00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդեն կարելի է օգտվել «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածից․ Փաշինյանը մանրամասներ հայտնեց

© Sputnik / Александр Астафьев / Անցնել մեդիապահոցՆիկոլ Փաշինյանն Ալմաթիում
Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2023
Բաժանորդագրվել
«Աշխատանք ԵԱՏՄ-ում բջջային հավելվածի ռուսական հատվածը սկսել է գործել 2022 թվականից։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik․ ՀՀ քաղաքացիների համար «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածն արդեն իսկ հասանելի է։ Այս մասին Ալմաթիում տեղի ունեցող ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ լիագումար նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ սա արդիական թվային գործիք է, որը հնարավորություն է տալիս ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին, բիզնեսներին և պետական մարմիններին փոխգործակցել աշխատանքային գործունեության կազմակերպման ժամանակ։
«Հավելվածը մշակվել է թվային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից՝ Միխայիլ Միշուստինի (ՌԴ վարչապետ,–խմբ.) գաղափարների իրականացման շրջանակներում։ «Աշխատանք ԵԱՏՄ-ում»բջջային հավելվածի ռուսական հատվածը սկսել է գործել 2022 թվականից։ Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ ազգային հատվածի առաջին լիարժեք տարբերակը նույնպես հասանելի է հավելվածում։ Հավելվածի օգտատերերն արդեն կարող են գտնել թափուր աշխատատեղեր, արձագանքել դրանց, օգտվել տարբեր ծառայություններից, ծանոթանալ հաճախ տրվող հարցերի պատասխաններին, նորմատիվ տեղեկատվությանը, գտնել լիազոր մարմինների ենթակայությունը, կոնտակտային տվյալները և այլն»,- ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ հավելվածի հայկական ազգային հատվածում արդեն հասանելի են պետական թվային հիմնական ծառայությունները, օրինակ՝ E-request միասնական պորտալը։ ՀՀ վարչապետը նշեց, որ տվյալ պորտալը ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորություն է ընձեռում դիմումներն ուղղել Հայաստանի ավելի քան 200 պետական մարմնի և դրանց ենթակայության կազմակերպություններին, ինչպես նաև հետևել դիմումների քննարկմանը և պատասխան ստանալու ընթացքին։
«Հայաստանում մոտ 60 հազար մարդ արդեն օգտվել է տվյալ ծառայությամբ, իսկ դիմումների քանակը գերազանցել է 300․000-ը»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ կառավարության ղեկավարն անդրադարձավ նաև workpermit.am հավելվածի թվային ծառայությանը, որի միջոցով տրամադրվում է Հայաստանում աշխատանքի և կացության թույլտվություն: Ամբողջ գործընթացը տեղի է ունենում առցանց հարթակում ներկայացված 1 դիմումի հիման վրա:
Ճգնաժամի օրերին կարևոր լուծում էր «Ճամփորդի՛ր առանց Covid 19–ի» հավելվածը. Փաշինյան
Փաշինյանը հավելեց, որ թվային այս գործիքն ապահովում է տվյալ գործընթացում ներգրավված պետական մարմինների համակարգված փոխգործակցությունը։ Թվային ծառայության միջոցով, աշխատանքային պայմանագրի հիման վրա, ԵԱՏՄ երկրների քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների համար նույնպես կարելի է Հայաստանում բնակության օրինականությունը հավաստող անվճար քարտ ստանալ:
Վարչապետն ընդգծեց, որ ազգային սեգմենտը հաշվի է առնում Հայաստանի շուկայի առանձնահատկությունները և չի հանդիսանում ռուսական սեգմենտի կրկնօրինակը, ինչը թույլ է տալիս զարգացնել «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հարթակը։
«Հայաստանն ու Ռուսաստանը դարձել են «Ճանապարհորդի՛ր առանց COVID-19–ի» և «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հարթակների առաջին մասնակիցները։ Այդ հավելվածներին մեր անդամակցելը ցույց է տալիս փոխգործակցության արդյունավետությունը: Մենք աջակցում ենք ՌԴ կառավարության առաջարկին՝ միանալ նախագծին՝ ազգային սեգմենտների ստեղծման և բարձր որակավորում ունեցող կադրերի ներգրավմանն աջակցելու համար»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ «Աշխատանք ԵԱՏՄ-ում» բջջային հավելվածի հայկական հատվածը գործարկվել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) թվային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից այս տարվա հունվարի 31-ին:
Հայաստանը դարձել է առաջին երկիրը, որը գործարկեց հավելվածը և իր ազգային ծառայությունները։
Հայաստանում ՏՏ շրջանառությունը 2022 թվականին ավելացել է ավելի քան 50%-ով․Փաշինյան
Հավելեն` ղազախական Ալմաթիում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։
ԵԱՏՄ կազմում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Լրահոս
0