https://arm.sputniknews.ru/20230202/rustam-badasjany-vraci-gortsynkervoj-het-pokhymbrnman-hushagir-e-storagrel-54701096.html
Ռուստամ Բադասյանը վրացի գործընկերոջ հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել
Ռուստամ Բադասյանը վրացի գործընկերոջ հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել
Sputnik Արմենիա
ՀՀ ՊԵԿ նախագահն ասել է, որ անդրսահմանային ֆինանսատնտեսական իրավախախտումների դեմ պայքարի ակտիվացումը եղել և մնում է իրականացվող բարեփոխումների առաջնահերթ... 02.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-02T15:02+0400
2023-02-02T15:02+0400
2023-02-02T15:02+0400
հայաստան
վրաստանի հանրապետություն
հուշագիր
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/02/54696816_0:0:800:451_1920x0_80_0_0_5b463647538f20e2689d842c4532153d.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik․ Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառության աճին զուգահեռ աճում է նաև տնտեսական հանցագործությունների կատարման ռիսկը։ Այս մասին Երևանում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հետ հանդիպմանն ասել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլին, հայտնում են ՊԵԿ-ից։Երկու երկրների ներկայացուցիչները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որն արտացոլելու է փոխադարձ շփումներն ակտիվացնելու կողմերի պատրաստակամությունը։Սոսո Ռամիշվիլին ընդգծել է հուշագրի կարևորությունը երկու երկրների ֆինանսական հետաքննության ծառայությունների ներկայացուցիչների միջև ֆինանսատնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գործում։Իր հերթին Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համար անդրսահմանային ֆինանսատնտեսական իրավախախտումների դեմ պայքարի ակտիվացումը եղել և մնում է իրականացվող բարեփոխումների առաջնահերթ ուղղություններից մեկը։Նշվում է, որ Հայաստանի և Վրաստանի ֆինանսական հետաքննության մարմիններն իրենց փոխգործակցությունը ակտիվացրել են ՊԵԿ ՀՕՀՎ պետ Վահան Չարխիֆալակյանի գլխավորած պատվիրակության Թբիլիսի կատարած այցի ժամանակ` 2022թ-ի դեկտեմբերին։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/02/54696816_49:0:760:533_1920x0_80_0_0_d2b51778cfee642ff18862150f75be14.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վրաստանի հանրապետություն, հուշագիր, պետական եկամուտների կոմիտե (պեկ)
հայաստան, վրաստանի հանրապետություն, հուշագիր, պետական եկամուտների կոմիտե (պեկ)
Ռուստամ Բադասյանը վրացի գործընկերոջ հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել
ՀՀ ՊԵԿ նախագահն ասել է, որ անդրսահմանային ֆինանսատնտեսական իրավախախտումների դեմ պայքարի ակտիվացումը եղել և մնում է իրականացվող բարեփոխումների առաջնահերթ ուղղություններից մեկը։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik․ Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառության աճին զուգահեռ աճում է նաև տնտեսական հանցագործությունների կատարման ռիսկը։ Այս մասին Երևանում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հետ հանդիպմանն ասել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլին,
հայտնում են ՊԵԿ-ից։ Երկու երկրների ներկայացուցիչները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որն արտացոլելու է փոխադարձ շփումներն ակտիվացնելու կողմերի պատրաստակամությունը։
Սոսո Ռամիշվիլին ընդգծել է հուշագրի կարևորությունը երկու երկրների ֆինանսական հետաքննության ծառայությունների ներկայացուցիչների միջև ֆինանսատնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գործում։
«Հուսով եմ, որ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կգործադրեն բոլոր ջանքերը բարելավելու հաջող և արդյունավետ համագործակցությունը հուշագրով նախատեսված բոլոր առանցքային ուղղություններով»,–ասել է նա։
Իր հերթին Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համար անդրսահմանային ֆինանսատնտեսական իրավախախտումների դեմ պայքարի ակտիվացումը եղել և մնում է իրականացվող բարեփոխումների առաջնահերթ ուղղություններից մեկը։
Նշվում է, որ Հայաստանի և Վրաստանի ֆինանսական հետաքննության մարմիններն իրենց փոխգործակցությունը ակտիվացրել են ՊԵԿ ՀՕՀՎ պետ Վահան Չարխիֆալակյանի գլխավորած պատվիրակության Թբիլիսի կատարած այցի ժամանակ` 2022թ-ի դեկտեմբերին։