանշանակ պատասխանել․ «Իհա՛րկե ոչ»։
Միաժամանակ Ռուսաստանի վարչապետը կոչ է արել իրատես լինել։
«Մեր երկրներից ոչ մեկը չունի սպառողական շուկայի բավարար ծավալ, որպեսզի առաջատար տեխնոլոգիաների ստեղծում ու զարգացում ապահովի։ Բայց համագործակցության հիման վրա մենք կարող ենք հասնել դրան»,-շեշտել է նա։
Միշուստինը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ոչ մի պետություն կամ միավորում չի կարող լիակատար տեխնոլոգիական անկախության հավակնել։ «Տնտեսության առանցքային ոլորտներում սեփական արտադրանքի և արտադրությունների բացակայությունը մեզ անթույլատրելի չափով խոցելի է դարձնում։ Ուստի մենք պետք է որոշենք ինքնաբավության փոխադարձ ընդունելի հավասարակշռությունը, որին բոլորս պետք է ձգտենք»,-կարծում է ՌԴ կառավարության նախագահը։
Նա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործընկերներին նաև առաջարկել է միավորման տարածքում զարգացնել IT-պարկերի էկոհամակարգը:
«Պարկերի նման համակարգը հնարավորություն կտա առաջ մղել նոր տեխնոլոգիական մշակումները, գործարկել ստարտափները»,-ասել է ՌԴ վարչապետը:
Միշուստինի խոսքով՝ Ռուսաստանը բաց է ՏՏ ոլորտում բարձր որակավորում ունեցող օտարերկրյա մասնագետների համար, նրանց համար պայմաններ է ստեղծում, մասնավորապես՝ հեշտացրել է կացության կարգավիճակ ստանալը։
Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, ԵԱՏՄ տարածքում համատեղ թվային նախաձեռնությունների իրականացման համար լավ մասնագետներ են անհրաժեշտ և կարևոր է, որ եվրասիական տարածքում այնպիսի կադրային քաղաքականություն վարվի, որը կնպաստի պրոֆեսիոնալների պատրաստմանը։
Հիշեցնենք` Ալմաթիում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։
ԵԱՏՄ կազմում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։