https://arm.sputniknews.ru/20230201/hh-ansharzh-gujqi-aruvatsharqi-shukajum-rd-qaghaqacinern-arajin-teghum-en-54647753.html
ՀՀ անշարժ գույքի առուվաճառքի շուկայում ՌԴ քաղաքացիներն առաջին տեղում են
ՀՀ անշարժ գույքի առուվաճառքի շուկայում ՌԴ քաղաքացիներն առաջին տեղում են
Sputnik Արմենիա
Ռուսաստանից ու ԱՊՀ երկրներից բացի, 2022թ–ին Հայաստանում անշարժ գույք են ձեռք բերել նաև ԱՄՆ–ի ու եվրոպական երկրների հարյուրավոր քաղաքացիներ։ 01.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-01T16:04+0400
2023-02-01T16:04+0400
2023-02-01T16:12+0400
ինֆոգրաֆիկա
հայաստան
անշարժ գույք
գործարք
վաճառք
կադաստրի կոմիտե
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/01/54646829_0:0:1411:793_1920x0_80_0_0_2baaa44572e9bee03877a5e5cd2459e7.png
2022թ–ին հայաստանյան անշարժ գույքի շուկայում ակտիվություն են առաջացրել ոչ միայն տեղացիների, այլև օտարերկրացիների կատարած գործարքները։ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2022-ին Հայաստանում անշարժ գույքի 204 910 գործարքներից 4936-ը կատարել են օտարերկրյա քաղաքացիները։Նրանք վերջին 1 տարում Հայաստանում 1763 անշարժ գույք են գնել, 2968–ը` վաճառել։ Եվս 187 գործարքներում և՛ գնորդը, և՛ վաճառողը օտարերկրյա քաղաքացիներ են եղել։Հատկանշական է, որ ՌԴ քաղաքացիները գրեթե կրկնակի շատ վաճառք են իրականացրել, քան գնում։Երկրորդ տեղում ԱՄՆ–ն է, որի քաղաքացիները 2022-ին Հայաստանում գնել են 240 անշարժ գույք, վաճառել 274–ը։Երրորդ տեղում եվրոպական երկրների քաղաքացիներն են, որոնք անցած տարի 245 միավոր գույք են գնել, վաճառել 198-ը։ԱՊՀ երկրների քաղաքացիները գնել են 77, վաճառել 160 միավոր անշարժ գույք, Իրանի քաղաքացիները գնել են 84, վաճառել 67 անշարժ գույք։Գույքի տեսակների շարքում գերակշիռ մասը բնակարաններն են, հողամասերն ու բնակելի տները։ Արտադրական ու հանային նշանակության շինությունները վերջին տեղում են։Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականին կազմել է շուրջ 14%
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/01/54646829_99:0:1300:901_1920x0_80_0_0_1d290315ce800a73649e0624db31cdba.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինֆոգրաֆիկա, инфографика, հայաստան, անշարժ գույք, գործարք, վաճառք, կադաստրի կոմիտե, տնտեսություն
ինֆոգրաֆիկա, инфографика, հայաստան, անշարժ գույք, գործարք, վաճառք, կադաստրի կոմիտե, տնտեսություն
ՀՀ անշարժ գույքի առուվաճառքի շուկայում ՌԴ քաղաքացիներն առաջին տեղում են
16:04 01.02.2023 (Թարմացված է: 16:12 01.02.2023) Ռուսաստանից ու ԱՊՀ երկրներից բացի, 2022թ–ին Հայաստանում անշարժ գույք են ձեռք բերել նաև ԱՄՆ–ի ու եվրոպական երկրների հարյուրավոր քաղաքացիներ։
2022թ–ին հայաստանյան անշարժ գույքի շուկայում ակտիվություն են առաջացրել ոչ միայն տեղացիների, այլև օտարերկրացիների կատարած գործարքները։
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2022-ին Հայաստանում անշարժ գույքի 204 910 գործարքներից 4936-ը կատարել են օտարերկրյա քաղաքացիները։
Նրանք վերջին 1 տարում Հայաստանում 1763 անշարժ գույք են գնել, 2968–ը` վաճառել։ Եվս 187 գործարքներում և՛ գնորդը, և՛ վաճառողը օտարերկրյա քաղաքացիներ են եղել։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում անշարժ գույք գնած ու վաճառած օտարերկրացիների շարքում առաջին տեղում եղել են ՌԴ քաղաքացիները։ Նրանք գնել են 1207, վաճառել 2380 գույք։
Հատկանշական է, որ ՌԴ քաղաքացիները գրեթե կրկնակի շատ վաճառք են իրականացրել, քան գնում։
Երկրորդ տեղում ԱՄՆ–ն է, որի քաղաքացիները 2022-ին Հայաստանում գնել են 240 անշարժ գույք, վաճառել 274–ը։
Երրորդ տեղում եվրոպական երկրների քաղաքացիներն են, որոնք անցած տարի 245 միավոր գույք են գնել, վաճառել 198-ը։
ԱՊՀ երկրների քաղաքացիները գնել են 77, վաճառել 160 միավոր անշարժ գույք, Իրանի քաղաքացիները գնել են 84, վաճառել 67 անշարժ գույք։
Գույքի տեսակների շարքում գերակշիռ մասը բնակարաններն են, հողամասերն ու բնակելի տները։ Արտադրական ու հանային նշանակության շինությունները վերջին տեղում են։