https://arm.sputniknews.ru/20230203/dzer-keghtvot-dzerqery-heru-paheq-turqiajic-svojlun-amn-despanin-54790792.html
«Ձեր կեղտոտ ձեռքերը հեռո՛ւ պահեք Թուրքիայից». Սոյլուն` ԱՄՆ դեսպանին
«Ձեր կեղտոտ ձեռքերը հեռո՛ւ պահեք Թուրքիայից». Սոյլուն` ԱՄՆ դեսպանին
Sputnik Արմենիա
Թուրք նախարարը ԱՄՆ դեսպանի «ինտրիգները» համարում է Թուրքիայի գլխավոր դժբախտություններից մեկը։ 03.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-03T16:38+0400
2023-02-03T16:38+0400
2023-02-03T16:39+0400
թուրքիա
ամն
դեսպան
եվրոպա
սուլեյման սոյլու
https://cdn.am.sputniknews.ru/img/2270/66/22706631_0:0:3125:1757_1920x0_80_0_0_0d4915d74e671d1b6576ba104f037f85.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Անկարայում ԱՄՆ դեսպանին հորդորել է կեղտոտ ձեռքերը հեռու պահել երկրից՝ մեղադրելով նրան հանրության հանգիստը խռովելու մեջ։ Նախարարի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Habertürk» հեռուստաալիքին։Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ–ի յուրաքանչյուր դեսպան մտածում է, թե ինչպես վնասի Թուրքիային, և դա երկար տարիներ երկրի գլխավոր դժբախտություններից մեկն է։«Նա (ԱՄՆ դեսպանը. խմբ.) հավաքում է մյուս դեսպաններին և փորձում է նրանց խորհուրդ տալ։ Նրանք նույնն են անում նաև Եվրոպայում, ամերիկյան դեսպանատունը ղեկավարում է Եվրոպային։ Մի՛ անհանգստացեք, եվրոպացիները չեն նեղվի դրանից։ Նրանք մտածում էին, որ կարող են նախագծել Թուրքիան, բայց մի մարդ փչացրեց նրանց խաղը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը», - ասել է թուրք նախարարը։Ավելի վաղ Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը դաշնակիցներին մեղադրել էր երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձերի մեջ։Ծայրահեղ աջերի կողմից Եվրոպայում Ղուրանի օրինակների այրման ֆոնին ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին շաբաթվա սկզբին զգուշացրել է ահաբեկչական հարձակումների վտանգի մասին։ Ստամբուլում Շվեդիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունները հայտարարել են, որ դադարեցրել են այցելուներ ընդունել։Թուրքիան բողոք է հայտնել ՆորվեգիայինԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հյուպատոսությունների փակման հետ կապված իրավիճակը դիտավորյալ գործողություն է անվանել, որի շարժառիթներից մեկը, ըստ նրա, ընտրություններից առաջ իշխանություններին ծանր դրության մեջ դնելն է։ Նա հայտարարել է, որ արևմտյան երկրները միայն իրենց մասին են մտածում, և ափսոսանք է հայտնել, որ դիվանագետները սպառնալիքների վերաբերյալ կոնկրետ տեղեկություն չեն փոխանցում։
թուրքիա
ամն
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2270/66/22706631_0:0:2731:2048_1920x0_80_0_0_28a362843eb449a00a8ed6ffb62968c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ամն, դեսպան, եվրոպա, սուլեյման սոյլու
թուրքիա, ամն, դեսպան, եվրոպա, սուլեյման սոյլու
«Ձեր կեղտոտ ձեռքերը հեռո՛ւ պահեք Թուրքիայից». Սոյլուն` ԱՄՆ դեսպանին
16:38 03.02.2023 (Թարմացված է: 16:39 03.02.2023) Թուրք նախարարը ԱՄՆ դեսպանի «ինտրիգները» համարում է Թուրքիայի գլխավոր դժբախտություններից մեկը։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Անկարայում ԱՄՆ դեսպանին հորդորել է կեղտոտ ձեռքերը հեռու պահել երկրից՝ մեղադրելով նրան հանրության հանգիստը խռովելու մեջ։ Նախարարի խոսքը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Habertürk» հեռուստաալիքին։
«Ամերիկացի դեսպանին ասում եմ՝ գիտեմ, թե որ լրագրողներին եք թելադրում, ձեր կեղտոտ ձեռքերը հեռո՛ւ պահեք Թուրքիայից։ Ես դա շատ պարզ եմ ասում` ձեր կեղտոտ ձեռքերը հեռո՛ւ պահեք Թուրքիայից, շատ լավ գիտեմ՝ ինչ քայլեր եք արել, ինչպես եք ուզում Թուրքիայի հասարակությանն իրար խառնել, հեռացրե՛ք ձեր կեղտոտ ձեռքերը, ձեր դիմակավորված, քթի տակ ծիծաղող դեմքերը»,- ասել է նախարարը։
Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ–ի յուրաքանչյուր դեսպան մտածում է, թե ինչպես վնասի Թուրքիային, և դա երկար տարիներ երկրի գլխավոր դժբախտություններից մեկն է։
«Նա (ԱՄՆ դեսպանը. խմբ.) հավաքում է մյուս դեսպաններին և փորձում է նրանց խորհուրդ տալ։ Նրանք նույնն են անում նաև Եվրոպայում, ամերիկյան դեսպանատունը ղեկավարում է Եվրոպային։ Մի՛ անհանգստացեք, եվրոպացիները չեն նեղվի դրանից։ Նրանք մտածում էին, որ կարող են նախագծել Թուրքիան, բայց մի մարդ փչացրեց նրանց խաղը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը», - ասել է թուրք նախարարը։
Ավելի վաղ Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը դաշնակիցներին մեղադրել էր երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձերի մեջ։
Ծայրահեղ աջերի կողմից Եվրոպայում Ղուրանի օրինակների այրման ֆոնին ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին շաբաթվա սկզբին զգուշացրել է ահաբեկչական հարձակումների վտանգի մասին։ Ստամբուլում Շվեդիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունները հայտարարել են, որ դադարեցրել են այցելուներ ընդունել։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հյուպատոսությունների փակման հետ կապված իրավիճակը դիտավորյալ գործողություն է անվանել, որի շարժառիթներից մեկը, ըստ նրա, ընտրություններից առաջ իշխանություններին ծանր դրության մեջ դնելն է։ Նա հայտարարել է, որ արևմտյան երկրները միայն իրենց մասին են մտածում, և ափսոսանք է հայտնել, որ դիվանագետները սպառնալիքների վերաբերյալ կոնկրետ տեղեկություն չեն փոխանցում։