https://arm.sputniknews.ru/20230203/eatm-um-apranqneri-pvokhadrman-aragacman-hamar-petq-e-zargacnel-tvajin-hamakargy-smailvov-54769856.html
ԵԱՏՄ-ում ապրանքների փոխադրման արագացման համար պետք է զարգացնել թվային համակարգը. Սմաիլով
ԵԱՏՄ-ում ապրանքների փոխադրման արագացման համար պետք է զարգացնել թվային համակարգը. Սմաիլով
Sputnik Արմենիա
Ապրանքների հսկողության ավտոմատացումը, Ղազախստանի վարչապետի կարծիքով, նոր ազդակ կհաղորդի ոչ միայն փոխադարձ առևտրին, այլև արդյունաբերության մեջ կոոպերացիոն... 03.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-03T12:41+0400
2023-02-03T12:41+0400
2023-02-03T13:20+0400
ղազախստան
հայաստան և եատմ
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
վարչապետ
ալիխան սմաիլով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/03/54761715_0:0:1600:901_1920x0_80_0_0_892098736214312e0ed1ea981769e0dd.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Անհրաժեշտ է զարգացնել թվային համակարգերը, որպեսզի Եվրասիական միությունում ապրանքների փոխադրումը առավելագույնս պարզեցվի։ Այս մասին Ալմաթիում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը։Նա ողջունել է ԵԱՏՄ երկրների և դիտորդ պետությունների ներկայացուցիչներին` Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովին և Ռուսաստանում Կուբայի դեսպան Խուլիո Գարմենդիային։Ղազախստանի վարչապետը նշել է, որ 2022 թվականին ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 1,5 տրլն դոլար։ Աճել է նաև գյուղատնտեսական արտադրանքը(2022 թվականին` ավելի քան 5%-ով)։ Այնուամենայնիվ, Սմաիլովի խոսքով, այդ ցուցանիշները չեն համապատասխանում ԵԱՏՄ ներուժին, իսկ ինտեգրման հնարավորություններն ամբողջությամբ չեն օգտագործվում։ՌԴ վարչապետը նշել Է ԵԱՏՄ արտաքին համագործակցության նոր ուղղություններըԴրա իրականացման համար անհրաժեշտ է վերացնել խոչընդոտները միության երկրների փոխադարձ առևտրում, որտեղ դեռևս պահպանվում են մաքսային հսկողության տարրերը. միշտ չէ, որ հավասար հասանելիություն կա պետական գնումների համար, կիրառվում են սանիտարական, անասնաբուժական և այլ սահմանափակումներ։ Այս խոչընդոտները բիզնեսին թույլ չեն տալիս լիարժեք զգալ միությանն անդամակցելու առավելությունները։Այդ կապակցությամբ նա առաջարկել է արագացնել ԵԱՏՄ երկրների տեղեկատվական համակարգերի ինտեգրումը` առաջարկելով, մասնավորապես, ուսումնասիրել Ղազախստանի փորձը ապրանքների ընթացքին հետևելու էլեկտրոնային համակարգի մասով։ՀՀ-ն պատրաստ է գազի ընդհանուր շուկայի խնդիրների շուտափույթ համաձայնեցմանը․ ՓաշինյանՀիշեցնենք` Ալմաթիում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ԵԱՏՄ կազմում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/03/54761715_369:0:1570:901_1920x0_80_0_0_b630fb7ae26a69a5bd4641ab4c26bcc1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղազախստան, հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), վարչապետ, ալիխան սմաիլով
ղազախստան, հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), վարչապետ, ալիխան սմաիլով
ԵԱՏՄ-ում ապրանքների փոխադրման արագացման համար պետք է զարգացնել թվային համակարգը. Սմաիլով
12:41 03.02.2023 (Թարմացված է: 13:20 03.02.2023) Ապրանքների հսկողության ավտոմատացումը, Ղազախստանի վարչապետի կարծիքով, նոր ազդակ կհաղորդի ոչ միայն փոխադարձ առևտրին, այլև արդյունաբերության մեջ կոոպերացիոն կապերին, ինչպես նաև ԵԱՏՄ տարանցիկ ներուժին։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Անհրաժեշտ է զարգացնել թվային համակարգերը, որպեսզի Եվրասիական միությունում ապրանքների փոխադրումը առավելագույնս պարզեցվի։ Այս մասին Ալմաթիում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը։
Նա ողջունել է ԵԱՏՄ երկրների և դիտորդ պետությունների ներկայացուցիչներին` Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովին և Ռուսաստանում Կուբայի դեսպան Խուլիո Գարմենդիային։
Ղազախստանի վարչապետը նշել է, որ 2022 թվականին ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 1,5 տրլն դոլար։ Աճել է նաև գյուղատնտեսական արտադրանքը(2022 թվականին` ավելի քան 5%-ով)։ Այնուամենայնիվ, Սմաիլովի խոսքով, այդ ցուցանիշները չեն համապատասխանում ԵԱՏՄ ներուժին, իսկ ինտեգրման հնարավորություններն ամբողջությամբ չեն օգտագործվում։
Դրա իրականացման համար անհրաժեշտ է վերացնել խոչընդոտները միության երկրների փոխադարձ առևտրում, որտեղ դեռևս պահպանվում են մաքսային հսկողության տարրերը. միշտ չէ, որ հավասար հասանելիություն կա պետական գնումների համար, կիրառվում են սանիտարական, անասնաբուժական և այլ սահմանափակումներ։ Այս խոչընդոտները բիզնեսին թույլ չեն տալիս լիարժեք զգալ միությանն անդամակցելու առավելությունները։
Ղազախստանի վարչապետի խոսքով` առաջին հերթին անհրաժեշտ է «առանց կարերի» ապրանքային հոսքեր հաստատել, այդ թվում` ապրանքների հսկողության ավտոմատացման միջոցով, ինչը խթան կհաղորդի ոչ միայն փոխադարձ առևտրին, այլև արդյունաբերության մեջ կոոպերացիոն կապերին, ինչպես նաև ԵԱՏՄ տարանցիկ ներուժին։
Այդ կապակցությամբ նա առաջարկել է արագացնել ԵԱՏՄ երկրների տեղեկատվական համակարգերի ինտեգրումը` առաջարկելով, մասնավորապես, ուսումնասիրել Ղազախստանի փորձը ապրանքների ընթացքին հետևելու էլեկտրոնային համակարգի մասով։
Հիշեցնենք` Ալմաթիում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։
ԵԱՏՄ կազմում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։