https://arm.sputniknews.ru/20230203/2022i-ardjunqnervov-eatm-yndhanur-hnan-kkrtshatvi-shurj-19vov-ethi-nerkajacucich-54789498.html
2022–ի արդյունքներով ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ–ն կկրճատվի շուրջ 1,9%–ով. ԵՏՀ–ի ներկայացուցիչ
2022–ի արդյունքներով ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ–ն կկրճատվի շուրջ 1,9%–ով. ԵՏՀ–ի ներկայացուցիչ
Sputnik Արմենիա
ԵԱՏՄ արդյունաբերողները շարունակում են ներդրումներ անել արտադրությունների վերազինման մեջ։ Հունվար–սեպտեմբերին ձեռնարկությունների հիմնական կապիտալում ընդհանուր... 03.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-03T16:22+0400
2023-02-03T16:22+0400
2023-02-03T16:23+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հնա (համախառը ներքին արդյունք)
իյա մալկինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/09/24835546_0:0:1600:901_1920x0_80_0_0_63dc0a46a1aa989c789ae846f87cb987.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. 2022 թվականի արդյունքներով Եվրասիական միության ընդհանուր ՀՆԱ–ն կկրճատվի շուրջ 1,9%–ով։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած տեսակապի ժամանակ այս հայտարարությունն արեց ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։ԵՏՀ–ի մակրոտնտեսական կանխատեսումները ներկայացնելիս նա նշեց, որ 2023 թվականի արդյունքներով միության տարածքում չի բացառվում ռեցեսիան։ Միևնույն ժամանակ 2023 թվականին լավ նախադրյալներ կան գյուղատնտեսության ոլորտում հնարավոր աճի համար, քանի որ նախորդ տարի այն աճել է մոտավորապես 5,1%–ով։Շինարարական աշխատանքների ծավալը 11 ամսում աճել է ավելի քան 5,5%–ով։ Արդյունաբերական արտադրանքի թողարկումը նույն ժամանակահատվածի համար մնացել է գրեթե նախորդ տարվա մակարդակին։Քննարկվում է ԵԱՏՄ միասնական արժույթի հարցը. ԵՏՀ–ի ներկայացուցիչՄիևնույն ժամանակ բիզնեսը շարունակում է ներդրում կատարել արտադրության վերազինման համար։ Մալկինան հավելեց, որ մասնավորապես հունվար–սեպտեմբերին ձեռնարկությունների հիմնական կապիտալում ընդհանուր ներդրումների ծավալն աճել է 5,3%–ով։Խոսելով ԵԱՏՄ արդյունաբերական զարգացման ծրագրերի մասին` Մալկինան նշեց, որ 2021-2022 թվականներին միության ձեռնարկություններն արդեն իսկ 21 մլրդ դոլարի ընդհանուր գումարի ներկրման փոխարինման 25 արդյունաբերական նախագիծ են սկսել։ Այդ նախագծերը վերաբերում են մեքենաշինությանը, հաստոցաշինությանը, քիմիական, մետալուրգիական և արդյունաբերության այլ ճյուղերին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/09/24835546_177:0:1600:1067_1920x0_80_0_0_e033fdbe8bfd714fa27d939cabca424d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հնա (համախառը ներքին արդյունք), իյա մալկինա
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հնա (համախառը ներքին արդյունք), իյա մալկինա
2022–ի արդյունքներով ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ–ն կկրճատվի շուրջ 1,9%–ով. ԵՏՀ–ի ներկայացուցիչ
16:22 03.02.2023 (Թարմացված է: 16:23 03.02.2023) ԵԱՏՄ արդյունաբերողները շարունակում են ներդրումներ անել արտադրությունների վերազինման մեջ։ Հունվար–սեպտեմբերին ձեռնարկությունների հիմնական կապիտալում ընդհանուր ներդրումների ծավալն աճել է 5,3%–ով։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. 2022 թվականի արդյունքներով Եվրասիական միության ընդհանուր ՀՆԱ–ն կկրճատվի շուրջ 1,9%–ով։
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած տեսակապի ժամանակ այս հայտարարությունն արեց ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։
ԵՏՀ–ի մակրոտնտեսական կանխատեսումները ներկայացնելիս նա նշեց, որ 2023 թվականի արդյունքներով միության տարածքում չի բացառվում ռեցեսիան։ Միևնույն ժամանակ 2023 թվականին լավ նախադրյալներ կան գյուղատնտեսության ոլորտում հնարավոր աճի համար, քանի որ նախորդ տարի այն աճել է մոտավորապես 5,1%–ով։
Շինարարական աշխատանքների ծավալը 11 ամսում աճել է ավելի քան 5,5%–ով։ Արդյունաբերական արտադրանքի թողարկումը նույն ժամանակահատվածի համար մնացել է գրեթե նախորդ տարվա մակարդակին։
Միևնույն ժամանակ բիզնեսը շարունակում է ներդրում կատարել արտադրության վերազինման համար։ Մալկինան հավելեց, որ մասնավորապես հունվար–սեպտեմբերին ձեռնարկությունների հիմնական կապիտալում ընդհանուր ներդրումների ծավալն աճել է 5,3%–ով։
Խոսելով ԵԱՏՄ արդյունաբերական զարգացման ծրագրերի մասին` Մալկինան նշեց, որ 2021-2022 թվականներին միության ձեռնարկություններն արդեն իսկ 21 մլրդ դոլարի ընդհանուր գումարի ներկրման փոխարինման 25 արդյունաբերական նախագիծ են սկսել։ Այդ նախագծերը վերաբերում են մեքենաշինությանը, հաստոցաշինությանը, քիմիական, մետալուրգիական և արդյունաբերության այլ ճյուղերին։