https://arm.sputniknews.ru/20230201/tehranum-hajtararel-en-vor-anpataskhan-chen-tvoghni-spahani-razmakan-gvortsarani-vra-hardzakumy-54626758.html
Թեհրանում հայտարարել են, որ անպատասխան չեն թողնի Սպահանի ռազմական գործարանի վրա հարձակումը
Թեհրանում հայտարարել են, որ անպատասխան չեն թողնի Սպահանի ռազմական գործարանի վրա հարձակումը
Sputnik Արմենիա
Իրանի խորհրդարանում մեկնաբանել են նաև Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի` հարձակմանը Կիևի առնչության վերաբերյալ ակնարկը։ 01.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-01T09:50+0400
2023-02-01T09:50+0400
2023-02-01T09:58+0400
իրանի իսլամական հանրապետություն
անօդաչու թռչող սարք (աթս)
գործարան
հրթիռակոծություն
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1e/54564527_64:0:1280:684_1920x0_80_0_0_79e565e0d9535824e81029f032c25e5e.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Թեհրանն անպատասխան չի թողնի Սպահանի ռազմական գործարանի վրա իրականացրած հարձակումը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության գծով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Մահմուդ Աբասզադե Մեշքինին։Հունվարի 29-ի գիշերն անօդաչու թռչող սարքերով հարձակում էր իրականացվել Իրանի ՊՆ ռազմական օբյեկտներից մեկի վրա։ Ավելի ուշ հայտնեցին Ազարշահր քաղաքի գործարանում բռնկված հրդեհի և Քարաջում տեղի ունեցած պայթյունների մասին։ Ոչ պաշտոնական տվյալներով` այնտեղ են գտնվում մարտական անօդաչուների արտադրության գործարաններ։ Ամերիկյան մամուլը գրում է այս ամենի մեջ իսրայելական հետքի մասին։Մեշքինինի խոսքով` Ուկրաինան այժմ իրեն ավելի կտրուկ հայտարարություններ թույլ չի տալիս, քանի որ գիտի, ինչ պատասխան կստանա Թեհրանից։«Որևէ անսպասելի բան նրանք չասացին։ Մեզ համար անսպասելի չէ, որ Ուկրաինայի իշխանությունն արևմտյան հեգեմոնիային համահունչ դիրքորոշում ունի», – ասել է նա։Դեկտեմբերի 24-ին Պոդոլյակը կոչ էր արել հարվածել իրանական անօդաչուների ն գործարաններին։ Նա հայտարարել էր, որ Իրանը մտադիր է ավելացնել Ռուսաստան հրթիռների և անօդաչուների մատակարարումը և «լկտիաբար նսեմացնում է միջազգային պատժամիջոցների ինստիտուտը»։ Ուկրաինական կողմը կարծում է, որ Իրանը Ռուսաստանին Shahed-136 և Mohajer-6 անօդաչուներ է մատակարարում։Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին նշել էր, որ պաշտոնական Կիևը կոչերը` Իրանում զենքի գործարանների վրա հարձակում իրականացնելու մասին, ուկրաինական կողմի համար քաղաքական և իրավաբանական հետևանքներ են ունենալու։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1e/54564527_225:0:1137:684_1920x0_80_0_0_a20c777142268b46b415fe12c5f1d590.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, անօդաչու թռչող սարք (աթս), գործարան, հրթիռակոծություն, իսրայել
իրանի իսլամական հանրապետություն, անօդաչու թռչող սարք (աթս), գործարան, հրթիռակոծություն, իսրայել
Թեհրանում հայտարարել են, որ անպատասխան չեն թողնի Սպահանի ռազմական գործարանի վրա հարձակումը
09:50 01.02.2023 (Թարմացված է: 09:58 01.02.2023) Իրանի խորհրդարանում մեկնաբանել են նաև Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի` հարձակմանը Կիևի առնչության վերաբերյալ ակնարկը։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Թեհրանն անպատասխան չի թողնի Սպահանի ռազմական գործարանի վրա իրականացրած հարձակումը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության գծով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Մահմուդ Աբասզադե Մեշքինին։
Հունվարի 29-ի գիշերն անօդաչու թռչող սարքերով
հարձակում էր իրականացվել Իրանի ՊՆ ռազմական օբյեկտներից մեկի վրա։ Ավելի ուշ հայտնեցին Ազարշահր քաղաքի գործարանում բռնկված հրդեհի և Քարաջում տեղի ունեցած պայթյունների մասին։ Ոչ պաշտոնական տվյալներով` այնտեղ են գտնվում մարտական անօդաչուների արտադրության գործարաններ։ Ամերիկյան մամուլը գրում է այս ամենի մեջ իսրայելական հետքի մասին։
Մեշքինին մեկնաբանել է նաև Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի` հարձակմանը Կիևի առնչության վերաբերյալ ակնարկը։ Պաշտոնյան Twitter–ի իր էջում գրել է, որ Ուկրաինան Իրանին նախազգուշացրել է պայթյունավտանգ գիշերվա մասին։
Մեշքինինի խոսքով` Ուկրաինան այժմ իրեն ավելի կտրուկ հայտարարություններ թույլ չի տալիս, քանի որ գիտի, ինչ պատասխան կստանա Թեհրանից։
«Որևէ անսպասելի բան նրանք չասացին։ Մեզ համար անսպասելի չէ, որ Ուկրաինայի իշխանությունն արևմտյան հեգեմոնիային համահունչ դիրքորոշում ունի», – ասել է նա։
Դեկտեմբերի 24-ին Պոդոլյակը կոչ էր արել հարվածել իրանական անօդաչուների ն գործարաններին։ Նա հայտարարել էր, որ Իրանը մտադիր է ավելացնել Ռուսաստան հրթիռների և անօդաչուների մատակարարումը և «լկտիաբար նսեմացնում է միջազգային պատժամիջոցների ինստիտուտը»։ Ուկրաինական կողմը կարծում է, որ Իրանը Ռուսաստանին Shahed-136 և Mohajer-6 անօդաչուներ է մատակարարում։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին նշել էր, որ պաշտոնական Կիևը կոչերը` Իրանում զենքի գործարանների վրա հարձակում իրականացնելու մասին, ուկրաինական կողմի համար քաղաքական և իրավաբանական հետևանքներ են ունենալու։