00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ է կանգնած Իրանում Սպահանի գործարանի վրա անօդաչուներով հարձակման հետևում

© AP Photo / Iranian Army via APԻրանական ԱԹՍ-ներ
Իրանական ԱԹՍ-ներ - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2023
Իրանական ԱԹՍ-ներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռազմական վերլուծաբանը նշում է, որ Թեհրանի հետ ռազմական սպառնալիքների կամ անօդաչուներով հարվածելու լեզվով խոսելու Վաշինգտոնի և Թել Ավիվի փորձերը ապակառուցողական են։
Ածխաջրածնի պահուստներն ու միջուկային ծրագիրը ուժեղացնում են Իրանի ինքնիշխանությունն ու սպառնում են ամերիկյան «հեգեմոնիային»։ Այդ պատճառով էլ մտահոգում են Միացյալ Նահանգներին և նրա` մերձավորարևելյան վասալ Իսրայելին։ Թեհրանի հետ ռազմական սպառնալիքների կամ իրանական պաշտպանական արդյունաբերության համալիրներին անօդաչուներով հարվածելու լեզվով «բանակցելու» Վաշինգտոնի և Թել Ավիվի փորձերն ապակառուցողական են և նախադրյալներ են ստեղծելում Մերձավոր Արևելքի, Հարավային Կովկասի, Կենտրոնական և Հարավային Ասիայի ընդարձակ տարածքում ռազմական սրացման համար։
Իրանի ՊՆ–ն հայտնել է հունվարի 29-ի գիշերը երեք անօդաչուներով Թեհրանից 300 կմ դեպի հարավ` Սպահանում գտնվող զինամթերքի արտադրության կենտրոնին հարվածի մասին։ Հարձակումն անհաջող է եղել, անօդաչուները թիրախին չեն հասել (մեկը խոցվել է ՀՕՊ միջոցներով, երկուսը` պայթել շինության պաշտպանիչ ցանցերում)։ Արտադրամասերի աշխատակիցներն ու սարքավորումները չեն տուժել։ ԶԼՄ–ները հայտնել էին, որ պայթյուններ են հնչել նաև Համադան և Քերեջ քաղաքների ձեռնարկություններում, Ազարշեհրի նավթամշակման գործարանում (այս տեղեկությունը Թեհրանը չի հաստատել)։
Անօդաչուների պատկանելիությունը պաշտոնապես չի նշվում, սակայն Արևելքի և Արևմուտքի տեղեկատվական պարբերականները գրեթե միաձայն հարձակումների շահառու և կատարող են համարում համապատասխանաբար ԱՄՆ–ին և Իսրայելին։
Defence Express պարբերականը արբանյակային թարմ լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալով, որ իրանական Սպահանում Shahed-136 հարվածային անօդաչուների արտադրությունը չի տուժել։ Նկատենք, որ Իրանի հույժ կարևոր արտադրական հզորությունները տեղակայված են խորը գետնի տակ։ Նման համալիրներ խոցելու համար մեծ հզորության բետոն ջարդող ռազմամթերք է անհրաժեշտ (կամ միջուկային զենք)։ Հունվարի 29-ի անօդաչուների հարձակումը կամ «գաղտնի հարվածը» կարծես նախազգուշացում լիներ։ Թեհրանում հայտարարել են, որ այդ ագրսեիան անպատասխան չեն թողնի։
Իրանի ՊՆ–ն նշել է, որ սադրանքները երկրի բնականոն կյանքի վրա չեն անդրադառնում։ Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլահիանը անօդաչուների հարձակումը որակել է որպես «վախկոտ գործողություն նրանց կողմից, ովքեր նույնիսկ չեն հանդգնում խոստովանել իրենց արարքը» և հավելել. «Այդ գործողությունները մեզ չեն ստիպի հրաժարվել զարգացնել մեր երկրի պաշտպանությանն ուղղված միջուկային ծրագիրը»։
