00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Աբովյան time
On air
18:54
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
53 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաշմանդամության խումբը կփոխարինվի ֆուկցիոնալության աստիճանով. նախարարը՝ նոր կարգի մասին

© Photo : provided by Zinvori Tun Rehabilitation CenterԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հաշմանդամության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի փոխարեն այսուհետ սահմանվելու են ֆունկցիոնալության սահմանափակման թեթև, միջին, ծանր և խորը աստիճաններ։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. 2023թ–ի փետրվարի 1-ից հաշմանդամության համար դիմող քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննությունները կիրականացվեն նոր համակարգով։ Նոր կարգավորումն առայժմ կվերաբերի միայն առաջին անգամ դիմողներին։ Վերափորձաքննությունները նոր համակարգում կներառվեն ավելի ուշ։
Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը` մանրամասներ ներկայացնելով։
«Բժշկասոցիալական փորձաքննությունից մենք անցում ենք կատարում անձի ֆունկցիոնալ կարողությունների ուսումնասիրության։ Մինչև անգամ այցելելու ենք տուն, դպրոց՝ հասկանալու համար, թե հաշմանդամություն ունեցող երեխան ինչ պայմաններում է ապրում, ինչ հնարավորություններ ունի, կրթական միջավայրը հարմարեցվա՞ծ է, թե՞ ոչ։ Եվ այս ամբողջ ուսումնասիրությունը, երբ կունենանք, կարիքները կգնահատենք, կարիքից կբխեն նաև ծառայությունները, և մենք կկարողանանք ավելի կարիքահեն ծառայություններ տրամադրել նրանց»,– ասաց նախարարը։
Հաշմանդամության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի փոխարեն այսուհետ սահմանվելու են ֆունկցիոնալության սահմանափակման թեթև, միջին, ծանր և խորը աստիճաններ։
Բժշկասոցիալական փորձաքննությունների մշտական հանձնաժողովներին էլ փոխարինելու են նորերը, որոնք յուրաքանչյուր առանձին դեպքի համար ձևավորվելու են մասնագետների ռեեստրում գրանցված տարբեր մասնագետներից` պատահականության սկզբունքով։
«Մենք նաև նոր հաստիքներ ենք ավելացրել, նրանց աշխատավարձն էականորեն բարձրացրել ենք, որպեսզի կարողանանք նաև երիտասարդ, մրցունակ մասնագետների ներգրավել»,– ասաց Մկրտչյանը։
Անձի ֆունկցիոնալության գնահատմանը մասնակցելու են ոչ միայն բժիշկներ, այլև հարբժիշկներ (հոգեբաններ, լոգոպեդներ, էրգոթերապևտներ և այլն)։
44-օրյա պատերազմի հետևանքով ՀՀ–ում հաշմանդամություն ունեցող անձանց թիվն ավելացել է 1400–ով
Համակարգի բարեփոխման ամենակարևոր հատվածը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը համարում է գաղտնիության խնդիրը։ Նրա խոսքով, բացառվելու է մասնագիտական հանձնաժողովի անդամների կողմից փորձաքննվողի տվյալներին նախապես տեղյակ լինելու, նրան ճանաչելու հավանականությունը։
«Հաշմանդամության խմբի սահմանման համար քաղաքացին նախ պետք է դիմի իրեն սպասարկող պոլիկլինիկա կամ բուժհաստատություն։ Այնտեղից Armed էլեկտրոնային համակարգի միջոցով ձևավորվելու է ուղեգիր, և քաղաքացու տվյալները փոխանցվելու են ֆունկցիոնալության գնահատման նոր ստեղծված համակարգ։ Այստեղ ինքնաշխատ եղանակով ողջ տեղեկատվությունը հավաքագրվելու է, և քաղաքացին կամ հեռախոսով, կամ էլեկտրոնային նամակով կծանուցվի փորձաքննության հետագա ընթացքի մասին»,– ասաց Մկրտչյանը։
Դրանից հետո քաղաքացին կարող է ՀՀ–ում գործող 49 սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից ցանկացածում դիմում գրել, որի հիման վրա կնշանակվի փորձաքննության օրը, կկազմվի հանձնաժողով, որի անդամները փորձաքննվողին կտեսնեն ու նրա անձնական տվյալներին կծանոթանան միայն փորձաքննության ժամանակ։
«Սա էապես կկրճատի և՛ կոռուպցիոն ռիսկերը, և՛ քաղաքացու թղթային քաշքշուկը` գնալ պոլիկլինիկա, տեղեկանք բերել, հետո մի բան սխալ լինի, նորից գնալ և այլն»,– ասաց նախարարը։
Հիշեցնենք` 2020թ–ի 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց թիվը նախնական շրջանում 1450 էր, 2023-ի տվյալներով` շուրջ 970։
Թվի նվազումը նախարար Մկրտչյանը պարզաբանում է վերափորձաքննությունների արդյունքում այդ անձանց առողջական վիճակի ու ֆունկցիոնալության մեջ արձանագրված դրական փոփոխություններով։
Նախարարը չի հերքում` հաշմանդամության կարգի վերանայման գործընթացը հանրության այդ հատվածի մոտ նաև դժգոհությունների առիթ է դարձել։
«Այդ դժգհությունները ունեն և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ։ Երբ ուսումնասիրում ենք այդ դժգոհությունները, տեսնում ենք, որ այսպիսի տենդենց կա՝ անձի հաշմանդամության կարգավիճակը պատճառահետևանքային կապի մեջ են դնում եկամտի հետ։ Հաշմանդամության կարգավիճակը չպիտի ընկալվի որպես եկամտի աղբյուր։ Հաշմանդամություն ունենալը չպետք է դիտարկվի որպես սահմանփակում, ու անձին պետք է հնարավորություն տալ աշխատելու»,– ասաց նա։
Այս տարի 8262 անձի տրամադրվել է 20 000 աջակցող միջոց. նախարարը` Հաշմանդամների օրվա առթիվ
Նշենք, որ փորձաքննության նոր համակարգն առայժմ գործելու է միայն առաջնային դիմողների համար։ Վերափորձաքննությունների համար համակարգն ուժի մեջ կմտնի մինչև տարեվերջ։
Պաշտոնական տվյալներով՝ այսօր Հայաստանում բժշկասոցիալական փորձաքննության ու վերափորձաքննության է դիմում տարեկան շուրջ 50 000 մարդ, որոնցից շուրջ 17 000–առաջին անգամ դիմողներն են։
Անձի ֆունկցիոնալության համակարգի ներդրման պարտավորությունը Հայաստանը ստանձնել է դեռ 2010թ–ից` ոլորտի ներպետական իրավական կարգավորումները ՄԱԿ–ի Հաշմանդամություն ունեցողների իրավունքների կոնվենցիային համապատասխանեցնելու համաձայնագրով։ Բայց օրենսդրական փոփոխություններն արվել են միայն 11 տարի անց` 2021թ–ին։ Մինչ այդ Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները կարգավորվում էին 1993թ–ին ընդունված օրենքով։
Լրահոս
0