https://arm.sputniknews.ru/20230202/karmir-khachy-deghvorajq-ev-bzhshkakan-paraganer-e-teghapvokhel-arcakh-54707478.html
Կարմիր խաչը դեղորայք և բժշկական պարագաներ է տեղափոխել Արցախ
Կարմիր խաչը դեղորայք և բժշկական պարագաներ է տեղափոխել Արցախ
Sputnik Արմենիա
ԿԽՄԿ–ի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխել 66 հիվանդի։ 02.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-02T16:36+0400
2023-02-02T16:36+0400
2023-02-02T16:53+0400
կարմիր խաչ
դեղ
արցախ
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/12/25384760_0:0:1600:901_1920x0_80_0_0_2222ad18b008729e3ca3e641ca34d2ff.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Արցախ վերադառնալիս ԿԽՄԿ–ն իր հետ տարել է դեղորայք և պարագաներ տեղական բուժհաստատությունների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ԿՄԽԿ–ն այսօր հայտնել էր նաև, որ հունվարի 6-ին կազմակերպությունը սնունդ և հիգիենայի պարագաներ է բաժանել ութ հիվանդանոցների, վերականգնողական կենտրոնի, ավելի քան 300 անապահով տարեցների խնամքի հաստատությանը և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին աջակցող կենտրոնին, իսկ հունվարի 30-ին սկսել սննդի և հիգիենայի փաթեթներ են բաժանել կարիքի մեջ գտնվող հղիներին։Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/12/25384760_99:0:1522:1067_1920x0_80_0_0_49154e9700888d254c2091ff6301ee03.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարմիր խաչ, դեղ, արցախ, խաղաղապահներն արցախում
կարմիր խաչ, դեղ, արցախ, խաղաղապահներն արցախում
Կարմիր խաչը դեղորայք և բժշկական պարագաներ է տեղափոխել Արցախ
16:36 02.02.2023 (Թարմացված է: 16:53 02.02.2023) ԿԽՄԿ–ի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխել 66 հիվանդի։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Արցախ վերադառնալիս ԿԽՄԿ–ն իր հետ տարել է դեղորայք և պարագաներ տեղական բուժհաստատությունների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նշենք, որ այսօր ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ էր տեղափոխվել 6 բուժառու (այսպիսով Արցախից Հայաստան տեղափոխած հիվանդների թիվը դարձավ 66):
ԿՄԽԿ–ն այսօր հայտնել էր նաև, որ հունվարի 6-ին կազմակերպությունը սնունդ և հիգիենայի պարագաներ է բաժանել ութ հիվանդանոցների, վերականգնողական կենտրոնի, ավելի քան 300 անապահով տարեցների խնամքի հաստատությանը և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին աջակցող կենտրոնին, իսկ հունվարի 30-ին սկսել սննդի և հիգիենայի փաթեթներ են բաժանել կարիքի մեջ գտնվող հղիներին։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։