Պենտագոնի ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ ԱՄՆ–ն առնչություն չունի Իրանի տարածքում գտնվող օբյեկտների նկատմամբ իրականացրած հարվածներին։ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենն էլ ասել է, որ հավանական է համարում Իրանի դեմ ապագայում ռազմական սցենարի կիրառումը. «Իրանի նկատմամբ մենք որևէ տարբերակ և սցենար, այդ թվում՝ ռազմական, չենք բացառում։ Բոլոր հնարավորությունները բաց են, սակայն դեռ մեզ համար նախընտրելի է դիվանագիտական տարբերակը»։
Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն կնշանակի պատերազմ
Ամերիկյան դիվանագիտության իրողությունն այնպիսինն է, որ հենց Վաշինգտոնը միակողմանիորեն, հորինված պատրվակով 2018 թվականին դուրս եկավ Թեհրանի հետ «միջուկային գործարքից», և դիվանագիտությանը չվերադարձավ։ Իրանը պատասխանեց միջուկային վառելիքի հարստացմանն ուղղված աշխատանքների նոր փուլով։ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցն անցյալ աշնանը կանխատեսել էր, որ 2023 թվականի սկզբին իրանական միջուկային ռումբ կհայտնվի, նախագահ Ջո Բայդենն էլ ենթադրել էր, որ Թեհրանի նկատմամբ ծայրահեղ միջոցը ռազմական գործողություններն են լինելու։
Թել Ավիվին մտահոգում է իրանական ուժերի ներկայությունը հարևան Սիրիայում և Լիբանանում։
Զանգվածային ոչնչացման զենքը Թեհրանը Մերձավոր Արևելքի, Հարավային Կովկասի, Կենտրոնական և Հարավային Ասիայի համար անկասկած ուժի կենտրոն կդարձնի։ Իրանի իրական ինքնիշխանությունը Միացյալ Նահանգների համար ընդմիշտ փակում է երկրի ընդերքից ածխաջրածնի պայմանական ու անվճար կորզման հեռանկարները։

Juniper Oak 23–ի եզրափակիչ ակորդը

Նախօրեին «Ավետյաց երկրում» ավարտվեցին Juniper Oak ամերիկա–իսրայելական զորավարժությունները, որոնց մասնակցում էին ավելի քան 140 ինքնաթիռ, շուրջ 6400 ԱՄՆ և 1500 իսրայելական բանակի զինծառայողներ։ Զորավարժությունների սցենարի համաձայն իրականացվում էին հրետակոծություններ, ծովային գործողություններ։ Փոխգործակցում էին հինգերորդ սերնդի ամերիկյան և իսրայելական կործանիչներ։ USS George HW Bush ավիակիր հարվածային խումբը զբաղվում էր կառավարմամբ ու վերահսկմամբ, անօդաչուների, միջուկային մարտագլխիկներով B-52H ռազմավարական ռմբակոծիչների, ռեակտիվ կործանիչների և HIMARS համակարգերի ինտեգրմամբ։ Վարժանքների չորս օրվա ընթացքում զորքը զորավարժարաններում ավելի քան 81 տոննա ռազմամթերք է կիրառել։
Իրանի ԱԳՆ-ն Կիևից բացատրություն է պահանջել «Ուկրաինան ձեզ զգուշացրել էր» թվիթի համար
Juniper Oak 23 զորավարժությունները ցույց տվեցին ԱՄՆ կենտրոնական հրամանատարության և Իսրայելի բանակի 18-ամյա ինտեգրման աստիճանը։ Իրանի տարածքի վրա հունվարի 29-ին անօդաչուներով հարձակումն էլ կարծես պատահական զուգադիպություն չէ, այլ համատեղ վարժանքների եզրափակիչ ակորդ. մինի-դրոններով (այսինքն՝ իմիտացիայի միջոցներով) ինտենսիվ հրթիռային հարձակման մշակում։ Հայտնի է, որ իսրայելական ՌՕՈւ–ն անկարող է ոչնչացնել հատուցման հարված երաշխավորող իրանական միջուկային օբյեկտներն ու հրթիռային բազաները։ Այդ իսկ պատճառով ամերիկյան ռմբակոծիչների (հատկապես քիչ նկատելի B-2 Spirits–ների) մասնակցությունը հիպոթետիկ գործողություններին առանցքային է թվում։ Ժամանակակից Սու-35 կործանիչներով Իրանի ՌՕՈւ–ի սպասվող համալրումը սահմանափակում է Վաշինգտոնի և Թել Ավիվի հնարավորությունները։ Ռազմական հակամարտության հավանականությունն աճում է. Իսրայելում ԿՀՎ–ի ղեկավար Ուիլյամ Բերնսի երկարատև ներկայությունը պատահական չէ։
