https://arm.sputniknews.ru/20230202/larsvov-vrastanic-rusastan-tshanaparhy-pak-e-mnum-bernatarneri-hamar-54712392.html
Լարսով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը փակ է մնում բեռնատարների համար
Լարսով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը փակ է մնում բեռնատարների համար
Sputnik Արմենիա
Երթևեկությունը ներկայում թույլատրվում է միայն մարդատար ավտոմեքենաների համար: 02.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-02T18:11+0400
2023-02-02T18:11+0400
2023-02-02T18:11+0400
լարս
վերին լարս
տրանսպորտ
բեռնատար
ռուսաստան
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1672/17/16721720_0:0:3068:1727_1920x0_80_0_0_805bb406e4709d5c0b09d061b5a95ffb.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը փակ է մնում բեռնատարների համար ձյան և մերկասառույցի պատճառով: Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։Թեթև մարդատար տրանսպորտային միջոցների անցումը թույլատրվում է: Շարժումն իրականացվում է շարունակաբար՝ պաշտպանիչ թունելների միջոցով։Նշենք, որ ճանապարհը բեռնատարների համար փակվել է երեկվանից։Հիշեցնենք, որ Վրաստանը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի սողանքային վտանգ ունեցող հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհի շինարարություն է իրականացնում։ Խոսքը Խաչի լեռնանցքի տակով անցնող 9–կիլոմետրանոց թունելի մասին է։Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի վերջին։
լարս
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1672/17/16721720_169:0:2900:2048_1920x0_80_0_0_b9b31bf3ba93fe20e42a3efe411a3f79.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լարս, վերին լարս, տրանսպորտ, բեռնատար, ռուսաստան, վրաստանի հանրապետություն
լարս, վերին լարս, տրանսպորտ, բեռնատար, ռուսաստան, վրաստանի հանրապետություն
Լարսով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը փակ է մնում բեռնատարների համար
Երթևեկությունը ներկայում թույլատրվում է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը փակ է մնում բեռնատարների համար ձյան և մերկասառույցի պատճառով: Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,–ասված է հաղորդագրության մեջ:
Թեթև մարդատար տրանսպորտային միջոցների անցումը թույլատրվում է: Շարժումն իրականացվում է շարունակաբար՝ պաշտպանիչ թունելների միջոցով։
Նշենք, որ ճանապարհը բեռնատարների համար փակվել է երեկվանից։
Հիշեցնենք, որ Վրաստանը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի սողանքային վտանգ ունեցող հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհի շինարարություն է իրականացնում։ Խոսքը Խաչի լեռնանցքի տակով անցնող 9–կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի վերջին։