Թեհրանը կարող է անհամարժեք պատասխան տալ, առավել ևս, որ նախորդ երեք տարվա ընթացքում Թել Ավիվն անմտորեն տարվել էր իրանական միջուկային ծրագրին առնչություն ունեցող ռազմական չինովնիկների և գիտնականների վերացմամբ։ Ավելի վաղ Իրանը գործի էր դրել իր քիչ նկատելի հետախուզական անօդաչուները Իսրայելի օդային տարածքում բազմաթիվ գործողություններ իրականացնելու համար։ Եվ բավական կտրուկ արձագանքել 2020 թվականի հունվարին ԿՀՎ–ի կողմից կազմակերպած գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը` հրթիռային հարվածներ հասցրեց Իրաքում գտնվող ԱՄՆ բանակի օբյեկտներին` ոչնչացնելով ավելի քան 100 ԱՄՆ զինծառայող (Military Watch Magazine–ի տվյալներով)։
Եթե Թեհրանը պարզի, որ Իսրայելն է իրականացրել հունվարի 29–ի ահաբեկչական գործողությունները, դաժան հատուցման հավանականությունը մեծ է։ Իրանական անօդաչուների հարվածային ներուժը թույլ է տալիս ցանկացած բարդության խնդիր լուծել։
Իսլամական Հանրապետության զինված ուժերը «պինդ ընկույզ» են։ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին ավելի վաղ հայտնել էր, որ երկիրը ատոմային զենք ստեղծելու համար տեխնիկական հնարավորություններ ունի, և արդեն իսկ մեծածավալ զորավարժություններ են անցկացվել Իսրայելի տարածքին հարված հասցնելու նպատակով։ Ռազմական հակամարտությունը կարող է ընդգրկել մի շարք հարևան հանրապետություններ, այդ թվում` Ադրբեջանն ու Հայաստանը, որոնք առանց այն էլ «կայծկլտում» են։
Ադրբեջանը սերտ կապ է պահպանում Իսրայելի հետ։ Politico պարբերականը նշում է, որ ԼՂ հակամարտության ֆոնին Ադրբեջանի և Իրանի միջև մեծ լարվածություն է առաջացել. «Իրանը մտադիր է պահպանել դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հետ իր 44-կիլոմետրանոց սահմանը, որը կարող է վտանգի տակ հայտնվել»։
ԻՀՊԿ-ն ձերբակալել է Իրանում դիվերսիաներ նախապատրաստող խմբավորման անդամների
Եվ վերջինը։ Ուկրաինական արձագանքը հունվարի 29-ի դեպքերին անկեղծ ծիծաղելի է։ Կիևյան ռեժիմն Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը Ռուսաստանին աջակցելու քաղաքականության հետևանք է համարել։ ՈւԶՈւ–ի մամուլի ծառայությունը նույնիսկ հույս էր հայտնել, որ Թեհրանը կդադարի օգնել Մոսկվային (այդ աջակցությունը փաստացի որևէ բանով և որևէ մեկը չի հաստատել)։ Հունվարի 30-ին Իրանի ԱԳՆ–ն Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի անուղղակիորեն խոստովանել էր, որ Սպահանի հարվածների հետևում կանգնած է Կիևը, ասելով, թե «Ուկրաինան զգուշացնում էր ձեզ») արտահայտությունների առնչությամբ իր մոտ էր կանչել Իսլամական Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանին։
Հետևեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram–յան ալիքին։
Լրահոս
0